19/01/2012 12:22
ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է 5.2%-Ի
Ավստրալիայի ազգային վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն` դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ երկրում գործազրկության մակարդակը կազմել է 5.2%: Հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով Ավստրալիայում տնտեսության տարբեր ոլորտներում զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է 11.4 մլն մարդ, իսկ գործազուրկների թիվը` 630 հազար մարդ: Ըստ ներկայացված տվյալների` վերջին մի քանի ամիսների կտրվածքով երկրի աշխատանքի շուկան ամսական «կորցրել է» միջինում 7 հազար աշխատատեղ:
Նշենք, որ Ավստրալիայում վերջին ժամանակահատվածում գրանցել է տնտեսական ակտիվության նվազում: Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) վերլուծաբանների գնահատմամբ` ածխի և մյուս այլ հումքային արտադրանքների արտահանման ծավալների շարունակական աճն, ինչպես նաև երկրի ազգային արժույթի դիրքերի զգալի ամրապնդումը կարող են մոտ ապագայում լուրջ խնդիրներ ստեղծել Ավստրալիայի տնտեսության համար:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
