Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
12/07/2012 11:41
Կիսվել

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ծանոթացել մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով աշխատանքները շարունակվում են: Առաջիկայում կմեկնարկեն նաեւ երրորդ փուլով նախատեսված աշխատանքները: Յուրաքանչյուր փուլով մարզին հատկացվել է 1,1-ական մլրդ դրամ, որոնք ուղղվել են հիմնականում ջրագծերի, համայնքային կենտրոնների, մշակույթի տների, դպրոցների եւ մանկապարտեզների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը:

Մարզպետ Ռ. Գրիգորյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցը սկսել է Ծաղկունք համայնքից, որտեղ ընթացքի մեջ են օրվա կարգավորիչ ջրամբարի վերականգնման եւ 5,8 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները: Այս նպատակով մարզի աջանահերթ խնդիրների լուծման ծրագրով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 108 մլն դրամ: Ա. Գեւորգյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին. Զեկուցվել է, որ առաջիկայում կավարտվի կարգավորիչ ջրամբարի վերակառուցումը եւ կմեկնարկեն ջրագծի կառուցման աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագիրը, ինչպես նաեւ գյուղի ջրամատակարարման համակարգի կառավարման խնդիրը կքննարկվի նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ մասնագետների հետ:

Մարզպետը նաեւ փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել Դդմաշեն–Հրազդան ճանպարհահատավածի վերականգնման ընթացքի մասին: Նշվել է, որ 5,5 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին: Ծրագրի արժեքը 581,5 մլն դրամ է:

Գեղամավան համայնքում վերանորոգվում է մշակույթի տունը, որի համար ծրագրի առաջին փուլով հատկացվել է 45, երկրորդ փուլով` 30 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվել է, որ երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Ա. Գեւորգյանը մարզպետի եւ համայնքապետի ուշադրությունն է հրավիրել ջեռուցման համակարգի կառուցման անհրաժեշտության վրա:

Փոխվարչապետը Սեւան քաղաքում ծանոթացել է Նալբանդյան 36 հասցեում գտնվող բազմաբնակարան վթարային շենքի խնդրին: Տեղում, մարզպետի եւ բնակիչների մասնակցությամբ, քննարկվել է իրավիճակը: Հաշվի առնելով, որ ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով շենքի վերակառուցման համար հատկացված 60 մլն դրամով հնարավոր չէ խնդիրը լուծել՝ քննարկվել է բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հնարավորությունը: Սեւան քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է նաեւ ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին, որի համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 68 մլն դրամ:

Սեւանից փոխվարչապետը մեկնել է Գավառ` ճանապարհին կանգ առնելով Ծովագյուղ եւ Ծովազարդ համայնքներում: Ծովագյուղում Ա. Գեւորգյանը ծանոթացել է հիմնանորոգված մանկապարտեզի պայմաններին, որի համար ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 75 մլն դրամ: Մարզպետը տեղկացրել են նաեւ, որ ընթացքում է գյուղի դպրոցի վերանորոգումը, որի համար պետբյուջեով հատկացվել է 210 մլն դրամ:

Ծովազարդում եւս դպրոցի վերնորոգման աշխատանքներ են իրականացվում՝ առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով հատկացված 20 մլն դրամով:

Գավառ քաղաքում փոխվարչապետը ծանոթացել է թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրով այս նպատակի համար հատկացվել է 100 մլն դրամ:

Այցի ընթացքում մարզպետի հետ քննարկվել են ծրագրերի կատարմանն առնչվող հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ: Փոխվարչապետը մարզպետին հորդորել է հետեւել հատկապես շինարարական աշխատանքների որակին եւ ծրագրով նախատեսված աշխատանքների` ողջ ծավալով իրականացմանը: Անդրադարձ է եղել նաեւ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25