
TIFFANY-Ն ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ АЛРОСА ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Թանկարժեք զարդեր արտադրող Tiffany և ադամանդի արտադրության ոլորտում առաջատար ռուսական Алроса ընկերությունները կհամագործակցեն: Սպասվում է, որ մինչև տարեվերջ ընկերությունները կկնքեն համաձայնագիր, ըստ որի` Алроса-ն Tiffany ընկերությանը տարեկան կմատակարարի 60 մլն ԱՄՆ դոլարի ադամանդ:
Tiffany & Co ընկերությունը հիմնադրվել 1837 թվականին: Ամբողջ աշխարհում ընկերության մասնաճյուղերի թիվը հասնում է 250-ի, որոնցից 102-ը գտնվում են ԱՄՆ-ում: