Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Վանաձորում բացվում է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը
20/01/2017 16:57
Կիսվել

Վանաձորում բացվում է Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցը

2017 թվականի հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, Ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Յանդեքս ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:

«Անցած տարի Հայաստան ժամանեց Յանդեքս.Տաքսին, Յանդեքս.Քարտեզների վրա հայտնվեցին տվյալներ խցանումների մասին և Երևան քաղաքի մանրամասն համայնապատկերները, վարորդները սկսեցին օգտագործել Յանդեքս.Նավիգատորը, իսկ Յանդեքս.Փողերը, հայ գործընկերների հետ համատեղ, սկսեցին կատարել դրամական փոխանցումներ: Սակայն  Յանդեքսը միայն ծառայությունների համակարգ չէ: Այն իրականացնում է նաև կրթական ծրագրեր: Հայաստանում բավականին բարձր է գիտական կադրերի մակարդակը, և մենք համոզված ենք, որ այստեղ կան շատ տաղանդավոր երեխաներ, որոնց կարելի է օգնել բացահայտել իրենց ներուժը: Մայրաքաղաքում ուսման շատ հնարավորություններ կան, այդ իսկ պատճառով ծրագրավորման դպրոցները կբացվեն առաջին հերթին շրջաններում, որտեղ դրանք առավել օգտակար և արդյունավետ կլինեն»,- նշում է Յանդեքս.Տաքսի ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Դասերը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կմեկնարկեն հունվարի 21-ից և կանցկացվեն շաբաթը երկու անգամ: Դասընթացի տևողությունը մեկ տարի է: Այդ ընթացքում երեխաները կհասցնեն յուրացնել Python ծրագրավորման լեզվի հիմունքները և փորձել իրենց ուժերը փոքր նախագծերում: Ուսուցման ընթացքում կիրականացվի սովորողների առաջադիմության մշտական մոնիթորինգ և առաջադիմության գնահատում: Դասընթացը բարեհաջող ավարտած աշակերտները կստանան Հայաստանում Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի ավարտական վկայական:

Ծրագրավորման դպրոցում ուսումն անվճար է: Ուսուցման ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 147 դպրոցականներ, որոնցից ընտրվել է 28 հոգի: Նրանց կդասավանդեն տեղի մասնագետները, որոնք Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում անցել են ընտրության և ուսուցման երկու փուլ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նպաստում է Հայաստանում տեղեկատվական և բարձրագույն տեխնոլոգիաների զարգացմանը, մեծ ուշադրություն է դարձնում կադրերի պատրաստմանը և ուսուցմանը, դպրոցական տարիքի երեխաների համար իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, այդ թվում նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մանսավորապես՝ այդտեղ կազմակերպվել են Kodu վիզուալ ծրագրավորման լեզվի դասընթացներ Վանաձորի և Լոռու մարզի այլ համայնքների դպրոցականների համար: 2016 թվականին առաջին անգամ հանրապետությունում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել են C++ (basic), Python և HTML5 ծրագրավորման լեզուների առցանց դասընթացներ 9-12-րդ դասարանների աշակերտների համար SoloLearn կրթական հարթակի կիրառությամբ:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող Ծրագրավորման դպրոցը Հայաստանում Յանդեքսի առաջին նմանատիպ նախագիծն է: Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև լրացուցիչ կրթության շրջանակներում զարգացնում է տարբեր կրթական ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը՝ երկամյա երեկոյան դասընթացներ, որոնց ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետ: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքսի ակադեմիայի կայքում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41