Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ-2020» միջոցառման մասնակիցներին
07/07/2020 19:57
Կիսվել

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ-2020» միջոցառման մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը:

Միջոցառման բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նշել է, որ «Ինժեներական շաբաթը» դարձել է սպասված տեխնոլոգիական միջոցառում, որի կազմակեպման ու անցկացման ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվում և  ինժեներությունը՝ հատկապես համակարգային, ընդհանուր ինժեներիան, վերածվում է նոր ալիքի հայաստանյան տնտեսության համար:

«Ցանկանում եմ բարձրաձայնել որոշ ցուցանիշներ, որոնք պատկերացում կտան հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների մասին: 2019 թվականը հատուկ տարի էր. Հայաստանում անցկացվեցին մի շարք կարևորագույն միջոցառումներ, հիմնադրվեց ՀՀ ԲՏԱ նախարարությունը, ինչը առաջնահերթություն էր Հայաստանի նման տեխնոլոգիական լուրջ զարգացում ունեցող երկրի համար։ Ոլորտում, որտեղ ավելի քան 16000 մարդ է ներգրավված, գրանցվեց շրջանառության շուրջ 30% աճ։

Հայաստանում զարգացում են ապրում ինչպես ծառայություններ մատուցող, այնպես էլ բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ և համաշխարհային ճանաչում ունեցող հաջողված ստարտափներ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝   Հայաստանից, սփյուռքից, աշխարհի տարբեր երկրներից, արդյունավետ, ինովացիոն շաբաթ մաղթել  բոլորին, հույս հայտնել, որ հաջորդ անգամ կունենանք ավանդական` ֆիզիկական ներկայությամբ միջոցառում, և «Ինժեներական շաբաթը» լուրջ դերակատարում կունենա Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոն ճանաչման գործում, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Մասնակիցներին ողջունել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ լինելով եզակի միջազգային հարթակ, «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020»-ն այս տարի ևս կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցների, ինժեներների, գիտնականների, առաջատար փորձագետների, ուսանողների,  կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչների։

«Համավարակով պայմանավորված, այս տարի միջոցառումը կանցկացվի առցանց ձևաչափով՝ համախմբելով մի քանի հարյուր մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը։

«Ինժեներական ասոցիացիա»-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ իր խոսքում կարևորել է, որ «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով միջոցառումների շրջանակում հայ ինժեներներն այս տարի ևս կստանան հնարավորություն ցուցադրելու Հայաստանում ստեղծված լուծումները:

«Սա հնարավորություն է միջազգային մակարդակով ևս մեկ անգամ խոսելու Հայաստանում առկա գիտական ներուժի մասին»,- նշել է Վարդան Ալեքսանյանը։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020»-ի նպատակն է ցուցադրել Հայաստանի ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումները, ներկայացնել նախագծեր և լուծումներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ ինքնակառավարվող տրանսպորտային միջոցները, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, անլար հաղորդակցությունը, ռադիոհաճախականությունը, արդյունաբերական IOT-ն, սպառողական էլեկտրոնիկան, կրթական տեխնոլոգիաները, մշակող արդյունաբերությունը, ինչպես նաև՝ փնտրել համագործակցության հնարավորություններ աշխարհի ինժեներական և գիտական այլ կառույցների և նախաձեռնությունների հետ, հաստատել կապեր ու գործակցություն:

Միջոցառման շրջանակներում առցանց ձևաչափով կներկայացվեն  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) վերջին նախագծերը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող Բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունները:

Շաբաթը կեզրափակվի «Բամբիռ» ռոք խմբի առցանց  համերգով:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93