Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՃԳՆԱԺԱՄ. «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈ»-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
25/09/2009 18:11
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ. «ՄԱՍԻՍ ՏՈԲԱԿՈ»-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Այս տարվա առաջին 9 ամիսներին «Մասիս տոբակո» ընկերությունն արտահանել է, ընդհանուր առմամբ, 30 հազար 968 արկղ (500 տուփ տարողությամբ) ծխախոտ` 3 միլիոն 408 հազար 632 դոլար արժողությամբ: Պատրաստի արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Շվեդիա, Վրաստան, Աբխազիա, Իրաք, Թուրքմենստան, Չինաստան, Աֆղանստան, Զամբիա, Իսրայել: Ծխախոտահումք արտահանվում է Իտալիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Վրաաստան, Եգիպտոս, Բելգիա:

Այսօր այս մասին ՀՀ նախագահի` Արարատի մարզ կատարած այցելուջթյան ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը,  եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, օրինակ, ԱՄՆ եւ Ռուսաստան արտահանվել է համապատասխանաբար 16 հազար 925 եւ 5 հազար 972 արկղ, ապա այս տարի ծավալները կրճատվել են` հասնելով 11 հազար 556 (ԱՄՆ), 5 հազար 600 (Ռուսաստան) արկղի:   

«Ով աշխատում է, ճգնաժամը նրա վրա շատ քիչ կազդի». սա Հ.Վարդանյանի աշխատանքային բանաձեւն է: Նա միաժամանակ նաեւ համոզված է, որ սննդի արդյունաբերության վրա ճգնաժամը շատ քիչ է ազդել: Հրուշակեղենի իր ղեկավարած ընկերության արտադրությունը եւս չի տուժել: Դա, ըստ նրա, մրցակցությանը պատրաստ լինելու արդյունք է:
Հայ-թուրքական սահմանի բացումը նրա գնահատում է որպես նոր շուկաների ստեղծման հնարավորություն: Նա չի մտահոգվում, թե Թուրքիայից տարբեր տեսակի ապրանքների ներմուծումը որոշակի դժվարությունների առաջ կկանգնեցնի հայ տնտեսվարող սուբյեկտներին: Ըստ նրա` անորակ սննդամթերք ներկրվում է նաեւ այլ երկրներից: «Ուկրաինայից անորակ եւ կոնֆետ է ներկրվում, եւ սիգարետ, որ նախկին Խորհրդային Միության տարածքում են արտադրվում, եւ երկար տարիներ մեզ փորձում են շուկայում թուլացնել, սակայն ոչինչ չի ստացվում: Թուրքիայի մոտ էլ չի ստացվի: Դա մեծ շուկա է, ոչ զարգացած տնտեսությամբ»,-նկատեց նա: 

«Մասիս տոբակո» ընկերությունը սեզոնին աշխատանքով է ապահովում շուրջ 900 մարդու, որոնցից 520-ը մշտական աշխատողներ են:

Ընկերությունը նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ 2001թ-ից կիրառում է ծխախոտի տերեւի չորացման կրակային եղանակը, որի արդյունքում գյուղացին ազատվում է ծխախոտի շարի, չորացման եւ հակավորման աշխատանքներց, ինչը բավականին ծախսատար, աշխատատար եւ ժամանակատար գործ է: Այս մեթոդի կիրառման ժամանակ մեկ հեկտարի մշակության աշխատանքները կազմակերպելու համար պահանջվում է 7-8 մարդ: Տարիների փորձը ցույց է տվել, որ կախված հողակլիմայական պայմաններից, մշակության տեխնոլոգիայից Վիրրջինիա բուսաբանական տեսակի ծխախոտի մեկ հեկտարի բերքատվությունը տատանվում է 20-30 տոննայի սահմաններում: Հաշվի առնելով բերքատվության նշված ցուցանիշները` գյուղացու եկամուտը մեկ հեկտար մշակելու դեպքում կազմում է 760 հազարից 1 միլիոն 200 հազար դրամ:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6