Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԹԵՐՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ
11/09/2009 18:25
Կիսվել

ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄԹԵՐՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ

Պտուղ-բանջարեղենի մթերումներն ընթանում են բնականոն հունով: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 10 հազար տոննա պոմիդոր, որից ամենաշատը մթերել են «Բորոդինո» եւ «ՄԱՊ» պահածոների վերամշակման  ընկերությունները` կգ-ն`30-50 դրամով: Այդ ձեռնարկությունները պարտավորվել են նաեւ մթերել առաջարկվող  բանջարեղենն ամբողջությամբ: Գյուղատնտեսության նախարարությունն արդեն վերոհիշյալ ընկերությունների պահածոյացրած բնահումքի նմուշներն ուղարկել է ինչպես արտերկիր, այնպես էլ Ռուսաստանի Դաշնություն` Կալինինգրադի երկրամաս` պայմանավորվածություն ձեռք բերելու դրանց հետագա իրացման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար  Գերասիմ Ալավերդյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարի այգետարածքներից ստացված բերքի ցուցանիշներն աննախադեպ են, չնայած գյուղատնտեսական տարին անբարենպաստ էր: Այս տարի հատկապես առատ է եղել ծիրանը. խտացվել է 85-90 հազար տոննա: Դրանից 14 հազար տոննա արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Բելգիա` շուրջ  5 հազար 600 տոննայով գերազանցելով անցած տարվա արտահանման ցուցանիշները: Մոտ  3,5 հազար տոննա էլ մթերել են վերամշակման կազմակերպությունները: Նշված պտղից բերքի կուրուստ չի արձանագրվել` արտահանողների եւ մթերողների հետ նախարարության ժամանակին կազմակերպած խորհրդակցությունների, ինչպես նաեւ գնված բերքի դիմաց այգեգործներին ժամանակին վճարման շնորհիվ:

Նախարարը նշեց, որ շուրջ  205-210 հազար տ բերք է սպասվում  նաեւ խաղողի տնկարկներից` 2008-ի 185 հազար տոննայի դիմաց, որը 30 տոկոսով ավելի  է անցած տարվա արդյունքից: Նրա խոսքերով,  խաղողի բերքն անկորուստ, ժամանակին մթերելու համար նախարարությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել «Արարարատ գինու, կոնյակի օղու», «Երեւանի կոնյակի», «Պռոշյանի», «Շահումյանի»  գինեհումքի վերամշակման տնօրինությունների հետ, որոնցից յուրաքանչյուրը խոստացել է մթերել  15- 30-հազարական տոննա գինեհումք,  մեկ կիլոգրամը` 120-130 դրամով: Նախարարությունն էլ իր հերթին նրանց աջակցելու է տարաների ձեռք բերման եւ մթերման դիմաց վճարվելիք գումարների հետ կապված  խնդիրների լուծման գործում:

Բնահումքի արտահանմանն օժանդակելու եւ բերքի կորուստը կանխելու նպատակով  այս տարի նույնպես նախարարությունում գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որը լուծում է ինչպես  արտահանման, այնպես էլ գնումների ընթացքում ծագած խնդիրները: Հանձնման-մթերման  հետ կապված խնդիրներին արագ արձագանքելու նպատակով նախարարությունում շարունակում է  գործել նաեւ շուրջօրյա «թեժ գիծ» ու հերթապահություն:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92