Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Բիլ Գեյթսը պատմել է իր կյանքի «մեծագույն սխալի» մասին
24/06/2019 14:48
Կիսվել

Բիլ Գեյթսը պատմել է իր կյանքի «մեծագույն սխալի» մասին

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, թե որպես ընկերության ղեկավար իր որ սխալի համար մինչև հիմա ինքն իրեն չի ներել։ Forbes-ի վարկանշային ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող մասնակիցը վստահությամբ հայտարարել է, թե մոբայլ սարքերի համար iOS-ի այլընտրանքային տարբերակը՝ Android-ը, պետք է ստեղծեր Microsoft-ը, այլ ոչ թե Google-ը։

Բիլ Գեյթսը ելույթ է ունեցել Village Global վենչուրային ֆոնդի կազմակերպած միջոցառմանը։ Միլիարդատերը Village Global-ի ամենահայտնի ներդրողներից է՝ Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսի և Facebook-ի տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ միասին։ 

Գեյթսը նշել է, որ ծրագրային ապահովման՝ մասնավորապես մոբայլ հարթակների շուկայում «հաղթողը ստանում է ամեն ինչ». առաջինը որակյալ պրոդուկտ ստեղծող ընկերությունը դառնում է առաջատար։ Միլիարդատերը կարծում է, որ աշխարհում Apple-ի հետ կարող է մրցակցել միայն մի օպերացիոն համակարգ։ «Եթե դուք ունեք հավելվածի ընդամենը կեսը կամ 90%-ը, ուրեմն դուք միանշանակ ձախողման ճանապարհին եք,— հայտարարել է Գեյթսը։—Իմ մեծագույն սխալը վատ ղեկավար լինելն էր, որը թույլ չտվեց Microsoft-ին դառնալ այն, ինչ այսօր Android-ն է՝ ստանդարտ հարթակ սմարթֆոնների համար,որը չի պատկանում Apple-ին»։ Գեյթսի կարծիքով՝ այդ նշաձողին հասնելը Microsoft-ի համար «իսկական գործ էր»: «Ի՞նչ արժեր այն։— 400 մլրդ դոլար, որը Google-ից կանցներ Microsoft-ին»,— եզրափակեց միլիարդատերը:

2000թ.-ից Microsoft-ը մշակում էր իր մոբայլ օպերացիոն համակարգը, որը սկզբում կոչվում էր Windows Mobile։ 2010-ականներին նրան փոխարինելու եկավ Windows Phone հարթակը, որի 10-րդ տարբերակի թողարկմամբ՝ այն վերադարձրեց Mobile անվանումը։ Այս օպերացիոն համակարգով թողարկվում էին հիմնականում Nokia-ի սմարթֆոններ, որին  պատկանում էր Microsoft-ը 2014-2016թթ.։ Windows Phone-ը մոբայլ հարթակների շարքում զբաղեցնում էր երրորդ տեղը, սակայն մի քանի անգամ զիջում էր iOS-ին և Android-ին, ի տարբերություն մրցակիցների՝ չէր առանձնանում հավելվածների մեծ բազմազանությամբ։ Այն ծրագրերը, որոնք հասանելի էին, նոր գործառույթներ և թարմացումներ ստացան շատ ավելի ուշ, քան մյուս երկու հարթակներում, կամ էլ ընդհանրապես ոչ մի թարմացում չէին ստանում։ Արդյունքում 2018թ.-ի հունվարի 24-ին Microsoft-ը որոշեց դադարեցնել իր օպերացիոն համակարգի ակտիվ մշակումը, իսկ 2019թ.-ի դեկտեմբերի 10-ին կավարտի հարթակի հիմնական օժանդակությունը։

Գեյթսի խոսքերով, ծրագրային ապահովման շուկայում փոքր տարբերությունները նշանակալի են դառնում։ «Այդ իսկ պատճառով ամեն գիշեր դուք մտածում եք՝ իսկ ինչ եթե ես ձախողեմ այս ամենը։ Եվ վերջ ի վերջո մենք ձախողեցինք մի շատ կարևոր բան»։

Գեյթսը շարունակեց իր ելույթը և նշեց, որ չնայած սխալներին և իշխանությունների հետ դատական գործընթացներին, Microsoft-ի պրոդուկտները առաջվա պես շուկայում գնահատվում են։ «Այնպես որ մենք առաջատար ընկերություններից մեկն ենք։ Եթե դա էլ ճիշտ անեինք (ստեղծեինք մեր Android-ը), կլինեինք բացարձակ առաջատար։ Բայց դե լավ», — եզրափակել է միլիարդատերը։

Գեյթսն ավելացրել է, որ ծրագրային ապահովման շուկայում խիստ մրցակցությունը շատ զոհեր է պահանջում նրանցից, ովքեր դրա վրա աշխատում են, և առաջին հերթին պետք է հրաժարվել հանգստյան և տոն օրերից։ Գեյթսն ավելի վաղ ասել է, որ երիտասարդ տարիներին հանգստյան օրերին մեծ նշանակություն չէր տալիս։ Հարցին, թե փոխվել են նրա հայացքները տարներ անց, նա պատասխանեց ոչ։ «Ես իսկապես չէի կարևորում հանգստյան օրերը, չէի կարևորում արձակուրդը։ Ես գիտեի աշխատակիցներից յուրաքանչյուրի ավտոմեքենայի համարանիշները և կարող էի ասել, թե երբ են նրանք գալիս և գնում ավտոկայանատեղուց», — ասել է Գեյթսը։ Նա նշեց, որ ավելի ուշ արդեն 30-ին մոտ նա սիրեց հանգստյան օրերը, իսկ նրա ընկերուհուն «դուր էին գալիս արձակուրդները»։

Միլիարդատիրոջ խոսքերով, նա հիմա շատ է հանգստանում, իսկ ներկայիս Գեյթսին իր 20-ամյա եսը «զզվելի» է։ Սակայն, շարունակում է Գեյթսը, աշխատանքի առաջին տարիներին կարևոր է հավաքել թիմ, որը մոլագարորեն է վերաբերվում իր աշխատանքին և ընկերությանը։ «Կլինեն մարդիկ, որոնք առողջական խնդիրներ կունենան կամ խնդիրներ հարազզատների հետ, որոնք շեղում են նրանց։ Սակայն, այո, ես մեծապես համոզված եմ, որ անհրաժեշտ են մեծ զոհաբերություններ՝ հատկապես վաղ տարիներին, եթե դուք փորձում եք ստեղծել ինչ-որ ինժեներական պրոդուկտ, որպեսզի ապահովեք նախագծերի իրագործելիությունը»,— եզրափակել է գործարարը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88