Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Պետությունը աշխատանքային քննարկումներով վեր կհանի կապիտալի շուկայի խնդիրներն ու կտա լուծում
13/12/2019 14:20
Կիսվել

Պետությունը աշխատանքային քննարկումներով վեր կհանի կապիտալի շուկայի խնդիրներն ու կտա լուծում

Պետությունը ֆինանսական կառույցների, ոլորտի փորձագետների հետ քննարկումների արդյունքում վեր կհանի կապիտալի շուկայի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, նրանց հետ համատեղ կկազմի խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ:

Այդ նպատակով Երևանում դեկտեմբերի 13-ին կայացավ ՀՀ կառավարության նախաձեռնած աշխատանքային հանդիպումների շարքի առաջին աշխատաժողովը՝ «Կապիտալում ներդրումներ և կապիտալի շուկաներ. Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի կայացում» թեմայով:

«Աշխատաժողովների շարքի հիմնական նպատակը կապիտալի շուկաների զարգացումն ու կապիտալի շուկայում ներդրումների տարբեր գործիքների զարգացումն է: Այդ շարքի արդյունքում նախատեսում ենք ունենալ տարբեր խնդիրների լուծման ճանապարհային քարտեզներ, որոնք կհանձնենք համապատասխանաբար տարբեր գերատեսչություններին և հետամուտ կլինենք լուծումներին»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն ու նշեց՝ կփորձեն պատասխանել հարցերի, թե ինչու են բորսայում քիչ կազմակերպություններ ներկայացված, ինչ խնդիրներ կան և ինչպես կարող են դրանք լուծել:

Աշխատաժողովում ներկայացված էին ֆինանսական կառույցների, պետական մարմինների, ստարտափ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Մասնակիցները բաժանվեցին մի քանի խմբերի և քննարկեցին կոնկրետ խնդիրների կոնկրետ լուծման տարբերակները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր ողջույնի խոսքում նշեց՝ դիտարկել են, թե քանի մասնավոր կազմակերպություններ կան ցուցակված արժեթղթերի բորսայում, որոնք բաժնետոմսեր են շրջանառում և որոնց առնչությամբ իրական առևտուր կա և նկատել են շատ վատ ցուցանիշներ: Նա շեշտեց՝ ինչպես մնացած ոլորտներում, այդ դեպքում ևս բարեփոխումները կարևոր են: Նախարարը կարևորեց հարցը լայն շրջանակով քննարկելը: «Արժեթղթերի շուկայի չկայացման հարցը քննարկելիս, ուզենք, թե չուզենք, պետք է քննարկենք, որ կազմակերպությունների համար այնտեղ լինելը թանկ է, այդ պատճառով էլ այն չի կայանում: Քանի որ խոսելու ենք այն մասին, որ մեզ անհրաժեշտ են մատչելի ենթակառուցվածքներ, այդ պատճառով մենք փորձ ենք արել բացել նաև հարթակ, թե ինչ կարող ենք անել Հայաստանում, որ հատկապես փոքր բիզնեսը հնարավորություն ունենա այսօրվա աշխարհի հնարավորություններն օգտագործելով ունենա ավելի հասանելի ֆինանսական միջոցներ»,-ասաց նախարարը:

Աշխատաժողովին ներկայացվել էին առանձնացված խնդիրներից 10-ը, որոնք առնչվում են  թե օրենսդրությանը, թե միջավայրին և թե կազմակերպությունների կարողությունների զարգացման խնդիրներին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն ևս շատ կարևորեց քննարկման թեման:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75