Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՇՈՒԺԱՑՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
09/09/2009 12:19
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅ ԽՈՐՎԱԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՇՈՒԺԱՑՆԻ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հարգարժա՛ ն Նախագահ Մեսիչ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ մեկ անգամ ևս շնորհակալական խոսք եմ ուղղում Խորվաթիայի հարգարժան Նախագահ պարոն Մեսիչին` ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար:

Ողջունում եմ հայ-խորվաթական գործարար համաժողովի մասնակիցներին: Սա Հայաստանի և Խորվաթիայի գործարարների մասնակցությամբ առաջին համատեղ համաժողովն է: Այն լավ հնարավորություն է ստեղծում մեր երկու պետությունների գործարարների համար` կապեր հաստատելու և հետագա համագործակցության ուրվագծերը նախանշելու համար: Կարևոր է նաև, որ համաժողովը տեղի է ունենում գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, որն առավել մեծացնում է նրա հնարավոր արդյունքների նշանակությունը:

Նման համաժողովների պարբերաբար կազմակերպումն էապես կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը և տնտեսական օղակների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Հայաստանն ու Խորվաթիան պատմականորեն բնականոն հարաբերություններ և տնտեսական համագործակցության լուրջ ներուժ ունեցող երկրներ են: Դարերի խորքից է գալիս երկու ժողովուրդների` միմյանց ճանաչելու և համագործակցելու ցանկությունը, ինչի համար վերջին տարիներին ստեղծվել են ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսական համագործակցության համար նպաստավոր պայմաններ:

Անկախ Հայաստանն ու Խորվաթիան ժառանգել են բազմաճյուղ և գիտատար տնտեսություն, և հարգարժան Նախագահի հետ իմ շփումները փաստում են, որ մենք նաև ունենք համանման հավակնություններ մեր տնտեսության զարգացման ապագայի հարցում: Այդ իրողությունը մեր գործարարների համար լայն հնարավորություններ է ընձեռում ծավալել փոխշահավետ գործունեություն տնտեսության ամենատարբեր ոլորտներում:

Հայաստանի ավանդույթները, գիտական և տեխնոլոգիական ներուժը զարգացման նախադրյալներ են ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, դեղագործության և քիմիական արդյունաբերության ոլորտների համար: Այսօր, այցելելով Զագրեբի աստղադիտարան և ծանոթանալով Տիեզերական միջավայրի ուսումնասիրության նորաստեղծ ցանցին, մենք հնարավորություն կունենանք համոզվելու, որ հայ ֆիզիկոսները ներկայում էլ մրցունակ են:

Հայաստանը լուրջ ներուժ ունի նաև գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթև արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, էներգետիկայի զարգացման ոլորտներում: Սրանք հայտարարված են որպես գերակա ոլորտներ և մեր կառավարությունը հաստատուն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի զարգացման համար` նպատակ ունենալով կայացնել մեծ «արժեք ավելացնող», արտահանմանն ուղղված և միջազգայնորեն մրցունակ տնտեսություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և՛ Հայաստանում, և՛ Խորվաթիայում պետական մակարդակով հռչակվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղ, և երկու երկրներն էլ ունեն բավականին նվաճումներ այդ ոլորտում: Հայաստանի կառավարությունը կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառման միջոցով Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացին ուղղված գործիք: Այս առումով քննարկել ենք «Էրիքսոն» ֆիրմայի խորվաթական մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները` էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման ուղղությամբ:

Հարգարժան Նախագահի հետ քննարկել ենք նաև զբոսաշրջության բնագավառում չօգտագործված հնարավորությունները: Մասնավորապես, Խորվաթիայի փորձի ուսումնասիրումը և զբասաշրջության գործի մասնագետների պատրաստման խորվաթական հնարավորությունների օգտագործումը կարող են նոր և լայն հեռանկարներ բացել այս ոլորտի գործարարների համար:

Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաև Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային ոլորտում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, երկաթգծի և ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են և լայն հնարավորություն են ստեղծում խորվաթական ընկերությունների համար:

Հայաստանը կարող է ապահովել ներդրումների արդյունավետ ելք ֆինանսական շուկաների միջոցով: Մասնավորապես, բանկային համակարգում գերիշխում են միջազգային ճանաչում ունեցող բանկեր տարբեր մշակույթներ ունեցող երկրներից, իսկ ֆոնդային բորսան «OMX NASDAQ»-ի սեփականությունն է: Նախատեսում ենք ներդնել նոր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կենսաթոշակային հիմնադրամների ստեղծմանը: Պարտադիր կուտակային համակարգի կառուցվածքը շատ նման է Խորվաթիայում գործող համակարգին, որի հնարավորությունները, կարծում եմ, արդեն իսկ առկա փորձից ելնելով, չեք թերագնահատի:

Խորվաթիայի Հանրապետության Նախագահ մեծարգո պարոն Մեսիչի` ս.թ. մայիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մենք պայմանավորվեցինք ջանք չխնայել մեր երկու ժողովուրդների միջև փոխշահավետ կապերի ստեղծման և զարգացման վերաբերյալ:

Դրա համար անհրաժեշտ է երկու նախապայման` իրավապայմանագրային դաշտի ստեղծում և մեր երկրների գործարար շրջանակների անմիջական շփումների զարգացում:

Ինչ վերաբերում է առաջին նախապայմանին, ապա ինչպես դուք գիտեք Նախագահ Մեսիչի` Հայաստան կատարած այցելության ընթացքում ստորագրվեց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը: Մենք քայլեր ենք ձեռնարկում առևտրատնտեսական կապերի հաստատման և ամրապնդման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի հետագա համալրման ուղղությամբ` առևտրատնտեսական բնագավառում բազմաբնույթ համագործակցություն ծավալելու և գործարարների միջև համագործակցությունն էլ ավելի դյուրացնելու նպատակով:

Սակայն այժմ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ներկա փուլում առավել կարևոր և առաջնային նախապայմանին` գործարար շրջանակների անմիջական շփումներին, որի համար, ինչպես նշեցի, գործարար համաժողովը լավագույն հարթակն է:

Նման հանդիպումները և շփումները որոշակի հիմք են ապահովում և ուղղոր¬դում հետագա առևտրատնտեսական համագործակցությունը և լավ հնարավորություն են ընձեռում գտնել համագործակցության ուղիներ, ինչու չէ` նաև նոր ոլորտներ:

Հաշվի առնելով, որ մեր երկու պետությունները որդեգրել են Եվրոպական ինտեգրման ուղին, ինչպես նաև այն, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է, անհրաժեշտ եմ համարում մեր առավել սերտ համագործակցությունը եվրակառույցների շրջանակներում: Համոզված եմ` արդյունավետ համագործակցելով Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, մեր տնտեսություններն ու շուկաները էլ ավելի կմոտենան իրար և կնպաստեն առևտրաշրջանառության էական աճին:

Ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել հայ-խորվաթական գործարար համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, հյուրերին ու հույս հայտնել, որ որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի խոսել ձեռքբերումների մասին:

Շնորհակալություն ուշադրության համար:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6