Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀՊՃՀ-ՈՒՄ
22/05/2012 16:24
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀՊՃՀ-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ աջակցում է տեխնիկական գիտությունների առաջատար  համալսարանին. Ընկերությունը կարևոր է համարում գիտահետազոտական հզոր համակարգերի և ինտերնետի առկայությունը` պահանջված կադրերի պատրաստման հարցում:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին տրամադրել է այս բուհի ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներ. սերվերային սենյակների պահարան, սերվեր, փոխանջատիչ, օպտիկա-մալուխային ցանցերի փոխարկիչներ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ: Վերջինիս հաշվին ուսանողները հնարավորություն կունենան համալսարանի երկրորդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում անվճար հիմունքներով օգտվելու Wi-Fi կապից: Առանձին Wi-Fi անկյուն կգործի նաև համալսարանի գրադարանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերահաստատում է կրթությանն աջակցության իր պատրաստակամությունը և քառամյա գործընթացը շարունակում է նոր ծրագրերի տեսքով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իր ռազմավարության հիմքում կարևոր է համարում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու պատրաստակամությունը:

«Գիտելիքի հանդեպ ընդգծված վերաբերմունքը հատուկ է հայի մտածելակերպին: Նորարար լուծումներով կահավորված լաբորատորիան և տեխնիկայի ժամանակակից միջոցներից օգտվելու հնարավորությունը ուսանողությանը թույլ կտան ավելի արագ բացահայտել սեփական մտավոր ներուժը: Դա կարևոր հիմք է` հատկապես ճշգրիտ գիտությունների հատվածում մեր երկրի մրցակցային առավելությունը լիարժեք դրսևորելու համար: Հաճելի է արձանագրել, որ երիտասարդությունը պատրաստակամ է արձագանքել  նորարարություններին և ընտրել բացահայտումների ճանապարհը: Կարծում եմ`բուհում ստեղծված հնարավորությունները նոր թափ կհաղորդեն ժամանակակից ձևաչափով կրթվելու ուսանողների ցանկությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համալսարանի մասնագիտացման տիրույթն ընդգրկում է ճարտարագիտության և տեխնոլոգիաների բոլոր հիմնական ճյուղերը, որոնք ներկայացված են ճարտարագիտական, ճարտարագիտա-տնտեսագիտական և բնագիտական պրոֆիլի բակալավրական ավելի քան 60 և մագիստրոսական 35 մասնագիտություններով ու մասնագիտացումներով:

Կրթության երկաստիճան, ապա եռաստիճան համակարգին ինտեգրվելու փորձերը ՀՊՃՀ-ն սկսել է տարիներ առաջ: Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ` բուհը հաջողությամբ կիրառում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը:

Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, Միջերկրածովյան ճարտարագիտական համալսարանների ցանցին, ԱՊՀ տեխնիկական համալսարանների ասոցիացիային, ինչպես նաև` ներգրավված է միջազգային գիտակրթական և գիտահետազոտական բազմաթիվ ծրագրերում: Բուհում կրթություն են ստանում նաև օտարերկրյա քաղաքացիներ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6