07/11/2011 12:40
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄՆ-ՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 9%
2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է և կազմել 9%: Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին այս ցուցանիշի առավել բարձր մակարդակ: Ինչպես նշվում է ԱՄՆ Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ` հոկտեմբեր ամսվա արդյունքներով ամերիկյան տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներում աշխատատեղերի ընդհանուր թվաքանակը, նախորդ ամսվա համեմատությամբ, աճել է շուրջ 80 հազարով:
Հատկանշական է, որ երկրում զբաղվածության խթանման նպատակով ԱՄՆ իշխանությունները մտադիր են մշակել նոր փաթեթ, որն ուղղված կլինի երկրում ներքին սպառման աշխուժացմանը և այդ կերպ նաև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծանը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
