Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀայՓոստը գործարկել է իր չատբոտը Viber մեսինջերում
15/10/2021 12:54
Կիսվել

ՀայՓոստը գործարկել է իր չատբոտը Viber մեսինջերում

ՀայՓոստը հայտարարում է Viber մեսինջերում իր չատբոտի գործարկման մասին: Այն նպատակ ունի բարելավել հաճախորդների սպասարկման որակը, ավտոմատացնել մի շարք գործընթացներ և հաճախորդներին տրամադրել ավելի մեծ հնարավորություններ և հարմարավետություն ՀայՓոստի ծառայություններից օգտվելիս:

ՀայՓոստի չատբոտում հաճախորդները կարող են օգտվել բազմաթիվ օգտակար գործառույթներից՝ հաշվարկել առաքման արժեքը, տեսնել տարբեր ծառայությունների սակագները, հետևել փաթեթի կարգավիճակին և կապվել օպերատորի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը և թույլ է տալիս առցանց ծառայություններ ստանալ հաճախորդի համար հարմար պահին: Չատբոտում կարելի է նաև տեղեկատվություն ստանալ ընթացիկ թափուր աշխատատեղերի և ծանրոցներ ուղարկելու սահմանափակումների մասին: ՀայՓոստի չատբոտը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

ՀայՓոստի Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանը շնորհակալություն հայտնեց Viber մեսինջերի գործընկերներին և նշեց,- «ՀայՓոստը մշտապես բարելավում և հաճախորդի կարիքների հիման վրա է կառուցում իր ծառայությունները: Viber-ի հետ այս համագործակցությունը թվային լուծումներով սպասարկման ևս մեկ հնարավորություն է մեր հաճախորդների համար: Այսուհետ ՀայՓոստի հաճախորդները կարող են ստանալ ակնթարթային սպասարկում մեր պրոֆեսիոնալ օպերատորների կողմից նաև Viber մեսինջերով»:

Նշենք, որ Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջեր հարթակներից է, ուստի համագործակցության արդյունքով ՀայՓոստի հաճախորդների ավելի մեծ սպեկտոր կկարողանա սպասարկվել թվային լուծումներով:

ՀայՓոստը շարունակում է զարգացնել թվային ուղիներով սպասարկման և ինքնասպասարկման հնարավորությունները՝ ընտրելով հաճախորդների համար ավելի հարմար և հասանելի կապի միջոցներ։

Viber-ը զանգերի և հաղորդագրությունների փոխանցման ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց լինել կապի մեջ որտեղ էլ որ լինեն: Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր են անում, խմբային չատերում զրուցում, շփվում են իրենց նախընտրած բրենդների և հայտնիների հետ, և հետևում են թարմացումներին: Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտվողներին հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը: Viber- ը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար Rakuten Inc.- ի մասն է: Հավելվածը հանդես է գալիս որպես «Barcelona» ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսինջերը և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի զանգերի և հաղորդագրությունների պաշտոնական հավելվածը:

«ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ–ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ–ն ողջ ՀՀ-ում ունի գրեթե 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

 

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52