09/11/2011 15:36
ՔՐԻՍՏԻՆ ԼԱԳԱՐԴ. «ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Առավել զարգացած երկրները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային տնտեսության և վերջինիս հետագա զարգացման համար: Այսպիսի կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը` ընդգծելով, որ համաշխարհային տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է բոլոր երկրների համակարգվածությունն ու միասնականությունը: «Առկա ռիսկերի հաղթահարման ճանապարհին մեկ միասնական դիրքորոշման բացակայության դեպքում համաշխարհային տնտեսությունն իր վերականգնման համար կկորցնի շուրջ մեկ տասնամյակ», – նշել է ԱՄՆ ղեկավարը:
Որպես զարգացած երկրների տնտեսությունների համար առավել առաջնային խնդիրներ Քրիստին Լագարդն առանձնացրել է գործազրկության բարձր մակարդակն ու ֆինանսական շուկաների անկայունությունը:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
Արծաթ
684.8
-14.45
10:58 10/10/26
10:30 10/10/26
