Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆԵ՞Լ, ԹԵ ՈՉ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՐՄԵՐԻ ՇՈՒԿԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
26/11/2012 11:10
Կիսվել

ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆԵ՞Լ, ԹԵ ՈՉ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՐՄԵՐԻ ՇՈՒԿԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ հասարակական ու մասնագիտական ձեւաչափով քննարկելու «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:  

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը տեղեկացրել է, որ կառավարության ներկայացրած նախագիծը թեեւ նախկինում արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար, սակայն դրա վերաբերյալ առկա են մի շարք մտահոգություններ: Հենց այդ մտահոգությունները լսելու եւ դրանց վերացման ուղիները գտնելու նպատակով էր հանձնաժողովը հրավիրել պատգամավորների, նախարարության, մարզպետարանների ու գյուղական համայնքների, ինչպես նաեւ միջազգային, հասարակական կազմակերպությունների ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համոզմամբ՝ պետք է ազատականացնել սերմերի շուկան, ինչն էլ արտացոլված է կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ: 2005թ. ընդունված «Սերմերի մասին» օրենքն այս ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել, սակայն նաեւ չեն պահպանվել օրենքի որոշ դրույթներ, եւ հանրապետություն է ներմուծվել նաեւ չգրանցված սերմ՝ տարբեր ճանապարհներով:

Բյուրոկրատական քաշքշուկից ազատվելու, նոր տեսակի սերմն առանց երկարատեւ փորձարկումների ենթարկելու համար գործադիրն առաջարկում է փորձարկումները կատարել կամավորության սկզբունքով: Գործող օրենքի համաձայն՝ սերմեր ներմուծելու համար տվյալ սորտը պետք է անցած լինի տնտեսական օգտակարության փորձարկումներ եւ գրանցված լինի:

ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը լսումների մասնակիցներին փոխանցել է պետության կողմից տրվող սերմերի վերաբերյալ մի շարք համայնքներից ու մասնագետներից ստացված դժգոհությունը: Նրանց վկայությամբ՝ սերմերը չեն ապահովում անհրաժեշտ բերքատվություն: Դժգոհություններ կան նաեւ տրված սերմի դիմաց, բերքը ստանալուց հետո, 1/2-ի հարաբերակցությամբ սերմ վերադարձնելու վերաբերյալ: Գյուղնախարարը հավաստիացրել է, որ կառավարությունը տրամադրում է միայն որակով սերմ, սա գյուղական տնտեսություններին օժանդակության պետական շարունակական ծրագիր է: Նա նաեւ նշել է, որ 2010-2011թթ. ծրագիրը փորձարկվել է, եւ արդյունքը գոհացուցիչ է եղել: Այս տարի որոշ բնակավայրերում բերքատվության ցածր մակարդակը նախարարը պայմանավորել է անբարենպաստ եղանակային պայմաններով:

Սերմերի շուկան ազատականացնելու վերաբերյալ կարծիքները տարբեր էին նաեւ լսումների ընթացքում: Մասնագետների մի մասը վտանգավոր է համարել շուկան անվերահսկելի թողնելու հեռանկարը եւ անհրաժեշտ նախապայման է դիտարկել սերմերի որակի պաշտպանությունը: Նրանց հիմնավորմամբ՝ հատկապես խիստ պետք է լինել ռազմավարական նշանակության կուլտուրաների՝ հացահատիկի, կարտոֆիլի եւ այլ սերմերի դեպքում: Տեսակետներ են հնչել նաեւ դիվերսիֆիկացված մոտեցումներ ունենալու անհրաժեշտության մասին. արտոնություններ տալ ներկրվող փոքր քանակի սերմերի համար, սակայն մեծածավալ ներկրումը կատարել բացառապես փորձարկման արդյուքնում: Կարծիք են եղել նաեւ ներկրումն ազատականացնելու, միաժամանակ որակի նկատմամբ սահմանին խիստ վերահսկողություն սահմանելու եւ պետական վերահսկողությունն ավելացնելու մասին: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար որոշ մասնագետներ էլ անհարժեշտ քայլ են համարել սերմերի շուկայի ազատականացումը:

Ամփոփելով քննարկումները՝ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ դիմել են թե կառավարությանը, թե մարզպետարաններին՝ սերմերի ներմուծման եւ միջին բերքատվության մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար: Մարտուն Գրիգորյանը հույս է հայտնել, որ լիագումար նիստում քննարկումները կլինեն նույնքան շահագրգիռ, որքան լսումների ժամանակ:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57