Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 417.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 77.96-1.29 WTI - 72.71-1.36
COMEX:  GOLD - 1976.80+0.47 SILVER - 23.50+0.64
COMEX:  PLATINUM - 976.60+0.91
LME:  ALUMINIUM - 2380.00-0.38 COPPER - 9002.50+0.27
LME:  NICKEL - 23743.00-1.37 TIN - 25814.00+0.17
LME:  LEAD - 2138.50+0.16 ZINC - 2968.00+1.07
FOREX:  USD/JPY - 132.68+0.75 EUR/GBP - 1.0832-0.03
FOREX:  EUR/USD - 1.0832-0.03 GBP/USD - 1.2303-0.15
STOCKS RUS:  RTSI - 1004.56+0.47
STOCKS US: DOW JONES - 32717.60+1.00 NASDAQ - 11926.24+1.79
STOCKS US: S&P 500 - 4027.81+1.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 27883.78+1.33 TOPIX - 1995.48+1.46
STOCKS CHINA:  HANG SENG - 20192.40+2.06 SSEC - 3240.06-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 7564.27+1.07 CAC40 - 7186.99+1.39
STOCKS EUR:  DAX - 15328.78+1.23
29/03/2023  CBA:  USD - 388.21-0.08 GBP - 479.28+1.30
29/03/2023  CBA:  EURO - 421.48+1.27
29/03/2023  CBA:  GOLD - 24498.80+202.18 SILVER - 287.63+1.88
engрус
Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների խթանմանը
11/08/2022 18:30
Կիսվել

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը նպաստում է գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների խթանմանը

ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման կարողությունների հզորացում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկեր կառույցներին մանրամասն տեղեկություն տրամադրել ծրագրի նպատակների մասին և ընդհանուր մոտեցում ձևավորել դրանց սահուն իրականացման եղանակների շուրջ։

ՀՀ  շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հանդես եկան բացման խոսքով, որում կարևորեցին կլիմայի փոփոխությանը դիմագրավելու խիստ անհրաժեշտությունը՝ ներառյալ գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության ոլորտներում։

ՊԳԿ-ի տրամադրած 300 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի շնորհիվ ծրագիրն աջակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բարելավելու ինստիտուցիոնալ կարողությունները և քաղաքականությունը, որոնք կնպաստեն վերոնշյալ ոլորտներում կլիմայական գործողությունների և Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ-ի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացմանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՊԳԿ-ն կօգնի մշակել ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր գյուղատնտեսության ոլորտում կլիմայական գործողությունների բարելավման համար՝ վերանայված ԱՍԳ-ներին համապատասխան, զարգացնել թիրախային ոլորտներում կլիմայական գործողությունների իրականացման ինստիտուցիոնալ կարողությունները, մշակել գյուղատնտեսության ոլորտի՝ ԱՍԳ-ներին համապատասխան քաղաքականություն, ամրապնդել Հայաստանի 2020-2030թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը։

«Հայաստանի՝ ազգային մակարդակով սահմանված գործողություններն առանձնացնում են գյուղատնտեսության ոլորտը որպես կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելիներից մեկը՝ միաժամանակ ընդունելով գյուղատնտեսության ոլորտի դերը ջերմոցային գազերի արտանետումների մեջ և այն առանցքային ոլորտ համարելով կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դրա մեղմացման գործում: Որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն՝ մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին երկրի գյուղատնտեսության ոլորտում խոցելիության և ռիսկերի նվազեցմանն ուղղված ջանքերում», – ասաց Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Որպես լեռնային երկիր՝ Հայաստանը բնութագրվում է խոցելի էկոհամակարգերով, չոր կլիմայով, ակտիվ էկզոգեն և անապատացման գործընթացներով և հաճախակի բնական աղետներով: Հայաստանն ավելի զգայուն է դարձել կլիմայի փոփոխության ներկայիս և կանխատեսվող ազդեցությունների նկատմամբ: Ավելի տաք և երաշտի հակված միջավայրը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի էկոհամակարգերի կազմի զգալի փոփոխությունների, մասնավորապես՝ անջրդի հողատարածքների ընդլայնման, անտառների կորստի, գյուղատնտեսության արտադրողականության և տեսակների  բազմազանության փոփոխության:

