Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վլադիմիր Սմերկիս. կրիպտո և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի հիանալի հեռանկարներ
30/08/2023 17:55
Կիսվել

Վլադիմիր Սմերկիս. կրիպտո և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի հիանալի հեռանկարներ

Օգոստոսի 28-ին Երևանում կայացավ Binance Community Meetup միջոցառումը, որի ընթացքում աշխարհի խոշորագույն կրիպտոբորսա Binance-ի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Հայաստանյան կրիպտոհամայնքի ներկայացուցիչների հետ։ Մինչ միջոցառման մեկնարկը «Բիզնես 24»-ի հարցերին պատասխանեց Binance-ի ԱՊՀ երկրներում տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսը։

Բարև Ձեզ, Վլադիմիր, և բարի գալուստ Հայաստան:

Շնորհակալ եմ, շատ հաճելի է այստեղ գտնվել: Արդեն երկրորդ անգամ եմ այցելում, սակայն ամեն անգամ Հայաստանը նոր հետաքրքրությամբ եմ բացահայտում:

Պատմեք Binance MeetUp միջոցառումների մասին, և ի՞նչ նպատակ են հետապնդում այս հանդիպումները:

Գիտեք` մենք փոքր կազմակերպություն չենք, որը սահմանափակված է մի շարք կանոններով և քարացած է, իրականում մենք շատ դինամիկ զարգացող ստարտափ ենք, որը 6 տարվա ընթացքում հատել է 150 մլն օգտատիրոջ սահմանագիծը:

Երբ մենք մտնում ենք նոր երկիր, դուրս գալիս նոր շուկա, առաջին հերթին սկսում ենք համայնքից: Կրիպտո և բլոկչեյն նախագծերն այսպես, թե այնպես սկսել են համայնքից: Այս միջոցառումը նվիրված է մեր համայնքին, որը գտնվում է Հայաստանում և մասնավորապես Երևանում, և մենք մարդկանց շրջանում մեծ հետաքրքրություն նկատեցինք, քանի որ հենց առաջին օրը, երբ հայտարարեցինք հանդիպման մասին, բոլոր գրանցումներն արդեն զբաղված էին:

Հայտնի է, որ Հայաստանը միջազգային ՏՏ մասնագետների հաբ է, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս օրերի ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում համագործակցել Binance-ի հետ և այլն: Այս միջոցառումն իրականում երկրորդ քայլն է դեպի մեր զարգացումը Հայաստանում: Առաջին քայլն արվել է 2022-ի հոկտեմբերին, երբ այստեղ ժամանեցին մեր գործընկերները, որոնք անցկացրին թրեյնինգներ, շփվեցին Հայաստանի կարգավորիչ և իրավապահ մարմինների հետ։ Սա մեզ համար նաև մեծ առաքելություն է, այս պահին մենք ունենք ավելի քան 18 լիցենզիա և գրանցում ամբողջ աշխարհում, մենք ամենալավ լիցենզավորված կրիպտո էկոհամակարգն ենք աշխարհում և, իհարկե, մենք այս քննարկումներն անցկացնում ենք ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում:

Անխոս ունեցել ենք մեծ շրջագայություն ԱՊՀ երկրներով և, իհարկե, Հայաստանին մենք հատկացրել ենք մեծ ուշադրություն: Ուստի, կծանոթանանք համայնքի հետ, կխոսենք մեր մասին: Երբ ասում եմ էկոհամակարգ, նկատի ունեմ, որ մենք իսկապես ունենք ոչ միայն կրիպտոբորսա, այլև մի շարք տարբեր բնույթի պրոդուկտներ, այսօր ելույթ կունենան իմ գործընկերները Trust Wallet-ից: Trust Wallet-ը ոչ կուստոդիալ դրամապանակ է, որի բանալիներին հասանելիություն ունեք միայն դուք: Մենք կպատմենք մեր կորպորատիվ ծառայության մասին, մեր անվտանգության մեթոդների մասին, որոնք կիրառում ենք, կպատմենք` ինչպես է զարգանում արդյունաբերությունը։

