Տնտեսական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Սուրեն Պարսյան. Մենք պետք է մեր տնտեսությունը դնենք ռազմական տնտեսական ռելսերի վրա
17/12/2020 12:24
Կիսվել

Սուրեն Պարսյան. Մենք պետք է մեր տնտեսությունը դնենք ռազմական տնտեսական ռելսերի վրա

Մենք պետք է մեր տնտեսությունը դնենք ռազմական տնտեսական ռելսերի վրա. այլընտրանքը պետականության կորուստն է

2020-ին անընդմեջ կաթվածահար եղավ Հայաստանի տնտեսությունը։ Թեև համավարակի առաջացրած անհարմարությունների ու տնտեսական վնասների առումով տարին, մեղմ ասած, հաջող չէ ամբողջ աշխարհի համար, բայց Հայաստանի համար հատկապես։ Փոքր տնտեսությունները, մասնագիտական շրջանակների գնահատմամբ, կորոնավիրուսի հետևանքներն առավել ծանր են տանում, մեր դեպքում դրան միացավ պատերազմը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսական իրավիճակից, հնարավոր զարգացումներից ու հետևանքներից։ Մեծ հաշվով՝ մեր զրույցում ոչ մի հուսադրող խոսք չեք գտնի։

Կատարվողը ճգնաժամ որակենք, թե մեկ այլ եզրույթով բնորոշենք, էական չէ. ամեն ինչ սկսվեց տարեսկզբին, երբ աշխարհն արդեն գիտեր տարածվող վիրուսի մասին, և դրանից խուսափելու հնարավորություններ էին փնտրում։ Հայաստանն, ըստ տնտեսագետի, ոչ միայն վիրուսի մուտքը Հայաստան կանխարգելող քայլեր չարեց, այլ սպասեց, մինչ այն մուտք գործեց մեր երկիր ևս։

«Մեր պետական ինստիտուտները պատրաստ չէին կորոնավիրուսի ճգնաժամին», – ասում է տնտեսագետն ու նկատում՝ նույնչափ անպատրաստ էինք նաև պատերազմին։
Այն, որ մենք այս պատերազմում կրեցինք անդառնալi մարդկային կորուստներ, նյութական կորուստների ծավալը ևս քիչ չէր, դա փաստ է։ Հիմա երկրի տնտեսության վիճակն էլ անմխիթար է, մինչդեռ պատերազմի պատճառած վնասները մեղմելու համար մեծ ծախսերի անհրաժեշտություն կա՝ փոխհատուցումներից մինչև սահմանային ենթակառուցվածքների հիմնում։
Սուրեն Պարսյանը, սակայն, ի թիվս առաջացած խորը ճգնաժամի դրսևորումներին, նկատում է՝ չկա պատշաճ վերաբերունք ստեղծված իրավիճակի ու դրա հետևանքների նկատմամբ։
Մասնավորապես, պատերազմից հետո խորհրդարանը քննարկեց ու հաստատեց 2021-ի բյուջեն։

«Նույն բյուջեն ունենք 2021-ի համար՝ նույն իներցիոն բյուջեն, որը որևէ բանով չի տարբերվում նախորդ տարիների բյուջեներից։ Մենք կորցրինք մեր ռազմական պաշարների մեծ մասը, իսկ դա լրացնելու կարիքը շատ մեծ է։ Մենք չենք ավարտել պատերազմը։ Պետք է պաշտպանական ծախսերը մեծացնել։ Տնտեսությունն ու մարդկային ռեսուրսը պետք է ուղղված լինի անվտանգության հարցերի լուծմանը», – ասում է տնտեսագետն ու նկատում՝ անվտանգության բաղադրիչն ամենակարևորն է։ Դա նաև ներդրումների համար է երաշխիք, իսկ հիմա մենք զրկված ենք այդ երաշխիքից, – «Մարդիկ այս պայմաններում չեն ուզում նույնիսկ տուն ու հող առնել, որովհետև չեն կարող վստահ լինել, թե այդ տունը կամ հողն անվտանգ է։ Հնարավոր է, որ պատերազմական գործողությունների արդյունքում այդ տունն ու հողը պատերազմական գոտում հայտնվեն։ Այս պատերազմի ամենամեծ կորուստը հենց վստահության կորուստն է»։
Մեր նկատառմանը, թե օրեցօր նոր հողային զիջումների ու կորուստների մասին ենք իմանում, Պարսյանը նկատեց՝ դրանք պարզապես հողային կորուստներ չեն։

«Թշնամուն հանձնված հողերում մենք ցանում էինք ցորեն։ Դրանով անհրաժեշտ պաշարների բավարարում էինք ապահովում։ 32 ՀԷԿ-երից 26-ը չեն գործում այս պահին։ Այդ տարածքները նաև հարմար էին անասնապահության համար։ Սյունիքի գյուղերն են հայտնվել վտանգի տակ։ Արդյունքում արտագաղթ կլինի»։

Պատերազմի սոցիալ-տնտեսական, անվտանգային հետևանքներն այնքան շատ ու ծանր են լինելու, որ մասնագետը մտավախություն ունի՝ սահմանների բացվելուն պես մեծ արտագաղթ կլինի։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ եթե նախորդիվ մեր մտահոգությունն ու բողոքի առարկան սոցիալական խնդիրներն էին, իսկ անվտանգության մասին չէինք էլ մտածում, որովհետև դա կար, հետևաբար մտահոգվել պետք չէր, հիմա շատ լավ հասկանում ենք անվտանգության առաջնահերթությունը. անվտանգ ու պաշտպանված սահմանների դեպքում միակ խնդիրը լավ ապրելն էր՝ կուշտ ուտելը, հագնվելը, կրթություն ստանալն ու աշխատելը, իսկ հիմա անկայուն ու անպաշտպան սահմանների պայմաններում առաջնահերթությունը ողջ մնալն է ու խաղաղ ապրելը։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88