Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Հայկ Մելքոնյանը՝ թուրքական մթերքների ներկրման և դրա հետևանքների մասին
17/02/2022 19:39
Կիսվել

ԲԻԶՆԵՍ 24. ԷՔՍՊԵՐՏ – Հայկ Մելքոնյանը՝ թուրքական մթերքների ներկրման և դրա հետևանքների մասին

«Բիզնես 24. Էքսպերտ» շարքի շրջանակում այս անգամ զրուցել ենք գյուղատնտես Հայկ Մելքոնյանի հետ։ Թեման գյուղմթերքի թանկացումներն են, Թուրքիայից ներմուծվող մթերքների ազդեցությունը տեղական գյուղշուկայի վրա, հարևան երկրների հետ կոմունիկացիաների հնարավոր բացման հետևանքները և այլն։

«Թուրքական գյուղմթերքն ինքնարժեքի առումով ավելի էժան են «նստում», քան մեր տեղական արտադրությունը։ Այստեղ հարց է ծագում՝ Թուրքիայից ինչ է բերվելու, և մենք ինչ այլընտրանք ունենք», – նկատում է գյուղատնտըեսն ու հավելում՝ հիմնականում Թուրքիայից ներկրվում է լոլիկ։ Ենթադրելի է, որ այլևս դրա ներկրման ծավալներն ավելի կմեծանան։ Արդյունքում սպառողը կունենա էժան լոլիկ գնելու հնարավորություն, իսկ հայ գյուղատնտեսի համար այլևս անիմաստ կդառնա լոլիկի աճեցումը։ Նա ստիպված պետք է լինի ամեն ինչ սկսել զրոյից՝ փնտրելով այլ տեսակի գյուղմթերքի աճեցման հնարավորություն։

«Թուրքական ծիրանը, ծիրանի չիրը, եթե լցվեց մեր շուկա, մեր տեղական չիրը չի կարողանալու մրցակցել դրա հետ։ Ու կոնկրետ այդ պրոդուկտի մասով էլ լուրջ խնդիր ենք ունենալու։ Թուրքիան ծիրանի ու ծիրանաչրի համաշխարհային խոշոր արտահանողներից է։ Իր հետ ոտք գցել նույն շուկայում, նույն դիրքում, շատ դժվար է լինելու, եթե ոչ անհնար։ Էլի մենք խնդիր ենք ունենում՝ ինչպես դիրքավորվել, ինչպես մեզ ներկայացնել, որ մեր արտադրողը չտուժի, որ մեր արտադրանքը և մեր շուկայում մնա, և կարողանանք արտահանել», – ասում է Հայկ Մելքոնյանը։

Մեծ հաշվով՝ գյուղատնտեսը վստահ չէ, որ տեղական արտադրողը սեփական շուկայում կկարողանա մրցակցել թուրքականի հետ։ Ստացվում է՝ լուծում չգտնելու դեպքում կտուժի տեղականը, իսկ թուրքական շուկայում տեղ գտնելու փորձն էլ անարդյունք է լինելու, երբ ինքդ չես նույնիսկ տեղական շուկայի գլխավոր խաղացողը։

Տեղական գյուղմթերքի գները ոչ միայն բնական ազդեցությունների արդյունք են, ինչպիսիք են, վառելիքի թանկացումը, գյուղմշակման կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների գների աճն, այլ նաև մեծ է արհեստական գնաճը։ Գյուղատնտեսը նկատում է՝ շուկայական հարաբերությունների հարցում Հայաստանում յուրահատկություններ կան։

«Արտադրողի ու վերջնական սպառողի միջև կապը ուղիղ կապ չէ մեր տնտեսությունում։ Արանքում այնքան միջնորդային օղակներ կան, որոնց պատճառով վերջնական սպառողին արտադրանքը հասնում է կրկնակի-ժեռակի բարձր գնով, քան ձեռք է բերվում հենց արտադրողից։ Օրինակ, կծու պղպեղը միջնորդ արտադրողից գնում է պայմանական 50 դրամով, վերջնական սպառողին խանութում այն հասնում է 150 դրամով։ Մեզ մոտ նորմալ չէ արտադրողին սպառողի հետ կապող շղթան, եթե այն որևէ կերպ, գուցե օրենսդրական ակտով կարգավորվի, կարծում եմ՝ և գինը կիջնի, և արտադրողին առավել ձեռնտու կլինի աշխատել իրենից կայուն մթերողի հետ, և գնորդը գոհ կլինի, որ շուկայում գտավ էժանը, – Հայկ Մելքոնյանը նկատում է, որ արտարողները փորձում են որոշակիորեն ինքնակարգավորման փորձեր անել՝ օնլայն հարթակներում անմիջապես սպառողին գտնելու ուղղությամբ, բայց դա էլ ամեն մեկը չի կարողանում, այնպես որ, շուկայում սա կանոնակարգելու առաջնահերթություն ունեցող խնդիր է։

Գյուղատնտեսը խուսափում է կանխատեսումներ անել, բայց հույս ունի՝ գոնե եղանակի առումով գյուղատնտեսության վրա բացասական ազդեցություն չի լինի, բայց նրա համար հուսադրող չեն բուժանյութերի, պարարտանյութերի գների աճը։ Այնպես որ, սպասենք նոր թանկացումների։ Եթե արտադրության ծավալը չմեծացավ, ապա միանշանակ գյուղմթերքի շուկայում գնաճ է սպասվում։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85