Քանի որ ոլորտը զարգանում է ցիկլերով, մենք գտնվում ենք այսպես կոչված «արջային ցիկլում», շատերն անհանգստացած են: Ցանկանում եմ ասել, որ անհանգստանալու հարկ չկա, քանի որ «արջերին» հաջորդում են «ցլերը» և շուկան հաճախ վերականգնվում է. նոր ցիկլը դառնում է էլի ավելի ակտիվ և հետաքրքիր: Հենց այս մասին էլ խոսելու եմ այսօրվա իմ ելույթի ժամանակ, քանի որ ունենք ևս մեկ ենթաբաժին, որը կոչվում է Binance Research: Մենք շատ հաճախ ենք կազմում տարբեր բնույթի վերլուծական նյութեր, հետևում ենք շուկայի զարգացումներին և այլն:

Ինչպես հաճախ պատահում է նման միջոցառումների ժամանակ, դրանցից հետո կամ ընդմիջումների ժամանակ ծանոթությունները վերաճում են այսպես կոչված «ամբողջական համագործակցությունների», կլինեն դրանք համագործակցություններ բանկերի, ստարտափների հետ, կլինեն դրանք հեքեթոնների կազմակերպիչներ կամ ուսուցողական նախաձեռնություններ տարբեր բնույթի համալսարանների հետ համատեղ:

Մեր մեծ ուղղություններից մեկը կրթությունն է, որն ամբողջությամբ անվճար է, կոչվում է Binance Academy, այս մասին նույնպես անպայման կխոսենք և հույս ունեմ, որ այս միջոցառումից հետո կիրականացնենք ավելի թիրախային համագործակցություններ, որոնք կօգնեն թե Հայաստանը բացահայտել մեզ համար, թե հակառակը:

Խոսելով հայկական շուկայից՝ վերջին ժամանակներում մենք նկատում ենք Binance P2P գործընկերների կտրուկ աճ, և եթե մեկ տարի առաջ Binance-ի հետ աշխատում էին 2 կամ 3 բանկ կամ ֆինանսական կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը շատ ավելի մեծ է: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանում օգտատերերի և նրանց կատարած առևտրի ծավալները աճել են նույն տեմպերով, և ի՞նչ միտումներ կան Հայաստանի մասով Binance-ում:

Իհարկե, թե P2P առևտրականների թիվը, ինչպես նշեցիք, թե օգտատերերի թիվն անընդհատ աճում է: Գիտեք՝ արագընթաց աճը միշտ Binance-ի հետ է, 2017-ին՝ ավելի քիչ քան կես տարում, Binance-ը դարձավ աշխարհի առաջին կրիպտոբորսան, չնայած այդ ժամանակ մեծ քանակով մրցակիցներ արդեն կային, կամ իր ժամանակին Binance-ը դարձավ ամենաարագ աճող ընկերությունը, որն աշխատեց 1 մլրդ դոլար: Օգտատերերի հետաքրքրությունն իհարկե աճում է, սովորական շուկայի պայմաններում այն աճում է ավելի արագ, «արջային շուկայում»՝ ավելի դանդաղ։

Գիտեք, կա այսպիսի շատ լավ արտահայտություն, որը Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոն է ասել, որ ինտերնետը ինֆորմացիայի փոխանակման միջոց է, չէ որ մենք ինտերնետի միջոցով միայն չենք կարդում, կամ տեքստեր ուղարկում, մենք կարող ենք նաև զանգել մեր ընկերներին դեպի Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ճապոնիա, որտեղ պատահի, և դա անել գործնականում անվճար, իսկ ահա բլոկչեյնը տարբեր արժեքների փոխանակման միջոց է, դա կարող է լինել ֆուտբոլային թիմի NFT, F1-ի ֆանթոքեններ, կրիպտոարժույթներ, վճարումներ խանութներում, ուստի այս արժեքների օգտագործման եղանակները, որը ներկայացնում է բլոկչեյնը, իրականում բավականին շատ են, և իհարկե, հայակական շուկան նույնպես հետաքրքրվում է այս տեխնոլոգիաներով:

