Տնտեսական

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 417.00+1.00
OIL:  BRENT - 76.76+1.07 WTI - 72.34+1.23
COMEX:  GOLD - 1960.70-0.94 SILVER - 23.63+0.00
COMEX:  PLATINUM - 1026.20-1.61
LME:  ALUMINIUM - 2219.00+0.41 COPPER - 8293.50-0.55
LME:  NICKEL - 21417.00+2.14 TIN - 25650.00+0.12
LME:  LEAD - 2044.50+0.91 ZINC - 2398.50+3.43
FOREX:  USD/JPY - 139.80+0.39 EUR/GBP - 1.0707+0.12
FOREX:  EUR/USD - 1.0707+0.12 GBP/USD - 1.2445+0.14
STOCKS RUS:  RTSI - 1035.93-0.22
STOCKS US: DOW JONES - 33665.02+0.27 NASDAQ - 13104.90-1.29
STOCKS US: S&P 500 - 4267.52-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 31641.27-0.85 TOPIX - 2191.50-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 19299.18+0.25 SSEC - 3213.59+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 7624.34-0.05 CAC40 - 7202.79-0.09
STOCKS EUR:  DAX - 15960.56-0.20
08/06/2023  CBA:  USD - 387.04+0.29 GBP - 482.52+1.02
08/06/2023  CBA:  EURO - 415.29+0.96
08/06/2023  CBA:  GOLD - 24480.96+143.93 SILVER - 293.48-0.53
Հունիս, 2023
June 2023
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Կենտրոնական բանկը՝ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ
01/03/2022 17:39
Կիսվել

Կենտրոնական բանկը՝ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ազդեցությունների վերաբերյալ

Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։ Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից, Կենտրոնական բանկը հավաքագրել է հնարավոր կարևոր հարցերը և փորձել պատասխանել դրանց։

Ինչպե՞ս է ազդելու SWIFT համակարգի անջատումը Հայաստանի բանկային համակարգի վրա։

SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ։ SWIFT համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների։ ՀՀ առևտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրանացնել ՌԴ մյուս առևտրային բանկերի հետ։ ՀՀ առևտրային բանկերը կարող են նաև ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը։ Միևնույն ժամանակ նշենք, որ մենք տեղեկատվություն չունենք, որ պատժամիջոցները կարող են ազդել ոչ առևտրային դրամական փոխանցումների համակարգերի վրա։

Ինչպե՞ս են տեղի ունենալու ՌԴ և ՀՀ տնտեսվարողների միջև ֆինանսական գործարքները։

Ֆինանսական գործառնությունների տեխնիկական կողմը նկարագրված է վերևում։ Գործարքների իրականացման տնտեսական պայմանները՝ արժույթը, բանկային հաշիվները և այլն պետք է իրականացվեն առանձին տնտեսվարողների, իրենց արտերկրի գործընկերների և սպասարկող համապատասխան առևտրային բանկերի հետ լրացուցիչ պայմանավորվածությունների հիման վրա։ ՀՀ բոլոր առևտրային բանկերը ջանքեր են գործադրում հնարավոր խնդիրների բացահայտման և վերացման ուղղությամբ։ ՀՀ Կենտրոնական բանկը վերոնշյալ խնդիրները տեսնում է որպես լուծելի և գնահատում է վերջիններիս որպես ֆինանսական կայունության համար ոչ էական ռիսկեր։

Պատժամիջոցները ինչպե՞ս են ազդելու ՀՀ տնտեսության վրա։

Պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն և ֆինանսական գործաքների ազդեցություն։ Ֆինանսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը նկարագրված է վերևում։ Տնտեսական գործարքների վերաբերյալ ազդեցությունը արտահանման և դրամական փոխանցումների վրա ներկայացված է ստորև։ Միևնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաև որոշակի դրական հնարավորություններ բացեն տարածաշրջանից մարդկային ռեսուրսների և կապիտալի ներհոսքի առումով։

Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ռուբլի նման արժեզրկումը արտահանման վրա։

Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի ազդեցությունը կարճաժամկետ հատվածում բնականաբար որոշակի բացասական է լինելու՝ ՀՀ արտադրված ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի։ Երկարաժամկետ ազդեցության չափը կախված է բազմաթիվ գործոններից՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունություն, ՌԴ-ում գնաճի տեմպերը և այլն։ Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը։

Ինչպե՞ս կազդի ռուբլի նման արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա։

Ռուբլու արժեզրկումը ռուբլով արտահայտված դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա։ Փոխարենը դա կազդի այդ փոխանցումների դոլարային արտահայտության վրա։ Բնականաբար ԱՄՆ դոլարով արտահայտված դրամական փոխանցումները որոշակիորեն կնվազեն։ Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների հետ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայումս Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է։ Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ։

Ինչպե՞ս կազդեն այս բոլոր զարգացումները ՀՀ գնաճի վրա։

Գնաճի վրա այս զարգացումների ազդեցությունը տվյալ պահին դժվար է գնահատել։ Գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը բարձր։ Ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ է ամփոփել այդ բոլոր գործոնների ազդեցությունը, իսկ դա նաև հնարավոր կլինի միայն տատանողականության որոշակի նվազման պայմաններում։ Բարձր տատանողականության պայմաններում Կենտրոնական բանկը առաջնորդվում է սցենարային ծրագրավորմամբ, երբ մշակվում են հնարավոր տարբեր սցենարներ և ԿԲ արձագանքը տարբեր սցենարների դեպքում։ Ցանկացած պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին և ապահովելու է այն իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում։

Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ապրանքների ֆիզիկական շարժի վրա։

Ապրանքների ֆիզիկական շարժը այս պահին դժվարացած է Սև ծովի ջրային տարածքով, հատկապես Ուկրաինայի հետ առևտրի մասով։ Կենտրոնական բանկը ապրանքների ֆիզիկական շարժի փաստացի ուղղությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության չի տիրապետում իրավիճակի ավելի մասնագիտական գնահատական տալու համար։

Ինչպե՞ս են ազդելու այս զարգացումները ՀՀ ֆինանսական կայունության վրա։

ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը գործում են ՀՀ իրավական դաշտում, կարգավորվում և վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված և իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով։ Առանձին դեպքերի վերաբերյալ Կենտրոնական բանկը արդեն իսկ հանդես է եկել հստակ հաղորդագրությամբ։ Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար։

Արտարժույթ
10:30 08/06 Առք Վաճառք
AMD / USD 385.00 388.00
AMD / EUR 411.00 417.00
AMD / RUR 4.68 4.76
դոլար
դոլար
ԿԲ. Դրամի Փոխարժեքներ
08/06/2023
դրամ
Դոլար (USD)
387.04
+0.29
Եվրո (EUR)
415.29
+0.96
Ռուբլի (RUR)
4.72
-0.03
Ֆունտ (GBP)
482.52
+1.02
Ֆրանկ (CHF)
425.60
-1.42
Լարի (GEL)
148.86
+0.79
Դիրհամ (AED)
105.37
+0.07
Ռիալ 100 (IRR)
0.92
+0.00
Ռուփի (INR)
4.69
+0.00
Յուան (CNY)
54.30
-0.02
Յեն (JPY)
27.69
-0.06
Տենգե 10 (KZT)
8.71
+0.02
Սոմ (KGS)
4.43
+0.01
Բ. Ռուբլի (BYN)
132.27
-0.06
ԿԲ Մետաղներ
08/06/2023
դրամ / գրամ
24480.96
+143.93
Արծաթ
293.48
-0.53
Կրիպտոարժույթներ
10:30 08/06
BTC/AMD
10,185,916
-2.21%
BTC/USD
26337.21
-2.14%
ETH/USD
1835.80
-2.53%
BCH/USD
110.77
-2.65%
XRP/USD
0.520113
-3.04%
LTC/USD
87.77
-3.59%
BNB/USD
259.23
-7.04%
DOGE/USD
0.067446
-3.51%
ETH/BTC
0.069703956
-0.40%
BCH/BTC
0.004205748
-0.52%
XRP/BTC
0.000019748
-0.92%
LTC/BTC
0.003332484
-1.48%
BNB/BTC
0.00984298
-5.01%
DOGE/BTC
0.000002561
-1.39%
Ոսկու հարգեր
08/06/2023
դրամ
999 հարգ
24k
24,480.96
958 հարգ
23k
23,460.92
916 հարգ
22k
22,440.88
720 հարգ
18k
18,360.72
625 հարգ
15k
15,300.60
585 հարգ
14k
14,280.56
500 հարգ
12k
12,240.48
417 հարգ
10k
10,200.40
375 հարգ
9k
9,180.36
FOREX
09:26 08/06
EUR/USD
1.0707
+0.12%
GBP/USD
1.2445
+0.14%
USD/JPY
139.80
+0.39%
EUR/GBP
0.8601
-0.02%
Նավթ
09:26 08/06
դոլար / բարել
Brent
76.76
+1.07%
Light Sweet
72.34
+1.23%
COMEX
09:26 08/06
$ / տր. ունց.
Ոսկի
1960.70
-0.94%
Արծաթ
23.63
+0.00%
Պլատին
1026.20
-1.61%
LME / 3M
09:26 08/06
դոլար / տոննա
Ալյումին
2219.00
+0.41%
Պղինձ
8293.50
-0.55%
Նիկել
21417.00
+2.14%
Անագ
25650.00
+0.12%
Կապար
2044.50
+0.91%
Ցինկ
2398.50
+3.43%
Մոլիբդեն
49934.64
-0.40%
Կոբալտ
29525.00
+0.00%
Ինդեքսներ
09:26 08/06
կետ
Dow Jones
33665.02
+0.27%
S&P 500
4267.52
-0.38%
NASDAQ
13104.90
-1.29%
FTSE
7624.34
-0.05%
CAC 40
7202.79
-0.09%
DAX
15960.56
-0.20%
RTSI
1035.93
-0.22%
Nikkei
31641.27
-0.85%
Topix
2191.50
-0.67%
Hang Seng
19299.18
+0.25%
SSEC
3213.59
+0.50%
ԿԲ Տոկոսադրույքներ
08/06/2023
Վերաֆին. տոկ.
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
04/2023
ՏԱՑ
+12.2%
ԱԱԾ 3
747.83
+2.4%
Արտահանում 1
2,158.4
+110.0%
Ներմուծում 1
3,645.6
+93.9%
ՍԳԻ
+6.20%
Աշխատ. 2
260,042
+21.6%
Առևտուր 3
1,408.96
+23.2%
Գյուղատնտ. 3,4
88.7
+1.4%
Ծառայ. 3
919.3
+22.2%
Շին. 3
94.87
+16.8%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային