Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 73.26-0.29 WTI - 69.50+0.17
COMEX:  GOLD - 2641.20+0.48 SILVER - 31.26-0.64
COMEX:  PLATINUM - 979.30+0.16
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155.06+0.53 EUR/GBP - 1.0589-0.07
FOREX:  EUR/USD - 1.0589-0.07 GBP/USD - 1.2678-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43268.94-0.28 NASDAQ - 18987.47+1.04
STOCKS US: S&P 500 - 5916.98+0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8099.02-0.13 CAC40 - 7229.64-0.67
STOCKS EUR:  DAX - 19060.31-0.67
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա, կընձեռվի նաև ծախսերի նվազեցման հնարավորություն
02/05/2024 19:25
Կիսվել

Շրջանառության հարկը կրկնակի կավելանա, կընձեռվի նաև ծախսերի նվազեցման հնարավորություն

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռերի միջև տարբերության կրճատման, տնտեսավարող սուբյեկտների կողմից կատարվող ծախսերի փաստաթղթավորման խթանները մեծացնելու, ինչպես նաև ՓՄՁ համար նախատեսված երկու հարկման համակարգերն ավելի հասցեական դարձնելու նպատակադրումներից: Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է: Օրինակ՝ մշակող արդյունաբերությունում ԱԱՀ-ի և շահութահարկի հանրագումարային հարկային բեռը գերազանցում է շրջանառության հարկի բեռը 2 անգամ, շինարարությունում՝ 2.6 անգամ, առևտրի ոլորտում՝ 2.6 անգամ, կացության և հանրային սննդի ոլորտում՝ 3 անգամ և այլն:

Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով: Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

Հաշվի առնելով նշվածը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը. մասնավորապես՝ գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի ներկայումս գործող դրույքաչափերը՝ հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտների համար, որը հիմա նախատեսված չէ:

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը: Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝ սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04