Դուք կարող եք դրամական միջոցներ ուղարկել ձեր ընկերներին, բարեկամներին, գործընկերներին Binance Pay-ի միջոցով, շատերը սա են օգտագործում, մեկը զբաղվում է առևտրով սպոտային շուկայում, մեկ ուրիշը՝ ֆյուչերսային շուկայում, երրորդը՝ արտիստ է: Ես միշտ իմացել եմ, որ Հայաստանում կան շատ ստեղծագործ մարդիկ, ահռելի մշակութային ժառանգություն, որն, իհարկե, կարելի է օգտագործել որպես NFT կամ մետավերսներում սեփական պերսոնաժները ստեղծելիս, և այլն, ուստի տարօրինակ չէ, որ շուկան աճում է, ես հիմա երևի հստակ թվերի մասին չեմ խոսի, քանի որ ամեն դեպքում դրանք կոնֆիդենցիալ են, սակայն միանշանական օգտատերերի բազայի և առևտրի ծավալների աճի միտումը նշանակալի է:

Ամերիկյան կարգավորիչների պահվածքը կրիպտո շուկայի և մասնավորապես Binacne-ի նկատմամբ բարեդրացիական անվանելը դժվար է, նրանք արդեն  մի քանի անգամ իրենց որոշումներով բացասաբար են ազդել շուկայի վրա, և հիմա որոշակի պանաջներ ունեն Binance-ից՝ ամենամեծ կրիպտո բորսայից: Այս առումով մենք 2 հարց ունենք Ձեզ. Առաջինը՝ կրիպտո շուկան կդիմանա՞ ԱՄՆ-ի իշխանությունների նման ճնշմանը:

Իհարկե, երբ հայտնվեց բիթքոինը, հսկայական քանակությամբ այսպես կոչված «սև կարապներ» էին պտտվում կրիպտո շուկայի շուրջ։

Սկզբում ողջ աշխարհով մեկ կարգավորիչները դեմ էին կրիպտոարժույթներին, հետո պարզվեց, որ կրիպտոարժույթներն արգելել անհնար է, ուստի անհրաժեշտ է կարգավորել։ Գիտեք` ինչպես ասում են, լավ կարգավորումը միշտ լավ արդյունքի է բերում, իսկ վատ կարգավորումը՝ վատ։ Զրկել ինքդ քեզ հնարավորությունից, քշել շուկան ստվերային գոտի, անտրամաբանական լուծում է։ Ես խոսում եմ առհասարակ աշխարհի ցանկացած երկրի կարգավորիչների մասին:

Հիմա նախկին խորհրդային երկրների տարածքում մենք նկատում ենք, որ կարգավորիչները շատ ակտիվ զարգանում են. Binance-ն առաջինն է ստացել կրիպտոարժութային գործունեության լիցենզիան և բացել իր տեղական բորսան և ընկերությունը թե Ղազախստանում, թե Ղրղզստանում, և թե Ուզբեկստանում: Մի շարք երկրներում այժմ ակտիվ քննարկման փուլում ենք, հույս ունենք՝ Հայաստանը կմիանա, և այստեղ կձևավորվի նպաստավոր կլիմա կրիպտոարդյունաբերության զարգացման համար:

Կրիպտոարդյունաբերությունը կարճաժամկետ հեռանկարում այս սահմանափակումների ազդեցությունը կարող է ինչ-որ կերպ կրել, բայց մենք հասկանում ենք, որ սա տեխնոլոգիա է, և այսպես թե այնպես պատմությունը կզարգանա, և քանի դեռ վերջին մայներները հեռու-հեռու սարերում չեն անջատվել ինտերնետից և շարունակում են հանդիսանալ ենթակառուցվածքներ բիթքոին ցանցի կամ էթերիում ցանցի համար, ապա բլոկչեյնը դեռ կապրի։ Այսպիսի իրավիճակներ շատ են պատահել, ուստի ես կհետևեի թե ինչպես են միջազգային խաղացողները նայում շուկային և փորձում մուտք գործել շուկա։

