Տնտեսական

USD BUY - 386.00+1.00 USD SELL - 390.00-0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 83.49+0.46 WTI - 79.33+0.39
COMEX:  GOLD - 2381.10-0.51 SILVER - 29.77-0.07
COMEX:  PLATINUM - 1066.70-1.47
LME:  ALUMINIUM - 2598.50+0.00 COPPER - 10219.00+0.00
LME:  NICKEL - 19489.00+0.00 TIN - 33410.00+0.00
LME:  LEAD - 2270.00+0.00 ZINC - 2976.00+0.00
FOREX:  USD/JPY - 155.79+1.16 EUR/GBP - 1.0857-0.24
FOREX:  EUR/USD - 1.0857-0.24 GBP/USD - 1.2657-0.24
STOCKS RUS:  RTSI - 1207.94+0.62
STOCKS US: DOW JONES - 39869.38-0.10 NASDAQ - 16698.32-0.26
STOCKS US: S&P 500 - 5297.10-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 38920.26+1.39 TOPIX - 2737.54+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19376.53+1.59 SSEC - 3122.40+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 8438.65-0.08 CAC40 - 8188.49-0.63
STOCKS EUR:  DAX - 18738.81-0.69
16/05/2024  CBA:  USD - 388.09+0.57 GBP - 491.67+3.28
16/05/2024  CBA:  EURO - 421.93+2.44
16/05/2024  CBA:  GOLD - 29415.43+76.22 SILVER - 359.54+5.33
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
29/03/2012 11:35
Կիսվել

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Հանրապետության նախագահի հանձնարարությամբ և կառավարության անմիջական հսկողության ներքո իրականացվող ծրագրերը նախորդ տարի տվեցին իրենց դրական արդյունքները, և 2011թ.-ը կարողացանք ամփոփել որոշակի դրական տեղաշարժով։ Այդ առումով 2011թ.-ի ձեռքբերումները պետք է ոգևորիչ լինեն, և այս տարի աշխատենք կրկնապատկել ցուցանիշները»,- Արագածոտնի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնյաներ և մարզի համայնքների ղեկավարները, հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ իր խոսքում որպես այս տարվա կարևորագույն խնդիր նախարարը մատնանշել է գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերը՝ դրանց շարքում կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը և հորդորելով տեղերում ճիշտ ներկայացնել կոոպերատիվների ստեղծման գաղափարը։ «Շատ դեպքերում թյուր կարծիք է տարածվում, թե կոոպերացիաների ստեղծմամբ մենք հետ ենք գնում դեպի նախկին կոլխոզներ։ Մարդիկ պետք է հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Կոոպերացիաների մեջ ընդգրկվելով՝ մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ և իրենց որոշումների մեջ ազատ են, կարող են ցանկացած պահի դուրս գալ կոոպերացիայից։ Պարզապես պետք է գիտակցեն, որ միասին ավելի հեշտ են լուծվում խնդիրները, ինչպես տեխնիկայի, պարարտանյութի, վառելիքի ու այլ պարագաների ձեռքբերման, այնպես էլ արտադրանքի իրացման հարցերում» – նշել է նախարարը։

Երկրորդ գերակա խնդիրը նախարարը համարել է գյուղական համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը՝ նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում ավելի մատչելի պայմաններով ձեռք բերելու և դրանք գյուղացիներին տրամադրելու ուղղությամբ։

Երրորդ գերակա ուղղությունը նշվել է Եվրոմիության պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացումը և ընթացակարգերի սահմանումը:

Նախարարը անդրադարձել է նաև ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարմանը՝ նշելով, որ եղանակային վատ պայմանների պատճառով ներկրումը մի փոքր ուշացել է, սակայն մինչև ապրիլի կեսը կավարտվի դրանց բաշխումը համայնքներին։ Նա հիշեցրել է, որ պարարտանյութի մեկ պարկը համայնքներին կհասցվի 6000, իսկ դիզ.վառելիքի մեկ լիտրը՝ 350 դրամով, հավելելով, որ շուկայական և առաջարկվող գների տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից։ Նախարարը հորդորել է համայնքների ղեկավարներին՝ տեղերում առավել ակտիվացնել գումարների հավաքագրումն ու համապատասխան աշխատանք տանել, որպեսզի մարդիկ քաջատեղյակ լինեն դիզ.վառելիքի և պարարտանյութի ձեռքբերման գործընթացին։

Լսելով համայնքների ղեկավարների մտահոգությունը գյուղացիներից մթերվող կաթի գնի նվազման միտումի վերաբերյալ՝ նախարարն ասել է, որ խնդիրն իր մշտական ուշադրության ներքո է։ «Անցյալ տարի մենք կարողացանք զգալիորեն բարձրացնել կաթի մթերման գինը՝ 80-100 դրամից հասցնելով 150-ի։ Հիմա ևս պետք է թույլ չտանք այս հարցում կամայական մոտեցում ցուցաբերվի և գյուղացուց ավելի շատ օգուտ ստանա միջնորդը»- նշել է նա։

16/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.09
+0.57
Եվրո (EUR)
421.93
+2.44
Ռուբլի (RUR)
4.27
+0.02
Լարի (GEL)
139.73
-1.96
29415.43
+76.22
Արծաթ
359.54
+5.33