Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
13/09/2011 11:18
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է մարզի գյուղմթերք վերամշակող ընկերություն և հանքարդյունաբերական ձեռնարկություններ` ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:

Վարչապետը նախ եղել է Մեղրու պահածոների գործարանում: Վերջինիս ղեկավարությունը Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ընկերության գյուղմթերքի վերամշակման գործընթացը և արդյունքները: Սա Մեղրու տարածաշրջանում գործող միակ գյուղմթերք վերամշակող գործարանն է, որը հիմնադրվել է 1930թ: Ընկերությունն իր արտադրանքի 70 տոկոսն իրացնում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում: Գործարանն այս տարի ծրագրում է եռապատկել 2009 թ. իրացման ծավալները` հասցնելով այն 200 մլն դրամի, այս տարվա համար նախատեսված 113 մլն-ի փոխարեն: Ընթացիկ տարում 2009 թ. համեմատ գործարանը եռապատկել է նաև իր արտադրական ծավալները. 2011 թ. առաջին 8 ամիսների ընթացքում մթերվել է 70 տոննա թարմ միրգ, որը 3 անգամ ավելի է քան 2009 թ.-ի նույն ժամանակահատվածում: 

«Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամը հաստատել է պահածոների գործարանի ներդրումային ծրագիրը և դրա արդյունքում ընկերությանը հատկացրել 80 մլն դրամ: Ըստ ընկերության ղեկավարության` գործարանի արտադրական աճը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Բացի այդ, պահածոների գործարանն այս ամիս նախատեսում է «Փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից ստանալ ևս 40 մլն դրամ վարկ: Ֆինանսներն ուղղվելու են գործարանի հիմնական մասնաշենքում ընթացող շինարարության ավարտին և շրջանառու միջոցների համալրմանը: 

Մեղրիից վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի սեփականատերը 2008թ. դեկտեմբերից համարվում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջել է կոմբինատով` ծանոթացել վերջինիս արտադրական գործունեությանը: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թ. հասցնել տարեկան 2,7 մլն տոննայից մինչև 3,5 մլն-ի: Այս նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում և հարստացուցիչ ֆաբրիկայի նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որը կավարտվի այս տարեվերջին:
2011 թ. օգոստոսի վերջին կոմբինատի հանքաքարի հանույթը կազմել է 1,8 մլն տոննա: Արտադրվել է 18 հազար 900 տոննա պղնձի և 428 տոննա մոլիբդենի կոնցենտրատ: Ներկայում կոմբինատում աշխատում է 912 աշխատակից՝ Ագարակ քաղաքի բնակչության 1/3-ը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Քաջարան` տեղի պնղնձամոլբդենային կոմբինատ: Այն Քաջարանի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն տոննա հանքաքար: Ընկերությունն արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի ու պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ: Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում:

Վարչապետը եղել է նաև Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի արդյունաբերական էմուլիսոն պայթուցիկների արտադրությամբ զբաղվող գործարանում, ծանոթացել այստեղ իրականացվող աշխատանքներին: Կառավարությունն այս տարեսկզբին որոշում էր կայացրել մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը: «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում:

 

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45