Տեսեք, թե ITEA ֆոնդերը ինչպես են հայտ ներկայացնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև, օրինակ, Եվրոպայում: Մենք հույս ունենք, որ այս հայտերը կհաստատվեն և սա, անխոս, շուկա կբերի մեծ կապիտալ, որը կօգնի շուկային աճել: Շատ ֆոնդերի դեպքում դա արվում է, որպեսզի ներգրավեն նաև կորպորատիվ հաճախորդների, քանի որ անհրաժեշտ է նոր, բարձր ռիսկայնության շուկա, և իհարկե մուտքը մանրածախ օգտատերերին, օրինակ՝ շատ բանկեր բաց հայտարարում են, որ օգտատերերը ցանկանում են գնել բիթքոին, սթեյբլքոին, ցանկանում են այդ ամենն անել իրենց բանկի հարմար ինտերֆեյսում, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ կարգավորիչը հասկանա, թե ինչպես է այդ ողջ շղթան աշխատելու:

Մեզ հաճախ դիմում են որպես ընկերություն, որը փորձ ունի լիցենզավորման և կարգավորիչների հետ աշխատելու, քանի որ մենք, նախևառաջ, ամենամեծն ենք, ամենաշատ կարգավորվածը, մենք այս փորձով մեծ սիրով կիսվում ենք։

Իրականում, քանի որ հաճախորդների դրամական միջոցների անվտանգության և հանցավոր նպատակներ ունեցող օգտատերերի հետ աշխատանքի առումով ավելի փորձառու ենք, քան, օրինակ, շատ բանկային կառույցներ, մենք ստուգում ենք օգտատիրոջը հարթակում գրանցման փուլում, ստուգում տարբեր բնույթի տվյալների հիման վրա, հսկայական աշխատանք ենք տանում օգտատերերի հետ, որպեսզի բացատրենք բոլոր գործառույթները և նրանց աշխատանքը։

Մենք ունենք հատուկ հիմնադրամ` SAFU-ն, որի ծավալը մոտ 1 մլրդ դոլար է: Այն ձևավորվում է միջնորդավճարներից, որպեսզի անկանխատեսելի իրավիճակներում մենք կարողանանք փոխհատուցել:  Մենք անընդհատ պատասխանում ենք իրավապահ մարմինների հայտերին, երբ տեղի են ունենում հանցանքներ կրիպտոլորտում, որպեսզի դրանք ավելի արագ հետաքննվեն, ահա թե ինչու մենք միայն կողմ ենք, որ ստեղծվի դրական, թափանցիկ, հասկանալի և win-win-win (բոլոր կողմերի համար շահեկան) միջավայր բոլորի համար, որտեղ շահում են շատ խաղացողներ, շահում է օգտատերն առաջին հերթին, որովհետև դա մեր առաջնահերթությունն է, որտեղ շահում են կարգավորիչները, որտեղ նրանք հանում են առաջադեմ տեխնոլոգիաները նոր մակարդակի, ընձեռում են նոր տեխնոլոգիական, նոր տնտեսական գործիքներ իրենց քաղաքացիների, իրենց օգտատերերի համար, պետության տեսանկյունից շահում են նոր եկամտի աղբյուրներ հարկերի տեսքով և այլն:

Ինձ թվում է՝ այստեղ պետք է միանշանակ հաստատվի երկխոսություն և շահեկան իրավիճակ պետք է ստեղծվի բոլոր խաղացողների համար։ Հնարավոր է՝ որ այդ ամենը հաստատում է մեր փորձը, հենց այդ 18 իրավասություններն ամբողջ աշխարհում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԵՄԱԱ-ում, ԱՊՀ-ում, որը մեզ թույլ է տալիս վստահաբար ասել, որ լավ կարգավորումներ լինում են, և դրանք օգուտ են բերում գործընթացի բոլոր մասնակիցներին:

Ինչպե՞ս է այս ամենն անդրադառնում Binance-ի վրա, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը այդ բացասական ֆոնի չեզոքացման համար:

