Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վախթանգ Միրումյան․ ՓՄՁ-ների փակվելը կապ չունի հարկային բեռի հետ
28/04/2016 18:36
Կիսվել

Վախթանգ Միրումյան․ ՓՄՁ-ների փակվելը կապ չունի հարկային բեռի հետ

Հայաստանի փոքր և միջին բիզնեսի փակվելու դեպքերը կապված են հարկային բեռով, քանի որ այն աննախադեպ ցածր է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ըստ նրա՝ այսօր մեր երկրում ՓՄՁ-ների շրջանառությունն աճում է, և դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2016 թվականի հունվարի մեկից շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացել է: «Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ բիզնեսը բողոքի մի հարկային համակարգից, որտեղ համախառն հարկային բեռը կազմում է իրացման շրջանառության 1,6 տոկոսը: Այսօր առևտրական գործունեություն ունեցող սուբյեկտները հաշվարկում են 5 տոկոս շրջանառության հարկ, որից հանում են փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 4 տոկոսը: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը ՓՄՁ-ի վրա կազմում է ոչ ավել քան 1,5 տոկոս իրացման շրջանառությունը: Սա աննա խադեպ ցածր բեռ է, և նման պարագայում ՓՄՁ-ն եթե բողոքի հարկային բեռի կամ այլ հանգամանքներից, կարծում եմ հիմնավորված չէ»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են մեր երկրում փակվում ՓՄՁ-ները, մասնավորապես, նախորդ տարի փակվել է 10 հազար ՓՄՁ, Միրուամյան պատասխանեց.  «Փակվելու վերաբերյալ եզրահանգում կատարելուց ճիշտ կլինի նայել համապարփակ պատկերը: Լինում են իրավիճակներ, երբ հատկապես անհատ ձեռնարկատերերը նախընտրում են գործունեությունը դադարեցնել, սակայն հինգ օր հետո նորից վերագրանցվում կամ մեկ այլ անձի անունով են բացում: Իրական պատկերը հասկանալու համար պետք է վերցնենք այն անհատ ձեռնարկատարերին, ովքեր դադարեցրել են գործունեությունը և այդ թիվը համադրենք նորաս տղեծների հետ: Կտեսնենք, որ պատկերն այն չէ, ինչ ներկայացվում է: Հարկային բեռի ցածր լինելու պատճառով երբեք բիզնեսը չի փակվում»,- նկատեց Միրումյանը:

Հարցին, թե կա՞ն այլ պատճառներ, որոնք կարող են ստիպել բիզնեսին փակվել՝ ՊԵԿ նախագահի տեղակալը դրական պատասխան տվեց. «Իհարկե, կարող են լինել, պատճառները մեզ հետաքրքրում են այնքանով, թե որքանով է տնտեսավարող սուբյեկտների նման վարքագիծը պայմանավորված հարկային գործոններով: Մեր ուսումնասիրությունները և վերլուծությունները սահմանափակվում են դրանով: Դրանք շատ հստակ ցույց են տալիս, որ նման երևույթները չեն կարող պայմանավորված լինել հարկային գործիքակազմով»,- ընդգծեց Միրումյանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41