Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Forbes. Աշխարհի միլիարդատերերը, 2025թ. – ավելի քան 3,000 մարդ, 16 տրիլիոն դոլար կարողությամբ
03/04/2025 08:40
Կիսվել

Forbes. Աշխարհի միլիարդատերերը, 2025թ. – ավելի քան 3,000 մարդ, 16 տրիլիոն դոլար կարողությամբ

Աշխարհի միլիարդատերերը միշտ էլ հարուստ և հզոր են եղել, բայց երբեք այսքան շատ: Դա հատկապես ճիշտ է ԱՄՆ-ում, որտեղ միլիարդատեր Դոնալդ Թրամփը հունվարին նորից ստանձնեց նախագահի պաշտոնը: Նրա աջ ձեռքը մոլորակի ամենահարուստ մարդն է, իսկ  վարչակազմը ներառում է առնվազն տասը միլիարդատեր և միլիարդատեր ամուսիններ: 

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Ցուցակի հիմքում ընկած են ամենահարուստների կարողությունների 2025թ.-ի մարտի 7-ի ցուցանիշները։

Միլիարդատերերի բումը, սակայն, տարածվում է նաև ԱՄՆ-ից դուրս: Այս տարի ռեկորդային 3,028 մարդ է ընդգրկվել Forbes-ի միլիարդատերերի ամենամյա ցուցակում, ինչը 247-ով ավելի է, քան 2024թ: Առաջին անգամ միլիարդատերերի թիվը հատել է 3,000-ի սահմանը: Նրանք ընդհանուր առմամբ «արժեն» ռեկորդային 16.1 տրիլիոն դոլար, ինչը 2 տրիլիոն դոլարով ավելի է, քան 2024թ. ցուցանիշը, և ավելին, քան աշխարհի բոլոր երկրների ՀՆԱ-ն՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Չինաստանի: Միլիարդատերերի միջին կարողությունն այժմ կազմում է 5.3 միլիարդ դոլար, ինչը 200 միլիոն դոլարով ավելի է, քան 2024 թվականի ցուցանիշը:

2025թ. ցուցակում երեք միլիարդատեր կա, որոնց կարողությունն ավելի է քան 200 միլիարդ դոլարը։ 100 միլիարդ դոլարից ավել կարողություն ունեցողների թիվը 15-ն է։

Միացյալ Նահանգները, ռեկորդային 902 միլիարդատերերով, շարունակում է մնալ առաջատար՝ միլիարդատերերի թվով: Չինաստանը, 516-ով (ներառյալ Հոնկոնգը), մնում է երկրորդը, իսկ Հնդկաստանը, 205-ով, եզրափակում է եռյակը: Ցուցակի բոլոր անդամների ավելի քան 50%-ը այս երեք երկրներից մեկի քաղաքացիներ են, բայց ընդհանուր առմամբ 76 երկիր և երկու կիսաինքնավար տարածք ունեն առնվազն մեկ միլիարդատեր: Forbes-ն այս տարի Սաուդյան Արաբիայից ավելացրել է նաև 15 հոգի՝ 2018 թվականին թագավորության միլիարդատերերին հեռացնելուց հետո: Ինչ կայանում է Հայաստանին, ապա ՀՀ միակ ներկայացուցիչը Ռուբեն Վարդանյանն է, որը 2023թ. աշնանից գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Միլիարդատերերի ցուցակում տեղ գտած հայերի թիվը վերջին տարում չի փոխվել և կրկին կազմել է 9։

2025թ. ցուցակում ընդգրկված նորեկների թիվը 288 է, նրանց մեջ են ռոք աստղ Բրյուս Սփրինգսթինը (1.2 միլիարդ դոլար), կինոաստղ Առնոլդ Շվարցենեգերը (1.1 միլիարդ դոլար) և կատակերգու Ջերի Սեյնֆելդը (1.1 միլիարդ դոլար), ինչպես նաև կրիպտո-արքա Ջասթին Սանը (8.5 միլիարդ դոլար)։ Ամենահարուստ նորեկը Մերիլին Սիմոնսն է (31 միլիարդ դոլար), Ջիմ Սիմոնսի այրին, որը մահացել է 2024 թվականի մայիսին:

Ընդհանուր առմամբ, ցուցակի 67%-ը «ինքնաստեղծ» է, ինչը նշանակում է, որ նրանք հիմնել կամ համահիմնադրել են իրենց ընկերությունը կամ ստեղծել են իրենց սեփական կարողությունը, այլ ոչ թե ժառանգել են այն։

Ամենաերիտասարդ «ինքնաստեղծ» միլիարդատերը Scale AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Վանգն է (2 միլիարդ դոլար), ով 28 տարեկան է:

Վանգը 30 տարեկանից երիտասարդ 21 միլիարդատերերից միայն մեկն է, ներառյալ Յոհաննես ֆոն Բաումբախը (5.4 միլիարդ դոլար), 19-ամյա գերմանական դեղագործական կարողության ժառանգն այժմ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն է: Ամենատարեց միլիարդատերը 103-ամյա ԱՄՆ-ի ապահովագրական մագնատ Ջորջ Ջոզեֆն է (1.9 միլիարդ դոլար)։ Ցուցակի չորս անդամներ, հարյուր տարի և ավելի տարիք ունեն: Ցուցակի միլիարդատերերի միջին տարիքը  66 տարեկանն է:

Ցուցակի առաջատար տասնյակը.

Այսպիսով, Ֆորբսի միլիարդատերերի 2025թ.-ի ցուցակը գլխավորում է Tesla էլեկտրամոբիլների, SpaceX-ի  և Twitter (X) սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը, որի կարողությունն աճել է 147 մլրդ դոլարով և կազմել 342 մլրդ դոլար։

Երկրորդ հորիզոնականում Մարկ Ցուկերբերգն է։ Facebook-ի հիմնադիրի կարողությունն աճել է 39 մլրդ դոլարով և կազմել 216 մլրդ դոլար։

Եռյակը եզրափակում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 21 մլրդ դոլարով և կազմել 215 մլրդ դոլար։

Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը չորրորդն է, նրա կարողությունն աճել է 51 միլիարդ դոլարով և կազմել 192 մլրդ դոլար։

Լյուքս դասի ոլորտի արքա Բեռնար Առնոն հինգերորդ տեղում է. Նրա կարողությունը նվազել է 50 մլրդ դոլարով և կազմել 178 մլրդ դոլար։

Աշխարհի ամենահաջողակ ներդրող Ուորեն Բաֆեթը վեցերորդն է, նրա կարողությունն աճել է 21 մլրդ դոլարով և կազմել 154 մլրդ դոլար։

Յոթերորդ հորիզոնականում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, որի կարողությունն աճել է 30 մլրդ դոլարով և կազմել 144 մլրդ դոլար։

Ութերորդ հորիզոնականում է Google-ի մեկ այլ համահիմնադիր Սերգեյ Բրինն է, որի կարողությունն աճել է 28 մլրդ դոլարով և կազմել 138 մլրդ դոլար։

Ամանսիո Օրտեգան իններորդն է, Zara-յի սեփականատիրոջ կարողությունն աճել է 21 մլրդ դոլարով և կազմել 124 մլրդ դոլար։

Տասներորդ հորիզոնականում Սթիվ Բալմերն է, նրա կարողությունը նվազել է 3 մլրդ դոլարով և կազմել 118 մլրդ դոլար։

Առաջատար 10 միլիարդատերի ընդհանուր կարողությունն աճել է 305 մլրդ դոլարով։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01