Առաջինը, որ մենք անում ենք համապատասխանելն է բոլոր պահանջներին և կանոններին, որոնք առաջարկում են այն երկրների կարգավորիչները, որտեղ մենք ներկայացված ենք, կամ միջազգային կարգավորիչները: Օրինակ՝ եթե անձը կամ ընկերությունը հայտնվում է հստակ գլոբալ ցանկում, որը մենք հաշվի ենք առնում՝ կլինի բանկ, օգտատեր, բնականաբար այդ պահից ի վեր նրանք չեն կարող աշխատել Binance-ի հետ:

Անխոս, նկատում ենք մեծ քանակությամբ այսպես կոչված “fud” (ֆադ), այսինքն՝ բացասական լուրեր, որոնք ազդում են օգտատերերի որոշումների վրա։ Օգտատերերը վախենում են, էժան գնով վաճառում ակտիվները, դուրս են գալիս կրիպտոյից, հետո երբ կրիպտոն սկսում է կրկին աճել, նրանք գնում են այդ ակտիվներն ավելի թանկ։ Ուստի, ինչ-որ առումով նման իրավիճակների արդյունքում էլ ստեղծվում է ֆադը։ Մենք փորձում ենք տեղեկացնել մեր օգտատերերին և ողջ համայնքին, որ ֆադը պետք է անտեսել։ Անտեսել օգտատերերի վրա ազդող այն բացասական ինֆորմացիոն փուչիկները որոնք փչվում են ինչ-որ այլ նպատակներից ելնելով:

Ի՞նչ ենք անում այս կապակցությամբ. շարունակում ենք կրթել մարդկանց, շարունակում ենք ստեղծել լավագույն պրոդուկտները: Ինչպես ասում է Չանպեն Չժաո-ն՝ պարզապես կենտրոնանում ենք ապահովելու լավագույն պայմանները օգտատերերի համար և լավագույն անվտանգությունն օգտատերերի համար, և անշուշտ մենք հավատում ենք այս շուկային, և այս շուկան իր ճանապարհի հենց սկզբում է: Մաքսիմալ կապիտալիզացիան, որ արձանագրել ենք 2021թ. 3 տրլն դոլար էր, և ողջ ֆինանսական շուկայի համար այս ցուցանիշն այսպես ասած «ավազի հատիկ է ծովում», և իհարկե կրիպտոարդյունաբերությունը, բլոկչեյն արդյունաբերությունն ունակ է ավելիին, և հիշեցնեմ, որ սա ընդամենը տարբեր արժեքների փոխանակման հնարավորություն է:

Իսկ ինչպես այն կօգտագործել, կորոշեն ՏՏ մասնագետները, մշակողները, որոնք հիմա նախագծեր են ստեղծում, որոնք մի քանի տարի առաջ են  նախագծեր ստեղծել, որոնք նախագծեր կստեղծեն ապագայում։ Ես վստահ եմ, որ նրանք չեն դադարեցնի տեխնոլոգիայի կիրառումը։ Այս տեխնոլոգիան մի կողմից շատ պարզ է, մյուս կողմից ֆենոմենալ հեղափոխական։  Քանի որ դրա վրա հնարավոր է կառուցել շատ գործընթացներ, հեշտացնել մարդկանց կյանքը՝ տվյալների թափանցիկության, ցանկացած բնույթի գործարքի արժեքի, տվյալ տեխնոլոգիային հասանելիության առումով և այլն:

Կարճ ասած՝ մենք շատ ենք հավատում, որ արդյունաբերությունը կզարգանա,  չենք պատրաստվում շեղվել մեր ուղուց, դժվարություններ պատահում են բոլորի մոտ։ Սիրում եմ ասել հենց իմ անձնական փորձից, որ առանց քերծվածների հեծանիվ քշել սովորելն անհնար է: Բոլոր վերքերը լավանում են, բոլոր խնդիրները լուծվում են, իսկ ընկերությունը դառնում է էլ ավելի հետաքրքիր։ Մենք մշակում էլ ավելի հետաքրքիր պրոդուկտներ, կարծում եմ` մեր մեծ ճանապարհի սկզբում ենք դեռևս:

