Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նոր մեկնարկած ծրագրով երկրի գյուղատնտեսությունը կդառնա առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ
21/05/2020 10:56
Կիսվել

Նոր մեկնարկած ծրագրով երկրի գյուղատնտեսությունը կդառնա առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ

ՊԳԿ-ն արձագանքում է սերմնաբուծության ոլորտում առկա մարտահրավերներին տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։

Բոլոր չորս երկրներն էլ առերեսվում են անկախ, դիվերսիֆիկացված գյուղատնտեսական կառույցների վերափոխման և զարգացման հիմնախնդիրներին։ Սահմանափակող գործոններից մեկն այն է, որ սերմերի, ինչպես նաև այլ ներդրանքների մեծ մասը ներկրվում է դրսից, ուստի, գյուղացական տնտեսությունները կախում ունեն ներկրվող սերմերից։ Նրանք առայժմ չեն կարողանում լիարժեք օգտվել որակյալ սերմերի առավելություններից՝ պայմանավորված մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ՝ սերմերի արտադրության, բաշխման և որակի ապահովման ոչ զարգացած համակարգը, ինչպես նաև սերմնաբուծության ձևավորված քաղաքականության բացակայության արդյունքում առկա խոչընդոտները։

«Ղրղզստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Տաջիկստանի նման Հայաստանը նույնպես առերեսվում է նույն ռիսկերին՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, իսկ երկրի գյուղատնտեսական արտադրությունը մեծապես կախված է եղանակային պայմաններից, հողի և ջրի կառավարումից, ոռոգումից և համապատասխան գենետիկական ռեսուրսներից»․ – ասաց ՊԳԿ գյուղատնտեսության մասնագետ Տանիա Սանտիվանեզը։

Վերը նկարագրված հիմնական պրոբլեմներին լուծում տալու նպատակով՝ այս ծրագիրը Հայաստանում նախատեսում է բարելավել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգը, սերմերի որակի լաբորատոր հետազոտության, նոր սորտերի սորտափորձարկման մեթոդաբանության մշակման և ներդրման ոլորտները։

Հայաստանի գյուղատնտեսությունը, և հատկապես՝ սերմնաբուծության ոլորտն առերեսվում են մի շարք մարտահրավերների։ Ծրագրի ուշադրության կենտրոնում են դրանցից ամենահրատապները, ներառյալ՝ տեղական սորտերի պակասը, որի պատճառով սերմերի ներկրումից կախվածություն է առաջանում, սերմերի և տնկանյութի հավաստագրման կայացած և հուսալի համակարգի առկայությունը, գյուղացիական տնտեսությունների համար բարձրորակ և կլիմայի նկատմամբ դիմացկուն սերմերի ու տնկանյութի հասանելիության և դրանց վերաբերյալ գիտելիքների բացակայության խնդիրները, և բույսերի գենետիկական ռեսուրսների կառավարման կարևորության վերաբերյալ ցածր իրազեկվածությունը։ Գյուղացիական տնտեսությունները հաճախ օգտագործում են սեփական արտադրության սերմերը, ինչը պարունակում է ցածր բերքատվության և հիվանդությունների նկատմամբ դրանց ընկալունակության ռիսկեր։ Այս խնդիրները նպաստում են կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի գյուղատնտեսության խոցելիության մեծացմանը։

«Ավելին, COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը»․- ավելացրեց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Այս ծրագիրը համահունչ է կառավարության կողմից վերջերս հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների ռազմավարությանը․ սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգի բարելավումը դրա առաջնահերթ գործողություններից մեկն է։

Ծրագրի միջոցառումները կինտեգրվեն երկրի ընթացիկ զարգացման ծրագրերում՝ ապահովելով գործընթացի կայունությունը՝ ծրագրի իրականացման ժամկետից հետո։ Դրանք համահունչ են նաև կառավարության ընթացիկ քաղաքականություններին և ռազմավարություններին։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08