Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի զանգերը ավելացել են
28/07/2020 12:43
Կիսվել

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի զանգերը ավելացել են

Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վերջին շրջանում հարցերի մի մասը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին: «ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը մատչելի եղանակով քաղաքացիներին բացատրում է` որ ծրագրից կարող են օգտվել, ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար կամ ինչ եղանակով պետք է դիմեն` ծրագրերից օգտվելու համար»,-նշում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներ են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար: Որպեսզի հեռավար աշխատելիս խնդիրներ չառաջանան, մասնագետները տեղեկատվություն են տրամադրում հարկերի, վճարների, մաքսատուրքերի և էլեկտրոնային ծառայությունների մասին:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ գործընթացներ կազմակերպում է էլեկտրոնային եղանակով: Նոր հնարավորություններից օգտվելիս քաղաքացիները երբեմն դիմում են հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների օգնությանը:

Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնն օրական ստանում է միջինը 1000-1200 զանգ, այդ թվում` նաև արտերկրից: 060 544 444 հեռախոսահամար: «Համակարգում որևէ զանգ չի ընդհատվում: Ավտոմատ կերպով համակարգը միացնում է գծում սպասող զանգն առաջին իսկ ազատված մասնագետին»,-վստահեցնում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները պատասխանում են նաև էլեկտրոնային եղանակով ստացվող հարցերին: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 152 795 հարցադիմում, իսկ 2019 թ.-ի 1-ին կիսամյակում` 124 311. հարցադիմումներն ավելացել են 23%-ով: Հարցերի 80%-ը վերաբերում են հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը: Ընդ որում, 151 750 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1045-ը` էլեկտրոնային փոստի միջոցով:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41