Մենք Ձեզ հետ ավելի վաղ խոսել ենք Հայաստանում կրիպտոարդյունաբերության կարգավորման կամ ավելի ճիշտ կլինի ասել «չկարգավորման» մասին, և այս առնչությամբ՝ կցանկանայինք իմանալ, թե Binance-ը կապ ունի Հայաստանի պատկան մարմինների հետ, արդյոք նրանց հետ աշխատանք տարվու՞մ է, և եթե՝ ոչ, ապա դուք պատրա՞ստ եք օգնել համապատասխան կանոնակարգերի մշակման հարցում:

Իհարկե, մենք պատաստ ենք, բաց ենք երկխոսության աշխարհի ցանկացած կետում գտնվող ցանկացած կարգավորիչի հետ: Ու հենց մեր նպատակը շատ կարևոր է, որպեսզի լուսավորենք կարգավորիչին, ինչպես դա եղել այլ տարածաշրջաններում, այլ երկրներում։ Վերցնել լավագույն փորձը և այն հարմարեցնել:

Վերջին երկխոսությունները կարգավորիչի հետ եղել են 2022.-ի վերջում, երբ հանդիպեցինք և մեր կրթական նախաձեռնությունն իրականացրինք։ Պատմեցինք, թե ինչպես են գործում բոլոր համապատասխանության ընթացակարգերը,  իրավական ընթացակարգերը, ինչպես է հնարավոր մեզ հետ աշխատել, ինչպես են լուծվում վիճելի կետերը, ինչպես են փոխհարաբերվում և այլն: Պարզ է, Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր առաջնահերթությունը քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է, և դա միանշանակ ճիշտ քայլ է: Որպեսզի այդ պաշտպանությունը հնարավոր լինի իրականացնել, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ես անում, գիտակցել ռիսկերը և ինչպես այդ ռիսկերի հետ աշխատել, ես նկատի ունեմ ռիսկեր՝ կապված նոր տեխնոլոգիաների հետ:

Մենք շփվել ենք և շփում ունենք մի շարք առևտրային բանկերի հետ, և առևտրային բանկերը միանշանակ հետաքրքրված են, քանի որ իրենց այցելում են հաճախորդներ, որոնք ցանկանում են որևէ կերպ փոխհարաբերվել կրիպտոաշխարհի հետ, և պարզ է, որ առևտրային բանկերը չեն կարող ինչ-որ բան անել՝ Կենտրոնական բանկի թույլտվությունից կամ արգելքներից անկախ: Ինչպես ես եմ հասկանում՝ Կենտրոնական բանկը դադար է վերցրել այս հարցն ուսումնասիրելու համար, որպեսզի ավելի խորանա դրա մեջ:

Մենք ունենք հաստատված կապեր, ուստի միշտ բաց ենք  և մեծ սիրով պատրաստ ենք, հիմնվելով մեր փորձի վրա, թե կրթել, թե օգնել, թե անել մեր առաջարկները ճիշտ կարգավորման համար: Հուսանք՝ այս դադարն այնքան էլ երկար չի լինի, և մենք կհանգենք կարգավորվող կրիպտոշուկայի Հայաստանում։ Կարծում եմ՝ Հայաստանն ունի հիանալի հեռանկարներ՝ ծրագրագորողների առկայությունը, մարդկանց հետաքրքրությունը, միջազգային համայնքի գոյությունը, որը գալիս է այստեղ և տարածված է ողջ աշխարհում։ Այսինքն, սա այնպիսի երկրի օրինակ է, որտեղ կրիպտոարդյունաբերությունը և բլոկչեյն տեխոնոլոգիաները պետք է միանշանակ ներկայացված լինեն, և վստահ եմ, որ ի վերջո դա կլինի:

Հուսանք:

Չեմ էլ կասկածում:

Շնորհակալություն

Հարցազրույցը վարեց Անի Աղաբեկյանը

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98