Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ՏՄՊՊՀ – ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
07/08/2009 16:24
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել են ապահովագրական եւ ապակյա տարաների արտադրության շուկաներում տեղի ունեցող հնարավոր համակենտրոնացման հարցերը:

«ՌԳՍ–Ստոլիցա» եւ «Ար-Ջի-Էս Ասեթս Լիմիթեդ» ընկերությունները հանձնաժողով  են ներկայացրել երկու ընկերությունների համակենտրոնացման հայտարարագրերը, խնդրելով համապատասխան թույլտվություն կամ եզրակացություն: Ըստ հայտարարագրերի, «Ար-Ջի-Էս Ասեթսը» ստեղծվել է Կիպրոսում: «ՌԳՍ–Ստոլիցան» ռուսաստանյան ընկերություն է եւ իրականացնում է ապահովագրական գործունեություն: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Ար-Ջի-Էս Ասեթս» եւ «ՌԳՍ–Ստոլիցա» ընկերությունները գործում են ՀՀ տարածքից դուրս եւ ոչ ռեզիդենտ կազմակերպություններ են, հետեւաբար տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության համաձայն, գործարքը Հանձնաժողովում հայտարարագրման ենթակա չէ: Վարույթը դադարեցվել է:

«Սարանիստ» եւ «Արմ-Գլաս» ընկերությունները եւս դիմել են Հանձնաժողով հայտնելով, որ ընկերությունների միակ հիմնադիր Մելիք Մանուկյանը, որոշում է կայացրել միացնել իրեն պատկանող ընկերությունները, որով հիմնադիրը նպատակ ունի ավելացնել արտադրության եւ արտահանմանծավալները, աշխատողների թիվը, ներթափանցել միջազգային շուկաներ մեկ անվամբ: Ըստ ընկերությունների,  համակենտրոնացման արդյունքումապրանքային շուկայի մրցակցային իրավիճակը էականորեն չի փոխվի: Ելնելով վարույթի արդյունքներից, Հանձնաժողովը համարեց, որ ընկերությունները, որոնք մեկ սեփականատեր ունեն, համաձայն օրենքի, հանդիսանում են անձանց խումբ` մեկ տնտեսվարող սուբյեկտ, ուստի հնարավոր չէ դիտարկել մեկտնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացման հայտարարագրման հարցը, հետեւաբար վարույթը դադարեցվել է:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32