Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»
19/11/2012 11:12
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ»

Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, և մեր երկիրը շահագրգռված  է երկկողմ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «Հայաստանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ նշվել է. քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ Մաքսային միության երկրների հետ, ուստի մեր երկրի հետ պետք է ձևավորվեն համագործակցության հատուկ մեխանիզմներ: Նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պետք է առաջարկի նոր գործիքակազմ, որոնք կօգտագործենք այդ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև Եվրամիության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներով: «ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի և ԵՄ-ի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսները չի կարելի հակադրել միմյանց, հակառակը՝ դրանք պետք է տեսնել և դիտարկել որպես միմյանց փոխլրացնող հարաբերություններ: Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով և այսօր մեզ համար առաջնային նշանակություն ունի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են ընթացիկ տարվա փետրվարին և նախատեսվում են ավարտել 2013 թվականի վերջին»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով հարևան պետությունների հետ հարաբերություններին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգության հաստատմամբ: «Մենք հարգում ենք Վրաստանի ժողովրդի որոշումը և պատրաստ ենք լավագույնս համագործակցել Վրաստանի նոր իշխանությունների հետ: Մենք շահագրգռված ենք Վրաստանի բարգավաճմամբ, քանի որ դա բխում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Իրանի հետ հարաբերությունները, ինչին ևս մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Ադրբեջանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կողմ է վերջինիս հետ ուղիղ երկխոսությանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և ՌԴ-ի նախաձեռնությամբ վերջին տարիներին կազմակերպվում էին երկկողմ հանդիպումներ, որոնք շատ օգտակար էին: Նման հանդիպումների արդյունքում ձևավորվում է նաև փոխվստահություն, կողմերը միմյանց համար ավելի կանխատեսելի են դառնում, ինչը թույլ է տալիս լուծել բազմաթիվ հարցեր: Վերջին շրջանում ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչը բոլորն են տեսնում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ՝ վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն առանց նախապայմանների է գնացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաձեռնությանը, ինչը ողջունել են և սատարել ԵՄ-ն, ԱՄՆ-ը ու ՌԴ-ն: «Արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնել՝ առաջ քաշելով նախապայմաններ: Հնարավոր է՝ Թուրքիան չէր սպասում, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի: Դա նրանց համար անսպասելի էր: Կարծում եմ՝ Հայաստանի այս նախաձեռնությունը նպաստեց, որ մեր երկրի՝ հուսալի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրանա: Տեղի ունեցածին միջազգային հանրությունն արդեն տվել է իր գնահատականը, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- փաստել է գործադիրի ղեկավարը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41