Ծրագիրը կիրականացվի 24 ամսվա ընթացքում: Առաջարկվող ժամանակացույցը ազգային պատասխանատու մարմիններին կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման առաջնահերթ ծրագրերի ու գործողությունների մշակման կարողությունների հզորացման հնարավորություն կտա՝ ծրագրերի մշակման ուսումնական դասընթացների, կլիմայի փոփոխության մենթորական ծրագրի հաստատման, առաջնահերթ ծրագրային գաղափարների ցանկի մշակման, ինչպես նաև կլիմայի փոփոխության ոլորտում ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով գործողությունների ծրագրի մշակման միջոցով, որոնք Հայաստանին կդիրքավորեն որպես տարածաշրջանում և աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջամարտիկ։

Աշխատաժողովին մասնակցում էին անտառների կառավարման և կլիմայի փոփոխության նախաձեռնություններում ակտիվ դերակատարում ունեցող պետական ու ոչ պետական կառույցների` համապատասխան նախարարությունների, պետական այլ կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կրթական կենտրոնների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ:

Լրահոս
Արտարժույթ
10:30 30/03 Առք Վաճառք
AMD / USD 387.00 391.00
AMD / EUR 418.00 425.00
AMD / RUR 5.00 5.11
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
29/03/2023
Դոլար / Դրամ
388.21
-0.08
Եվրո / Դրամ
421.48
+1.27
Ռուբլի / Դրամ
5.04
-0.03
Ֆունտ / Դրամ
479.28
+1.30
ԿԲ Մետաղներ
29/03/2023
դրամ / գրամ
24498.80
+202.18
Արծաթ
287.63
+1.88
Կրիպտոարժույթներ
10:30 30/03
BTC/AMD
11,114,685
+3.77%
BTC/USD
28630.60
+3.79%
ETH/USD
1795.74
+0.25%
BCH/USD
123.01
+0.86%
BIT/USD
0.526980
+0.41%
XRP/USD
0.535627
-1.08%
LTC/USD
90.13
-0.64%
BNB/USD
312.84
-0.22%
DOGE/USD
0.075250
+0.03%
ETH/BTC
0.062720829
-3.34%
BCH/BTC
0.00429649
-2.75%
BIT/BTC
0.00429649
-3.18%
XRP/BTC
0.000018708
-4.62%
LTC/BTC
0.003148117
-4.18%
BNB/BTC
0.010926661
-3.79%
DOGE/BTC
0.000002628
-3.56%
Ոսկու հարգեր
29/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,498.80
958 հարգ
23k
23,478.02
916 հարգ
22k
22,457.23
720 հարգ
18k
18,374.10
625 հարգ
15k
15,311.75
585 հարգ
14k
14,290.97
500 հարգ
12k
12,249.40
417 հարգ
10k
10,207.83
375 հարգ
9k
9,187.05
FOREX
08:53 30/03
EUR/USD
1.0832
-0.03%
GBP/USD
1.2303
-0.15%
USD/JPY
132.68
+0.75%
EUR/GBP
0.8803
+0.14%
Նավթ
08:53 30/03
դոլար / բարել
Brent
77.96
-1.29%
Light Sweet
72.71
-1.36%
COMEX
08:53 30/03
$ / տր. ունց.
Ոսկի
1976.80
+0.47%
Արծաթ
23.50
+0.64%
Պլատին
976.60
+0.91%
LME / 3M
08:53 30/03
դոլար / տոննա
Ալյումին
2380.00
-0.38%
Պղինձ
9002.50
+0.27%
Նիկել
23743.00
-1.37%
Անագ
25814.00
+0.17%
Կապար
2138.50
+0.16%
Ցինկ
2968.00
+1.07%
Մոլիբդեն
57871.28
+0.00%
Կոբալտ
34930.00
+1.45%
Ինդեքսներ
08:53 30/03
կետ
Dow Jones
32717.60
+1.00%
S&P 500
4027.81
+1.42%
NASDAQ
11926.24
+1.79%
FTSE
7564.27
+1.07%
CAC 40
7186.99
+1.39%
DAX
15328.78
+1.23%
RTSI
1004.56
+0.47%
Nikkei
27883.78
+1.33%
Topix
1995.48
+1.46%
Hang Seng
20192.40
+2.06%
SSEC
3240.06
-0.16%
ԿԲ Տոկոսադրույքներ
29/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային