Ինչպես են կրիպտոարժույթի մասին թյուր կարծիքներն ազդում են մեր որոշումների վրա
Կրիպտոարժույթի հանրային ընկալման մեջ բազմաթիվ սխալ պատկերացումներ կան: Այս առասպելները ձևավորվում և աջակցվում են թյուրըմբռնմամբ, ինչպիսիք են հոտի (մեծամասնության), խարսխի, հասանելիության և թվացյալ ճշմարտության էֆեկտները: Ի սկզբանե այս մեխանիզմներն օգնում էին մեր նախնիներին արագ որոշումներ կայացնել անորոշության պայմաններում, սակայն ժամանակակից աշխարհում դրանք կարող են չար կատակ դառնալ, հատկապես ֆինանսական ոլորտում։ Binance-ի փորձագետները բացատրել են, թե ինչպես են նման թյուրըմբռնումները ազդում կրիպտոարժույթների ճիշտ ընկալման վրա։
Հոտի (մեծամասնության) էֆեկտը, երբ հանրության կարծիքը գերակայում է քննադատական մտածողությանը։ Այս էֆեկտը մարդու հակվածությունն է հետևել ընդհանուր միտումներին և քննադատորեն չմոտենալ տեղի ունեցող երևույթներին, անկախ այն բանից, դրանք համապատասխանում են իրենց անձնական կարիքներին և նպատակներին, թե` ոչ: Այս էֆեկտն օգնեց մեր նախամարդուն գոյատևել՝ կենտրոնանալով խմբային վարքագծի վրա: Սակայն ժամանակակից աշխարհում, հատկապես ներդրումների ոլորտում, հոտի (մեծամասնության) էֆեկտը կարող է հանգեցնել սխալ որոշումների կայացման:
Կրիպտոարժույթների ոլորտում հոտի էֆեկտը հստակ դրսևորվում է, այն ժամանակ երբ ներդրողները մասսայական ձեռք են բերում կրիպտոակտիվներ դրանց կտրուկ աճի պահին, և ընդհակառակը, խուճապահար վաճառում, երբ փոխարժեքը նվազում է: Այդպես օրինակ` 2018 թվականին Bitcoin-ի փոխարժեքի 20,000 դոլարից մինչև 3,000 դոլար անկման ժամանակ շատ ներդրողներ կորցրին հավատը կրիպտոարժույթի նկատմամբ և շտապեցին վաճառել իրենց ակտիվները՝ լիակատար սնանկացումից խուսափելու համար: Նման որոշումը պայմանավորված էր ոչ այնքան օբյեկտիվ փաստերով, որքան խմբային վարքագծի դրսևորմամբ։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, բիթքոյնը ոչ միայն վերականգնվեց, այլև բազմակի գերազանցեց նախկին ռեկորդները:
Հնարավոր է նաև հակառակ իրավիճակը, երբ ներդրողները հանրային միտումներին հետևելով ձեռք են բերում ակտիվներ, առանց ուսումնասիրելու դրանց հիմնարար բնութագրիչ հատկությունները։ Նոր թոքենների աստղաբաշխական գնաճն առաջացնում է «իր շանսը բաց թողնելու» վախի զգացողություն (FOMO), որն էլ իր հերթին ստիպում է անփորձ ներդրողներին չմտածված գնումներ կատարել: Իսկ, երբ այդ իրարանցումը թուլանում է` զգալի կորուստներ կրել: Նման իրավիճակներից խուսափելու համար կարևոր է զարգացնել քննադատական մտածողություն և նախքան ներդրումային որոշումներ կայացնելն իրականացնել համակողմանի անկախ հետազոտություններ:
Խարսխի էֆեկտը, երբ առաջին տպավորությունը երկարաժամկետ համոզմունքներ է ձևավորում։ Այս էֆեկտը տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդը չափից դուրս ապավինում է թեմայի վերաբերյալ ստացած առաջին գիտելիքներին և հետագա դատողությունները կառուցում է դրա հիման վրա: Կրիպտոյի աշխարհում այն հաճախ հանգեցնում է սխալ կարծիքին, որ բիթքոյնը չափազանց անկայուն է հուսալի ներդրում համարվելու համար: Իրականում, սկզբնական շրջանում կրիպտոարժույթը բավականին անկայուն էր, քան ավանդական ակտիվները, և այս տպավորությունը արմատացել է շատ մարդկանց մտքերում: Սակայն ժամանակները փոխվել են. բիթքոյնի անկայունությունը զգալիորեն նվազել է, և 2023-ի վերջին նրա անկայունության ինդեքսը S&P 500-ի 92 բաժնետոմսից ավելի ցածր էր: Չնայած այս փոփոխություններին, բիթքոյնի սկզբնական անկայունության մասին համոզմունքները դեռևս ազդում են կրիպտոարժույթների՝ որպես ռիսկային ակտիվների, ընկալման վրա: Սա ցույց է տալիս, թե որքան դժվար է փոխել խարսխման ձևավորված համոզմունքները, նույնիսկ եթե իրականությունն այլ բան է ապացուցում։
