Բիզնես

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.13-2.40 WTI - 56.37-3.01
COMEX:  GOLD - 4482.20+0.45 SILVER - 79.24+1.25
COMEX:  PLATINUM - 2376.80+2.03
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.51+0.13 EUR/GBP - 1.1699-0.31
FOREX:  EUR/USD - 1.1699-0.31 GBP/USD - 1.3514-0.30
STOCKS RUS:  RTSI - 1105.53-0.43
STOCKS US: DOW JONES - 49462.08+0.99 NASDAQ - 23547.17+0.65
STOCKS US: S&P 500 - 6944.82+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10122.73+1.18 CAC40 - 8237.43+0.32
STOCKS EUR:  DAX - 24892.20+0.09
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Երվանդ Զորյան․Ամենօրյա ուղևորություն դեպի գիտելիքների աշխարհ՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով
11/04/2020 21:58
Կիսվել

Երվանդ Զորյան․Ամենօրյա ուղևորություն դեպի գիտելիքների աշխարհ՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով

Կորոնավիրուսի համաճարակը լուրջ վերափոխման ենթարկեց նախկինում առօրեական համարվող գործունեության մի շարք ոլորտներ: Սակայն ամեն փորձություն նախ և առաջ հնարավորություն է: Հեռավար կրթության, ինքնազարգացման ու փոփոխված իրականության վերաբերյալ «Արմենպրես»-ը բացառիկ հարցազրույց ունեցավ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, Synopsys Armenia ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանի հետ։

– Պ -ն Զորյան, ինչպե՞ս ծնվեց «Learning Zone-Ուսուցման գոտի» այս հետաքրքիր և անչափ օգտակար գաղափարը։

– Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) գործարկեց իր «Առցանց կրթության հարթակը», որպեսզի ինքնամեկուսացման օրերին մարդիկ հնարավորություն ունենան ոչ միայն զբաղվել ինքնակրթությամբ, այլև նոր բացահայտումներ անել և նոր ընկերներ ձեռք բերել: Նման հարթակ ստեղծելու գաղափարն ի հայտ եկավ առաջին իսկ օրից, երբ Հայաստանի կառավարությունը և աշխարհի մյուս երկրները հայտարարեցին արտակարգ դրություն և դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվեց: Սկզբունքը հետևյալն էր՝ մեր համալսարանի արժեքավոր ռեսուրսները օգտագործել նոր ձևաչափով և ապահովել մարդկանց առցանց կրթությունը՝ հաճելի և հաղորդակցային միջավայրում:

ՀՎՀ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով մարտ ամսվա սկզբին մասնակցեց նաև խմբային քննարկումներին: Մենք՝ որպես առցանց կրթության բնագավառի 10-ամյա փորձառություն ունեցող հաստատություն, անմիջապես արձագանքեցինքնախարարության առաջարկին` կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները: Անհրաժեշտ էր մեղմել համավարակի առաջացրածկրթական ճգնաժամը և բավարարել հայկական համայնքների կրթական կարիքները: Այսպես, մարտի 26-ին գործարկվեց «ՀՎՀ-ի առցանց կրթության հարթակը»:

ՀՎՀ-ի առցանց կրթության հարթակն առաջարկում է ամենօրյա հետաքրքիր թեմաներ՝ նվիրված հայկական ժառանգությանը, այդ թվում՝ մշակույթ, լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց և շախմատ: Այս թեմաները ներառում են ինտերակտիվ նյութեր ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերից, առցանց դասընթացներից, որոնք հասանելի են յոթ լեզուներով՝  արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Առցանց հարթակում կազմակերպվում են նաև վիրտուալ այցելություններ, հանդիպումներ, ֆորում-քննարկումներ, խմբային աշխատանքներ, որոնք սոցիալական հաղորդակցության հիանալի միջոց են դարձել մասնակիցների համար ամբողջ աշխարհից:

Ուշագրավ է, որ ՀՎՀ-ի առցանց կրթության հարթակի նախաձեռնությունը հանրայնորեն ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սփյուռքի հայ համայքները, աշխարհի տարբեր երկրներում ապրող նշանավոր շատ հայեր: 

