Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Հայկ Եսայան. Ucom-ը խոստանում է ապահովել գերարագ բջջային ինտերնետ
14/08/2014 12:54
Կիսվել

Հայկ Եսայան. Ucom-ը խոստանում է ապահովել գերարագ բջջային ինտերնետ

Վերջին ամիսներին Հայաստանի ինտերնետ կապի շուկան գրանցում է հետաքրքիր միտումներ և փոփոխություններ: Շուկայի խոշոր խաղացողները հայտարարում են նոր և համարձակ ծառայությունների գործարկման մասին, զարգացում է ապրում բջջային ինտերնետը: Պարզելու համար, թե ինչպիսին է ընթացիկ տարին Ucom ընկերության համար, և թե ինչ առաջնային խնդիրներ է իր համար սահմանել ընկերությունը, «Բիզնես 24»-ը զրուցել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի հետ:

– Պրն Եսայան, տարվա առաջին կեսն արդեն ացնել է: Ի՞նչ կարևոր զարգացումներ է Ucom ընկերությունը գրանցել այս վեց ամսվա ընթացքում:

– Այս տարվա առաջին կեսին մեր ընկերությունը գրանցել է մի շարք դրական միտումներ: Ինչպես նախորդ երկու տարվա ընթացքում, այս տարի ևս Հայաստանի ինտերնետ շուկան գրանցել է աճ, որին զուգահեռ Ucom-ը ևս գրանցել է ինտերնետի օգտագործելիության ցուցանիշների աճ: Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 հազար բաժանորդ: Երևանի ինտերնետ շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է մոտ 45%: Տարվա ընթացքում գրանցված կարևոր միտումներից հարկ է առանձնացնել այն, որ եթե մինչ այս բաժանորդները հիմնականում օգտվում էին միայն մեկ ծառայությունից, ապա տարվա ընթացքում աճել է այն բաժանորդների թիվը, որոնք միաժամանակ օգտվում են ընկերության երկու կամ երեք ծառայություններից: Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանի ինտերնետ շուկայում հետքրքիր զարգացում է գրանցվել նաև բջջային ինտերնետը ֆիքսված ինտերնետով փոխարինելու տեսանկյունից: Այսօր արդեն ինտերնետի օգտագործման որակական ցուցանիշների նկատմամբ բաժանորդների պահանջները փոխվել են, և նկատվում է բջջային ինտերնետից դեպի ֆիքսված կապին անցնելու միտում: Տարվա ընթացքում մեր ընկերությունը գրանցել է նաև քաղաքային հեռախոսակապի օգտագործելիության ցուցանիշների աճ: Նշեմ նաև, որ ընկերությունը բավական լավ դիրքեր է գրավում մեծածախ ինտերնետի շուկայում նույնպես:

– Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան ինտերնետ շուկայում առկա մրցակցությունը, և Ձեր կանխատեսմամբ՝ ինչպիսի՞ն այն կլինի առաջիկա տարիներին:

– Ինտերնետ շուկան կարելի է դիտարկել որպես ամենամրցակցայինը Հայաստանում: Տարիների ընթացքում շուկայում ձևավորվել են խոշոր խաղացողներ, որոնց մրցակցության արդյունքում էլ ձևավորվում է գին-որակ հարաբերակցությունը: Այսօր շուկան թելադրում է բարձր որակ-մատչելի գին օպտիմալ հարաբերակցություն: Ցածր գնով ցածր որակի ծառայությունները շուկայում, կարելի է ասել, պահանջված չեն: Սրա մասին է խոսում այն միտումը, որ մեր ընկերությունը գրանցում է վերջին ամիսներին: Որոշ բաժանորդներ ցածր գնի պատճառով տեղափոխվում են այլ պրովայդերների մոտ, սակայն մատուցվող ծառայությունների ցածր որակը չի գոհացնում և բաժանորդները ետ են վերադառնում: Ինչ վերաբերում է շուկայի հնարավոր զարգացումներին, ապա կարելի է ասել, որ շուկայի խոշորացումը դադարել է և մրցակացությունը կշարունակվի 4-5 հիմնական խոշոր խաղացողների միջև: Շուկայի փոքր խաղացողները, որոնք չեն կարող ապահովել ծառայությունների նույն որակն, ինչ խոշորները, աստիճանաբար կսկսեն համագործակցել խոշորների հետ:

– Ընկերության աշխարհագրական ընդլայնումն ի՞նչ փուլում է գտնվում:

– Այսօր ընկերության ծառայությունները հասանելի են Երևանում, Վանաձոր և Աբովյան քաղաքներում: Մինչև տարվա վերջ մենք ծածկույթով կապահովենք նաև Կապան, Արմավիր և Վաղարշապատ քաղաքները: Այսօր Ucom ընկերությունը, շարժվելով տեխնոլոգիաներին ընդառաջ, իրականացնում է աշխատանքներ՝ ներհանրապետական ցանցի կառուցման ուղղությամբ, որը կապահովի մեծ թողունակություն ու հուսալիություն և հնարավորություն կտա Ucom ընկերության ծառայությունները հասանելի դարձնել  հանրապետության ցանկացած քաղաքում:

– Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում IP հեռուստատեսության զարգացման հնարավորությունները:

– Հայաստանում IP հեռուստատեսության սփռվածությունը աճում է, մատուցվում ծառայությունների օգտագործելիությունը՝ մեծանում: IP հեռուստատեսության ծառայությունների մատուցման ոլորտում մեր ընկերությունը գրանցել է հետաքրքիր զարգացում՝ բաժանորդների 25-30%-ը հեռուստաալիքներին եթերին չեն հետևում օնլայն, այլ օգտվում են եթերը կառավարելու հնարավորությունից և նախընտրած հաղորդումները դիտում են իրենց նախընտրած ժամանակ: Բացի այդ, բաժանորդների շրջանում աճում է նաև IP հեռուստատեսության ծառայությունների որակական չափանիշների նկատմամբ պահանջարկը: Այսօր Ucom ընկերությունն ունի հեռուստաալիքները HD որակով հեռարձակելու հնարավորությունը, և առաջիկայում մենք նախատեսում ենք բաժանորդներին առաջարկել HD որակով նոր արտասահմանյան հեռուստաալիքներ: Կարևոր է նաև նշել, որ մեր բաժանորդների շրջանում քիչ-քիչ աճում է նաև IP TV-ի հավելյալ ծառայությունների օգտագործելիությունը, և մենք մտադիր ենք այդ ծառայություններն ընդլայնել:

– Ի՞նչ կփոխի Beeline-ի և  Rostelecom-ի մուտքը Հայաստանի IP հեռուստատեսության շուկա:

– Այս ընկերությունների մուտքով պայմանավորված շուկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Առաջարկվող ծառայությունները նույնն են, ինչ առաջարկում է Ucom-ը: Այս պարագայում ուղղակի կավելանա IP հեռուստատեսության ծառայությունների ծածկույթ:

– Ի՞նչով էր պայմանավորված Ucom ընկերության՝ բջջային ծառայությունների շուկա մուտք գործելու որոշումը:

– Հայաստանի բջջային կապի շուկա մուտք գործելու մեր առաջնային նպատակը մոբայլ-ինտերնետ ծառայությունների մատուցումն է: Այս շուկայում մեր խնդիրն է լինելու դառնալ գերարագ ինտերնետ տրամադրողներից մեկը: Ucom ընկերությունը մոբայլ-ինտերնետ ծառայությունների շուկայում ապահովելու է 100%  LTE (4G) ծածկույթ: Այս ուղղությամբ այժմ իրականացվում են նախագծային աշխատանքներ: Շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

– Նշեցիք, որ աճել է ֆիքսված հեռախոսակապի օգտագործելիության ցուցանիշը: Ի՞նչ քայլեր է ընկերությունը ձեռնարկում քաղաքային հեռախոսակապի ծառայության և 011 կոդի առաջխաղացման համար:

– Այս տարվա ընթացքում 011 կոդով հեռախոսահամարների նկատմամբ պահանջարկը զգալի աճել է: Մեր բաժանորդների շուրջ 50%-ը օգտվում է քաղաքային հեռախոսակապի ծառայությունից: Հաշվի առնելով այս միտումը՝ Ucom-ը պատրաստվում է գործարկել նաև մարզային կոդեր, որոնք առայժմ հասանելի կլինեն այն քաղաքներում, որտեղ ընկերությունը ապահովում է ծածկույթ, մասնավորապես, Վանաձորում և Աբովյանում: Հետագայում այս քաղաքներին կմիանան նաև Կապանը, Արմավիրը և Վաղարշապատը:

– Փետրվարին ընկերությունը ֆիզիկական անձնանց համար գործարկեց նոր սակագնային պլան՝ U!Net Lite-ը, որն առաջարկում է մինչև 5 Մբ/վ ինտերնետ և արժե 6000դր./ամսական: Ինչպե՞ս է շուկան արձագանքել այս նորությանը: Ինչպիսի՞ն է բաժանորդների հետաքրքրվածությունը:

– Առաջին մի քանի ամսվա ընթացքում հետաքրքրվածությունը մեծ էր, սակայն հետագայում այդ հետաքրքրվածությունը անկում ապրեց՝ ինչպես և կանխատեսվում էր, քանի որ  5 Մբ/վ արագությամբ ինտերնետը տան համար քիչ է: Այսօր արդեն բաժանորդը միաժամանակ օգտվում է թե IP հեռուստատեսությունից, թե ինտերնետին միանում է սմարթֆոնով, պլանշետով ու համակարգչով, ինչը պահանջում է առավել բարձր որակի ծառայություն: Այս սակագնային պլանից օգտվող բաժանորդների թիվը այնքան էլ մեծ տոկոս չի կազմում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41