Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Սուրեն Պարսյան. Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող
01/04/2021 14:17
Կիսվել

Սուրեն Պարսյան. Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է ձվի շուկային: Մասնագետը վերլուծել է՝ ինչ փոփոխություններ են եղել ձվի շուկայում վերջին տարիներին:

«Հայաստանում «հավի ձվի» ապրանքային շուկայում առավել խոշոր ծավալներ ունեն 4 ընկերություններ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն և «Լուսակերտ» ՍՊԸ-ն:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին սպառվել է 726.8 մլն ձու, 2019 թվականին՝ 720.6 մլն ձու, իսկ 2020 թվականին՝ 754.6 մլն ձու: Ձվի սպառումը կտրուկ տատանվում է Սուրբ Զատիկի և Ամանորի նախօրեին, երբ սպառման ծավալներն ավելանում են 5-10 անգամ։ Այդ ժամանակահատվածում հավի ձու արտադրող ընկերությունները նաև ձու են ներկրում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։ Նկատի ունենալով տարվա ընթացքում սպառման ծավալների այդպիսի կտրուկ տատանումները և արտահանման բացակայությունը՝ ձու արտադրող ընկերություններն իրենց արտադրական հզորությունները հաշվարկում են ոչ թե նախատոնական օրերի պահանջարկով, այլ միջին օրականով։ Հակառակ դեպքում՝ տարվա մյուս օրերին ձվի գերարտադրություն կլինի։

Ձվի արտադրությունը նախնական փուլը ճտի արտադրությունը կամ ձեռքբերումն է, որը պահվում է մինչև 20 շաբաթ: Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետություն ճտի ներկրման վիճակագրական տվյալները:

Ներկայացված աղյուսակից պարզ է դառնում, որ ճտի ներկրման աշխարհագրության մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, եթե 2018 թվականին ճուտ ավելի շատ ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից, ապա արդեն 2019 թվականին ճտի ներկրման գերակշիռ մասը տեղի է ունեցել Վրաստանից: Հատկանշական է, որ 2000-ականներին Հայաստանն ինքն էր ձու և ճուտ արտահանում դեպի Վրաստան, իսկ այժմ արտահանող երկրից դարձել է ներկրող երկիր։

Հաջորդ կարևոր գործոնը ձվի արտադրության մեջ հավին տրվող կերի բաղադրիչներն են: Հարկ է նշել, որ հավի կերը բաղկացած է ցորենից, եգիպտացորենից, սոյայի և արևածաղկի քուսպից: Հավի կերը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից: Ընդ որում, ձու արտադրող խոշոր ընկերությունները ինքնուրույն են ներմուծում հավի կեր, մինչդեռ փոքրերը ձեռք են բերում այն այլ ներմուծողներից: Հետևաբար, կերի համադրությունը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է, ինչն էական ազդեցություն է ունենում ձվի ինքնարժեքի վրա:

Անդրադառնալով ձվի շուկայում տիրող վերջին զարգացումներին՝ հարկ է նշել, որ 2021 թվականի մարտի վերջին տասնօրյակում նկատվում է ձվի դեֆիցիտ և գների բարձրացում, մասնավորապես՝ փոքր չափի մեկ ձուն վաճառվում է 75 դրամով, միջինը՝ 86, իսկ մեծ չափի ձուն՝ 100 դրամով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար ամսին ձվի գինն աճել է 26.4%-ով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե 2018 թվականին ձվի արժեքը կազմում էր 40 դրամ, 2021 թվականին վերջինիս գինը հասել է միջինում 80 դրամի: Հարկ է նշել, որ ամենացածր գինը ձուն ունեցել է 2019 թվականի հունվար ամսին՝ 30 դրամ: Բացի այդ, պետք է նշել, որ առաջին տեսակի ձուն (փոքր), որը կազմում է ձվի շուկայի մոտ 65%-ը, սովորաբար մտնում է խանութ 58–60 դրամով և վերավաճառվում 68–75 դրամով:

Ձվի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ձվի շուկայում առաջացող պակասուրդը և գների շեշտակի բարձրացումը բացատրում են մի քանի գործոններով։

Դրանցից առաջինը, խոշոր տնտեսվարողների անցումն է կենտրոնացված մատակարարման, որի արդյունքում միջնորդ օղակները դուրս են մնացել մատակարարման շղթայից: Վերջիններս մեծ քանակությամբ ձու ձեռք են բերում սուպերմարկետներից, այնուհետև վերավաճառում փոքր խանութներում: Փոքր խանութները, իրենց հերթին, օգտվում են սպառողների շրջանում առաջացած խուճապից և վերահսկողության բացակայությունից: Արդյունքում՝ ձվի շուկայում ստեղծվել է իրավիճակ, երբ սուպերմարկետներն արտադրանքը վաճառում են մեկ գնով, իսկ փոքր խանութները՝ այլ գնով, ինչին էլ գումարվում է սպառողների խուճապը և լրացուցիչ գնումները:

Որպես երկրորդ պատճառ նշվում է հավի կերի և էներգակիրների գների բարձրացմամբ պայմանավորված ձվի թանկացումը, որի պարագայում 2020 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2021 թվականի փետրվար ամիս ընկած ժամանակահատվածում ձվի գինը թանկացել է 20%-ով: Հիշեցնենք նաև, որ հիմնականում բիզնեսի համար 2020 թվականի հուլիս 19-ից 6 տոկոսով թանկացավ բնական գազի սակագինը, իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացավ նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Անշուշտ, դրամի շուրջ 10 տոկոս արժեզրկումը ևս իր ազդեցությունը թողեց ներկրվող կերերի և ճտերի գների վրա։

Պատճառներից երրորդը կորոնավիրուսային համավարակով և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով սահմանների փակ լինելն է, որի արդյունքում ճտերի ներկրումը սեպտեմբեր ամսից հետաձգվել և իրականացվել է միայն նոյեմբեր ամսին։ Նաև դրանով է պայմանավորված, որ 2021 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ընտանի թռչունների թարմ կամ պաղեցված միս 714.7 տոննայի չափով, որը նվազել է 2020 թվականի հունվար ամսվա համեմատ 19.9%-ով (2020թ.-ի հունվարին՝ 891.9 տոննա)։

Այնուամենայնիվ, ձվի թանկացման հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարի գարնանը՝ Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ խանութներում և սուպերմարկետներում ստեղծվում է արհեստական իրարանցում ձվի շուրջ, որի շրջանակներում կտրուկ բարձրանում է վերոնշյալ արտադրանքի գինը՝ ապահովելով գերշահույթ տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար», – գրել է տնտեսագետը։

Սուրեն Պարսյան. Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58