– Պ-ն Զորյան, ապրիլի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Շախմատի 2017 թ-ի Չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի վարպետության դասը Հայկական վիրտուալ համալսարանի ««Learning Zone-Ուսուցման գոտի» հարթակում։ Ինչո՞վ էր այն օգտակար և ի՞նչ առանձնահատկություններ և առավելություններ է տալիս վարպետության դասերի օն-լայն անցկացումը։

– Երկու օր առաջ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ՀՎՀ-ի առցանց կրթության հարթակում տեղի ունեցան շախմատային առցանց հանդիպումներ (հայերեն և անգլերեն լեզուներով) 2017թ. Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ: Շախմատը մեր հայկական ժառանգության կարևորագույն մասնիկն է, և մենք որոշեցինք թեմաներից մեկը նվիրել այս արքայական խաղին:

Հատկանշական է, որ Zoom-ով առցանց հանդիպում-դասերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Այս մասին փաստեցին շախմատ խաղի սիրահարները, ովքեր ողջունեցին ՀՎՀ-ի նախաձեռնությունը, հյուրին հղեցին իրենց հարցերը և հետագա նմանատիպ դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնեցին:

– Պ-ն Զորյան, ինչպե՞ս կարելի է գրանցվել այդ հարթակում և հաճախել հեռավար դասընթացներին։

– ՀՎՀ-ի կրթական հարթակին միանալուհամար կարող եք հետևելմեր վիդեո-ուղեցույցներին, որոնք տեղադրված են մեր կայքում, սոց. ցանցերում, Facebook, YouTube, այլ, կամ անմիջապես դիմել մեր ՏՏ մասնագետին:

– Արդեն երկու շաբաթ է, ինչ «Learning Zone-Ուսուցման գոտի» հարթակը մեկնարկել է։ Ի՞նչ առաջընթաց եք գրանցել։

– Գործարկման օրվանից ի վեր կրթահարթակը մեծ հետաքրքրություն է առաջացրել, գրեթե ամեն օր դրական արձագանքներ ենք ստանում աշխարհի տարբեր անկյուններից: Ուրախությամբ ենք արձանագրում այն, որ մարդիկ կարողանում են օգուտ քաղել կրթական այս հնարավորությունից, ինչը մուլտիմեդիա թվային տեխնոլոգիաների առավելությունների և ինտերակտիվ հաղորդակցության համատեղման արդյունք է:Ավելին, միջինից երեք անգամ ավելի շատ ուսանողներ են միացել այս օրերին մեկնարկած ՀՎՀ-ի գարնանային ուսումնական շրջանին: Ի լրումն այս ամենի, ՀԲԸՄ-ն ևս առաջարկում է կրթական թվային ռեսուրսներ, ներառյալ՝ կրթական հավելվածներ երեխաների համար, հետաքրքիր «web talks»-եր, ինտերակտիվ ռեսուրսներով հարուստ «Atlas» հարթակը:

– Պ-ն Զորյան, Դուք հաջողությամբ զուգակցում եք Սինոփսիսի՝ իր ոլորտում աշխարհի #1 ընկերության առաջատար գիտնականի, նորարար ճարտարագետի, Հայաստանյան մասնաճյուղի՝ Սինոփսիս Արմենիայի Նախագահի դերերը, միևնույն ժամանակ մարմնավորելով հայրենասեր հայի կերպարը՝ նախաձեռնելով և իրականացնելով բազում հայրենանվեր և հայապահպան բազում ծրագրեր․․․Ինչպե՞սէդաՁեզհաջողվում։

