Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Պավել Դուրով. Telegram-ն ունի 900 միլիոն օգտատեր և IPO իրականացնելու պլաններ ունի
14/03/2024 12:57
Կիսվել

Պավել Դուրով. Telegram-ն ունի 900 միլիոն օգտատեր և IPO իրականացնելու պլաններ ունի

Telegram-ի լսարանը հասել է 900 միլիոնի: Financial Times-ին տված հարցազրույցում այս մասին ասել է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը։ Նա նաև նշել է, որ հարթակը մոտենում է եկամտաբերությանը և տեսանելի ապագայում կարող է բաժնետոմսերի նախնական հրապարակային տեղաբաշխում իրականացնել բորսայում։

Պավել Դուրովը Financial Times-ին ասել է, որ Telegram-ը դարձել է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցային հավելվածներից մեկը և «հարյուր միլիոնավոր դոլարների» եկամուտ է ստեղծում երկու տարի առաջ գովազդի և վճարովի Premium բաժանորդագրությունների ներդրումից հետո:

«Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի, եթե ոչ այս տարի, շահութաբեր կլինենք», – ասել է Telegram-ի հիմնադիրը՝ 2017-ից ի վեր իր առաջին հրապարակային հարցազրույցում:

Դուրովն, ում ամբողջությամբ պատկանում է Telegram-ը, ասել է, որ ընկերությունը պոտենցիալ ներդրողների և գլոբալ տեխնոլոգիական հիմնադրամների կողմից գնահատվել է ավելի քան 30 միլիարդ դոլար: Միաժամանակ Դուրովը բացառել է Telegram-ի վաճառքը, փոխարենը նա դիտարկում է ապագայում IPO  իրականացնելու հնարավորությունը։

Telegram-ը, որը մշակվել է ընդամենը 50 աշխատակցի կողմից, վերջին տարիների ընթացքում ձեռք է բերել հսկայական ժողովրդականություն և դարձել է հաղորդակցության կարևոր գործիք ամբողջ աշխարհի կառավարությունների և պաշտոնյաների համար, ինչպես նաև փրկօղակ հակամարտության գոտիներում գտնվող քաղաքացիների համար: Հետազոտողները նշում են նաև, որ այս ազատ հարթակը պարարտ հող է նաև հանցավոր գործունեության, ինչպես նաև ծայրահեղական կամ ահաբեկչական բովանդակության և ապատեղեկատվության համար:

Հավանական է, որ Telegram-ը կձգտի բաժնետոմսերը ցուցակագրել ԱՄՆ բորսայում: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ընկերությունը հասնի շահութաբերության, շուկայական պայմաններն էլ բարենպաստ դառնան։ Նշվել է նաև, որ IPO-ի ժամանակ Telegram-ը դիտարկելու է բաժնետոմսերի մի մասը օգտատերերին վաճառելու հնարավորությունը՝ Reddit-ի օրինակով։

Telegram-ը ներգրավել է մոտ 2 միլիարդ դոլար պարտքի ֆինանսավորում՝ 2021 թվականին թողարկելով 1 միլիարդ դոլարի, ապա հավելյալ 750 միլիոն դոլարի և 270 միլիոն դոլարի լրացուցիչ պարտատոմսեր նախորդ տարի: Պարտատոմսերի սեփականատերերը կկարողանան դրանք վերածել բաժնետոմսերիс дисконтом 10–20 % к цене размещения???, եթե IPO-ն անցկացվի մինչև 2026 թվականի մարտի վերջ:

IDram

Դուրովն ասել է, որ դիտարկվում է նաև լրացուցիչ ներդրումներ ներգրավելու հնարավորությունը՝ Telegram-ում արհեստական ​​բանականության գործառույթների ներդրման ուղղությամբ աշխատելու համար։ Նա հավելել է, որ ընկերությունն ուսումնասիրում է արհեստական ​​ինտելեկտով աշխատող չաթ-բոտ ստեղծելու հնարավորությունը։ Նշենք, որ անցած շաբաթ Դուրովն արդեն հայտարարել էր հարթակում չաթ-բոտերի հայտնվելու մասին, որում հնարավոր կլինի օգտագործել AI։ Ճիշտ է, խոսքը բիզնես օգտատերերի օգնականների մասին է։

Ըստ Դուրովի՝ Telegram-ը տարեկան ծախսում է 0.7 դոլարից պակաս մեկ օգտատիրոջ համար։ Մեսսենջերի աշխատանքը պահպանելու համար տարեկան ծախսվում է մոտ 630 միլիոն եվրո: Որպես շահութաբերություն ապահովելու իր ջանքերի մաս՝ Telegram-ը գովազդ է սկսել որոշ տարածաշրջաններում՝ գովազդատուի նվազագույն ծախսերը տատանվում են 1 միլիոն եվրոյից մինչև 10 միլիոն եվրո: Այս տարի ընկերությունը նախատեսում է ընդլայնել գովազդն ամբողջ աշխարհում՝ օգտագործելով ավտոմատացված համակարգեր: Հիշեցնենք նաև, որ այս ամսից Telegram-ը կսկսի գովազդից ստացված եկամուտները կիսել այն ալիքների տերերի հետ, որոնցում ցուցադրվում են այդ գովազդները։

Ի վերջո, Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նախատեսում է բարելավել իր մոդերացիոն համակարգն այս տարի:

«Եթե նրանք չանցնեն կարմիր գծերը, ես չեմ կարծում, որ մենք պետք է վերահսկենք մարդկանց, թե ինչպես են նրանք արտահայտվում: Ես հավատում եմ գաղափարների մրցակցությանը։ Ես կարծում եմ, որ ցանկացած գաղափար պետք է քննարկվի, հակառակ դեպքում մենք կարող ենք արագ սահել դեպի ավտորիտարիզմ», – ասել է Դուրովը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41