Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Թրամփը հայտարարել է բիթքոյններով պետական ​​պահուստ ստեղծելու մասին. Որքանո՞վ է սա իրական
31/07/2024 19:44
Կիսվել

Թրամփը հայտարարել է բիթքոյններով պետական ​​պահուստ ստեղծելու մասին. Որքանո՞վ է սա իրական

Բիթքոյնի ընդգրկումը պետական ​​պահուստների ցանկում՝ թանկարժեք մետաղների կամ արտարժույթների հետ մեկտեղ, գնալով դառնում է քաղաքական գործիչների և պաշտոնյաների քննարկման թեմա ամբողջ աշխարհում:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Նեշվիլում Bitcoin 2024 կոնֆերանսում, հայտարարել է «Բիթքոյնի ռազմավարական պահուստ» ստեղծելու մտադրության մասին: Նա ընդգծել է, որ կրիպտոարժույթները կարող են կարևոր մաս դառնալ երկրի տնտեսական մրցունակության համար, և խոստացել է երբեք չվաճառել բիթքոյինները, որոնք առգրավվել են ԱՄՆ կառավարության կողմից:

«Եթե ինձ ընտրեն նախագահ, իմ վարչակազմի քաղաքականությունը կլինի պահել բիթքոյնի ամբողջ քանակությունը, որն ունի պետությունը կամ որը բռնագրավել է։ Այդ մետաղադրամները կներառվեն պետական ռեզերվում», – հայտարարել Է Թրամփը։

Հանրապետական սենատոր Սինթիա Լամիսը հայտարարել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ԱՄՆ Գանձապետարանից 1 միլիոն բիթքոյն գնելու մասին, ինչը կազմում է ակտիվի ընդհանուր առաջարկի 5%-ը: Ներկայիս գնով 1 մլն BTC-ի արժեքը կազմում է մոտ 67 մլրդ դոլար։

Fastex

Պահուստավորման կողմնակիցները

Փորձագետները կարծում են, որ հիմնական կրիպտոարտարժույթի վերաբերյալ նման հավակնոտ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կլինի զգալի աշխատանք կատարել: Ըստ Mawson Infrastructure Group-ի գործադիր տնօրենի, խնդիրների լուծման համար անհրաժեշտ է որոշել BTC-ի ողջամիտ քանակ, ձեռքբերման մեթոդներ, պահպանման ժամկետ և տարածություն, հավանական օգտագործման պատճառներ, ինչպես նաև նշանակել պատասխանատու գործակալություն։

Լամիսն ու Թրամփը առաջինը չէին, որ բարձրաձայնեցին բիթքոյնը պետական ​​պահուստներում ավելացնելու գաղափարը: Նման մտքեր է արտահայտել MicroStrategy ծրագրային ապահովման ընկերության նախկին ղեկավար Մայքլ Սեյլորը։ Նա առաջարկել է ձեռք բերել 4 մլն BTC (մոտ 270 մլրդ դոլար փոխարժեքով հուլիսի 30-ին):

«Բիթքոյնը մեր բոլոր խնդիրների լուծումը չէ: Սա մեր խնդիրների կեսի լուծումն է»,- ասել է Սեյլորը։

ARK Invest-ի գործադիր տնօրեն Քեթի Վուդը նույնպես բիթքոյնը որպես պահուստ օգտագործելու կողմնակից է: Նա նշել է, որ դա նշանակություն կունենա միայն այն դեպքում, եթե առաջին կրիպտոարժույթը դրամավարկային քաղաքականության գործիք չլինի, այլ պարզապես լինի ԱՄՆ-ի հաշվեկշռում:

Բիթքոյնի մասնաբաժինը ԱՄՆ-ի պահուստներում

Եթե ​​Միացյալ Նահանգները սկսեր բիթքոյնը համարել պաշտոնական պահուստային ակտիվ, ապա իր ներկայիս տեսքով բռնագրավված BTC-ն կկազմի երկրի ընդհանուր պաշտոնական պահուստների 1․6%-ը հուլիսի վերջի գներով (13․6 մլրդ դոլար 854 մլրդ դոլարից), հաշվարկել է Blockworks-ը։ Հիմնվելով այս հաշվարկի վրա, ԱՄՆ-ն այժմ պահում է ավելի քան 200 հազար BTC։

Հաշվի առնելով Լամիսի առաջարկած սցենարը, երբ հաշվեկշռում պետք է լինի 1 մլն BTC, բիթքոյնի մասնաբաժինը ԱՄՆ-ի պահուստներում արդեն կկազմի 7․85% (67 մլրդ դոլար 854 մլրդ-ից): Մայքլ Սեյլորի սցենարը, որտեղ կառավարությունը տիրապետում է 4 միլիոն BTC-ին, կրիպտոարժույթին կտրամադրի ԱՄՆ պահուստների 31․4% մասնաբաժինը (268 միլիարդ դոլար 854 միլիարդ դոլարից):

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58