Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
168. Վարդան Արամյանը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին
07/02/2024 11:22
Կիսվել

168. Վարդան Արամյանը՝ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2023 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկն իրական արտապատկերն է Հայաստանի տնտեսական կառուցվածքի, այն կառուցվածքի, որն ամենևին էլ արտահանմանը միտված չէ, թեև տնտեսության ողնաշարը հենց արտահանելի հատվածն է։

Ավելին, իրականում տնտեսությունն առաջնորդող ճյուղերը շարունակում են մնալ ծառայությունները, շինարարությունը, առևտուրը կամ վերաարտահանումը՝ պայմանավորված արտածին գործոններով, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի տնտեսական կառուցվածքին, նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը:

«Տնտեսության աճի մասին, երբ խոսում են, ես հիշում եմ 2001-2008 թվականները, երբ մեր տնտեսությունն աճում էր ավելին, քան մեր տնտեսության ներուժն էր, բայց հետո տնտեսության անկումն այնքան խորը եղավ, որ նույնիսկ բյուջեի պակասուրդը նախորդ՝ 2008թ.-ի համեմատ շուրջ 10 անգամ մեծացնելով՝ չկարողացանք տնտեսությանը հասցվող վնասը չեզոքացնել, իսկ հաջորդող շուրջ 7 տարիներին միջին հաշվով ունեցանք տնտեսական աճի բավականին համեստ ցուցանիշ։ Հիմա տնտեսությունը նույն ձևով աճում է՝ արտածին գործոններով պայմանավորված։ Այո՛, Կառավարության պահուստային ֆոնդում գումար կա, բայց որպեսզի հասկանանք՝ այդ գումարը մեզ բավարա՞ր է, թե՞ ոչ, կախված է լինելու, թե տնտեսության վրա ազդած այդ արտածին գործոններն ինչ ծավալով և երբ կանհետանան»,- մանրամասնեց Արամյանը և նաև ավելացրեց, որ վերջին հինգ տարվա հայաստանյան տնտեսական զարգացումները հասկանալու, քաղաքացու լավ կամ վատ ապրելու մասին դատողություններ անելու համար օգտավետ կլիներ դիտարկել տնտեսագիտական ակադեմիական աշխարհում այն ուսումնասիրությունները, որոնք կատարվել են փողոցային ճանապարհով իշխանություն փոխած երկրներում։

«Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ տեղի է ունեցել փողոցի միջոցով իշխանափոխություն։ Այդ ճանապարհով անցած երկրներն ունեն նմանություններ։ Ուսումնասիրությունները գալիս են ցույց տալու, որ այն երկրները, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 12 հազար դոլարից բարձր է, այդ երկրներում փողոցային ճանապարհով իշխանափոխություններ, որպես կանոն, տեղի չեն ունենում, իսկ Հայաստանում 2017 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 4,000 ԱՄՆ դոլար էր:

Ըստ կատարված ուսումնասիրության՝ սովորաբար փողոցում հայտնված մարդիկ բաժանվում են երեք խմբի, ընդ որում, յուրաքանչյուր խումբ այդ պահին ձևավորում է տարբեր սպասումներ։ 1-ին խմբում արմատականներն են, որոնք ուսումնասիրված երկրներում հասարակության անդամների մոտ 3-5 տոկոս են կազմում։ Նրանք մարդիկ են, որոնք անարդարությունների են բախվել և փողոցով իշխանություն դարձածներից ակնկալում են վենդետաներ։

2-րդ խմբում ընդգրկվածները կազմում են հասարակության մոտ 10-12 տոկոսը, նրանք մարդիկ են, որոնք ամենաադեկվատներն են, ուստի ակնկալում են տեսնել իրական բարեփոխումներ։

3-րդ խմբում ընդգրկված են մարդկանց շուրջ 80 տոկոսը, նրանք կոչվում են մոխրագույն հատված։ Այս մարդիկ սպասում են, որ կլինի հեղափոխություն և կախարդական փայտիկի մեկ շարժումով իրենց եկամուտները կեռապատկվեն և կքառապատկվեն, իշխանությունը կուլակաթափ կանի խոշոր գործարարներին և կբաժանի իրենց»,- ուսումնասիրության արդյունքների մասին պատմեց Արամյանը՝ ներկայացնելով նաև այս խմբերի ծնած վարքագիծը։

«Արդյունքում 1-ին խմբի 3 տոկոսը շարունակում է բողոքել, երբ հաշվեհարդարներ չեն լինում։ 2-րդ խմբի 10-12 տոկոսը հետևում է տնտեսությանը, կառավարության վարքագծին և արդյունքներին, իսկ 3-րդ խմբի մոխրագույն հատվածը իշխանափոխությունից հետո արագ նետվում է սպառում անելու, և քանի որ չունեն բավարար եկամուտներ, աննախադեպ ծավալի սպառողական վարկեր են վերցնում։ Արդյունքում, երբ նրանց եկամուտներն իրական կյանքում շատ ավելի դանդաղ են աճում, քան վերցրած սպառողական վարկերի ծավալները և դրանց հետ կապված տոկոսային ծախսերը, հայտնվում են վարկային ծուղակում։

Դա է պատճառը, որ 2017 թվականի համեմատ սպառողական վարկերը՝ հաջորդող երկու տարում գրեթե կրկնապատկվեցին։ Դրանից հետո հասարակության այս սեգմենտի՝ այսինքն՝ ցածր եկամտով անձանց համար սկսվում է ծուղակի երկրորդ շրջափուլը, որն էլ ավելի է վատթարացնում նրանց սոցիալական վիճակը․ Տեսնելով, որ իրականում իրենց եկամուտներն իրենց սպասվածի չափ չաճեցին, բայց փոխարենը՝ վարկերով գերծանրաբեռնվեցին, հասարակության այս հատվածը նետվում է հուսալքված երկրորդ վատ քայլին՝ տրվում է խաղամոլությանը՝ սպասելով, թե հնարավոր է՝ «բախտը բերի»։ Արդյունքը եղավ այն, որ խաղադրույքների ծավալը 2018 թվականից հետո աննախադեպ՝ անգամներով աճեց՝ հասնելով 5 տրիլիոն դրամի արված խաղադրույքների։ Իսկ քանի որ մոլախաղերի արդյունքում պայմանական 1000 հոգուց հավաքված գումարը բաշխվում է 4-5 հոգու միջև, ստացվում է՝ 5 տարվա կտրվածքով հարուստներն ավելի են հարստացել, միջին ու ցածր եկամուտ ունեցողները դարձել են խաղամոլ ու կքում են վարկերի տակ»,- հետհեղափափոխական տնտեսական քաղաքականության հետևանքներն ամփոփեց Վարդան Արամյանը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58