Հասանելիության և թվացյալ ճշմարտության էֆեկտը, երբ կրկնվող տեղեկատվությունն ամրապնդում է առասպելական պատկերացումները։ Այս էֆեկտը դրսևորվում է, երբ մարդն իր որոշումների հիմքում դնում է առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ առանց ստուգելու դրանց ճշմարտացիությունը: Կրիպտոարժույթների աշխարհում դրամատիկ լուրերը շուկայի վթարների կամ խարդախությունների մասին հաճախ ուժեղ ազդեցություն են ունենում ընկալումների վրա: Այս իրադարձություններն ավելի շատ ուշադրություն են գրավում, քան դրական փոփոխությունները՝ ստեղծելով կրիպտոարժույթի էկոհամակարգի աղավաղված պատկերը։ Կրիպտոարժույթի ընկալման վրա հաճախ մեծ ազդեցություն են ունենում խարդախությունների և կրիպտոշուկայի փլուզման մասին լուրերը։ Օրինակ, կրիպտոարժույթային խարդախությունների մասին մեդիայում տեղ գտած բազմաթիվ գլխագրեր տպավորություն են ստեղծում, որ ամբողջ կրիպտոինդուստրյան խիստ վտանգավոր է: Սակայն, իրականությունն այն է, որ 2023 թվականի ողջ ընթացքում ապօրինի գործունեությունը կազմել է ամբողջ կրիպտոգործարքների ընդամենը 0.24%: Ինչը զգալիորեն ցածր է ավանդական ֆինանսական համակարգերում փողերի լվացման մակարդակից:
Թվացյալ ճշմարտության էֆեկտը ամրապնդում է այս միտումը, որ հաճախակի կրկնվող կեղծ տեղեկատվությունը ստիպում է մարդկանց հավատալ դրան: Օրինակ, այն համոզմունքը, որ կրիպտոարժույթները իրական կիրառություն չունեն, արմատավորվել է հանրային գիտակցության մեջ հենց ԶԼՄ-ների կողմից դրա շուրջն անընդհատ հյուսվող բացասական պատմությունների շնորհիվ: Այնուամենայնիվ, այսօր կրիպտոարժույթն ունի իրական կիրառություն, հատկապես զարգացող երկրներում, որտեղ այն օգտագործվում է միջազգային դրամական փոխանցումների համար: Եվ ի տարբերություն ավանդական փոխանցումների, որոնք ծանրաբեռնված են բարձր վճարներով, կրիպտոարժույթով գործարքները կատարվում են առանց միջնորդների և զգալիորեն ավելի էժան` դարձնում է այն ֆինանսական ներգրավվածության բարելավման կարևոր գործիք:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հասարակության կողմից այնպիսի թյուրըմբռնումները, ինչպիսիք են հոտի (մեծամասնության), խարսխի, հասանելիության և թվացյալ ճշմարտության էֆեկտներն, առանցքային դեր են խաղում կրիպտոարժույթների մասին մեր համոզմունքների ձևավորման գործում: Նման կերպ դժվարացնելով ոչ միայն այս բարդ ֆինանսական գործիքները հասկանալու գործընթացն այլև նպաստում են կեղծ տեղեկատության տարածմանը` խոչընդոտելով թվային տնտեսության զարգացումը։
Առավել հիմնավորված որոշումների կայացման համար անհրաժեշտ է հաշվի առնել այս թյուրըմբռնումների ազդեցությունը, հավաքագրել հուսալի տեղեկատվություն և զարգացնել քննադատական մտածողություն։ Կրիպտոաշխարհում, ինչպես ցանկացած այլ ոլորտում, կարևոր է տեխնոլոգիաների իրական արժեքի ավելի խորը բացահայտումը, այլ ոչ թե գործել մակերեսային գիտելիքներով կամ առաջին տպավորությամբ։