– Դժվար հարց է (ժպտալով), բայց կփորձեմ հակիրճ ձևակերպել պատասխանս. «Ես սիրում եմ այն, ինչ անում եմ»: Գիտությունը և ինժեներիան իմ տարերքն են: Որպես Սինոփսիսի գործընկեր և գլխավոր ճարտարապետ՝ ես հաճույքով եմ աշխատում Ամերիկայի և Հայաստանի թիմերի հետ: Միասնաբար աշխատելով՝ մենք շուկա ենք դուրս բերում ինովացիոն արտադրանք, որը մեր շրջակա միջավայրը կդարձնի առավել խելացի, անվտանգ և ապահով: Որպես «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ՝ ես պատասխանատու եմ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ոլորտում հետազոտական և արտադրական գործունեության իրականացման համար: Ես ուրախ եմ, որ կարողանում եմ նպաստել Հայաստանում ՏՏ արդյունաբերության և տեխնոլոգիական նորարարության շարունակական զարգացմանը: Եվ այս նպատակը միանգամայն իրագործելի է գիտակրթական ոլորտի, կառավարության և գործարար համայնքի փոխգործակցության արդյունքում:

Իմ մյուս նախաձեռնությունները ևս միտված են հայ ժողովրդին ծառայելուն, այն է՝ նպաստել սփյուռքում հայ ինքնության պահպանմանը և բարեկեցության աստիճանի բարձրացմանը հայրենիքում: Սրանք են նաև ՀԲԸՄ-ի հիմնական  նպատակները և այսքանով ես պարզապես շարունակում եմ իմ ընտանիքի լավ ավանդույթները կատարելով իմ պարտականությունները այս համաշխարհային կազմակերպության միջոցով:

Ես կարծում եմ, որ երկրագնդի յուրաքանչյուր հայ պետք է անի իրենից կախված հնարավորը, և մենք դա կարող ենք անել միայն մնալով միավորված և համատեղելով մեր ջանքերն ու միջոցները: Անցյալ տարվա աշնանը Սերժ Թանկյանի, Էրիկ Իսրայելյանի և Ալեքսիս Օհանյանի հետ միասին մենք հիմնադրեցինք մի նոր համահայկական հարթակ, որը կոչվում է HyeConnect և միտված է աշխարհասփյուռ հայերին իրար հետ կապելուն:

Անցյալ տարվա սեպտեմբերին, Վարչապետի ՝ Սիլիկոնային հովիտ կատարած այցի ընթացքում ես պատիվ ունեցա ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի անունից պայմանագիր ստորագրել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի հետ ՝ գործարկելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը ՝ հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերություններին ակտիվորեն աջակցելու՝ իրենց ինկուբացիոն և առաջանցման ժամանակաշրջանում հյուրընկալելով Սիլիկոնային հովտում: ՀԲԸՄ-ի և ՀՀ կառավարության միջև այս նոր գործընկերությունը կձևայնացնի, ինչպես նաև կաջակցի ու կընդլայնի այն, ինչ մենք արդեն երկար տարիներ անում ենք որպես ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղ:

2019-ին մենք նաև հիմնեցինք IEEE Computer Society-ի հայկական մասնաճյուղը: IEEE-ն տեխնոլոգիական առաջխաղացման համար աշխարհի ամենամեծ տեխնիկական մասնագիտական կազմակերպությունն է: Լինելով տեխնոլոգիական նորարարությունն ու գերազանցությունը խթանող կառույց, այն հիանալի հնարավորություն կընձեռի հայ մասնագետներին ինտեգրվելու համաշխարհային հանրությանը և կօգնի ավելի մեծ ներդրում ունենալ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացան, ինչպես նաև աշխարհում Հայաստանի տեսանելիության բարձրացման մեջ։

– Այս բոլոր ձեռբերումների կողքին կա՞ մի բան, որ երազում եք անել, բայց ինչ-որ պատճառներով դեռ չեք կարողացել կամ չեք հասցրել անել։

– Ես հավատում եմ, որ կրթությունը բարեկեցության հիմնաքարն է: Իմ երազանքն է, որ Հայաստանի բոլոր դպրոցները, նաև գյուղական համայնքներում, հագեցած լինեն առցանց կրթության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, և մեր երեխաները նույնպես համաշխարհային առաջնակարգ չափանիշներինհամապատասխան կրթություն ստանան: Արդյունքում, մեր ազգի բարեկեցության զարգացման հնարավորություններն էլ ավելի կընդլայնվեն:

Հարցազրույցը՝ Գայանե Մարկոսյանի

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7