Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՍԹԱՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է WAL-MART-Ի ՀԵՏ
25/06/2009 18:51
Կիսվել

ՍԹԱՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է WAL-MART-Ի ՀԵՏ

Հայաստանի մանրածախ առեւտրի ոլորտի խոշորագույն ներկայացուցիչ «ՍԹԱՐ» ընկերությունը ձեռնամուխ է լինում միջազգային ստանդարտների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը` զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու նպատակով: «ՍԹԱՐ»-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով` առաջադրված խնդրի իրագործման հարցում ընկերությանը կօգնեն օտարերկրյա խորհրդատուներ, որոնք ունեն աշխատանքային մեծ փորձ արեւմտյան խոշոր մանրածախ «Wal-Mart»,  «Lidl» եւ «Maxi» ցանցերում: Մեկ տարվա ընթացքում նրանք կաշխատեն «ՍԹԱՐ» ցանցում եվրոպական ստանդարտների եւ դրանց համապատասխանող ընթացակարգերի ներդրման վրա:

Վերակազմակերպման նախագիծը, որին իր աջակցությունն է ցուցաբերում «ՍԹԱՐ» ընկերության բաժնետերերից մեկը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, նախատեսվում է գործարկել հուլիսից: Այն ենթադրում է բիզնես-գործընթացների, մատակարարների եւ ցանցի անձնակազմի նկատմամբ պահանջների էական խստացում: Այդ թվում` նախատեսվում է սուպերմարկետների աշխատակիցների ատեստավորման անցկացում, ինչպես նաեւ խրախուսման նոր համակարգի ներդրում:

«Խանութների աշխատակիցներին կներկայացվեն աշխատանքի նոր գործիքներ, ինչից, վերջնական արդյունքում, կշահի գնորդը»,-նշել է ցանցի գործառնությունների գծով տնօրեն Լեւոն Սողոմոնյանը` նկատելով, որ վերակազմակերպումը նպատակաուղղված է գնորդների շահերի եւ իրենց` սուպերմարկետների ցանցի գնային քաղաքականության եւ տեսականու նկատմամբ պահանջների բավարարմանը, ինչպես նաեւ սպասարկման որակի բարելավմանն ու զարգացմանը: Բացի այդ, նա հաղորդել է, որ վերակազմակերպման նախագծի շրջանակներում նախատեսվում է ընկերության կազմակերպական կառուցվածքի եւ հաստիքացուցակի վերանայում, ինչպես նաեւ սուպերմարկետների ցանցի աշխատանքի ստանդարտացում եւ օպտիմալացում: Մասնավորապես, հուլիսի 1-ից «ՍԹԱՐ»-ի 7 սուպերմարկետներ, որոնք գործում են առավելապես մայրաքաղաքի արվարձաններում, կաշխատեն ոչ թե շուրջօրյա, այլ առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ գիշերվա ժամը 01:00-ն: «Դա ցանցի աշխատանքների կատարելագործմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջին քայլերից մեկն է: Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, աշխատանքի շուրջօրյա ռեժիմը բնորոշ եւ արդյունավետ է ոչ թե արվարձաններում, այլ քաղաքի կենտրոնում գործող խանութների համար», – ընդգծել է Լ.Սողոմոնյանը:

Անդրադառնալով ցանցի վերակազմակերպման անհրաժեշտության պատճառներին` «ՍԹԱՐ» մարքեթինգի գծով տնօրեն Նարինե Ավետիսյանը հիմնական պատճառներից մեկն է համարել մանրածախ առեւտրի շուկայում սրընթաց աճող մրցակցությունը: ««ՍԹԱՐ» ընկերությունը միշտ եղել է առաջատար եւ առաջինն է նորամուծություններ ներդրել Հայաստանի մանրածախ  բիզնեսում: Մենք մտադիր ենք շարունակել այդ ավանդույթը` կիրառելով նորագույն գործիքներ և մոտեցումներ` ի բարօրություն հայկական շուկայի որակական և մշտական զարգացմանը», – ասել է նա:

«ՍԹԱՐ»-ը ՀՀ տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է 13 սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առեւտրի ոլորտում` ընկերությունը մշտապես փնտրում է նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով սպառողների պահանջները: Ներկայումս ՀՀ-ում գործող «ՍԹԱՐ»-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների և ապահովում են ավելի քան 1200 աշխատատեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52