Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսաստանը խոսել է ԱՄՆ-ի հետ Արկտիկայում համագործակցության պլանների մասին
20/05/2025 14:19
Կիսվել

Ռուսաստանը խոսել է ԱՄՆ-ի հետ Արկտիկայում համագործակցության պլանների մասին

Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել Արկտիկայում՝ մասնավորապես ածխաջրածինների, պարարտանյութերի, գունավոր, թանկարժեք և հազվագյուտ մետաղների արդյունահանման և փոխադրման ոլորտներում։ Այս մասին հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի և Հյուսիսային տարածքների զարգացման նախարար Ալեքսեյ Չեկունկովը։

Նրա խոսքով՝ Արկտիկան աշխարհում ամենախոշոր չշահագործված «պահեստարանն է» էներգետիկ արժեքավոր ռեսուրսների, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համարվում են էներգետիկ շուկայի առաջատար խաղացողներ, այդ պատճառով տարածաշրջանում համատեղ նախագծերի մեծ ներուժ կա։

Միևնույն ժամանակ Չեկունկովն ընդգծել է, որ համագործակցության վերսկսման դեպքում պետք է հիշել մրցակցության մասին և չկրկնել անցյալի սխալները։ Նա նշել է, որ Ռուսաստանը չպետք է միայն արևմտյան տեխնոլոգիաներ ստանա, այլև պահպանի ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու չզիջի արտադրանքի մի մասը։

Թե ինչ ճանապարհով է Մոսկվան մտադիր հասնել այդպիսի հարաբերությունների ԱՄՆ-ի հետ, նախարարը չի հստակեցրել։ Նա նաև չի նշել կոնկրետ նախագծեր, սակայն ընդգծել է գազաքիմիայի, գազի վերամշակման՝ քիմիական տարրերի՝ մեթանոլի, պոլիմերների արտադրության ոլորտները։

Չեկունկովը նաև որպես գրավիչ օրինակ նշել է Չինաստանին, որն էժան աշխատուժի շնորհիվ կարողացել է գերմանական ավտոմոբիլային տեխնոլոգիաները կրկնօրինակել, և այժմ հենց Գերմանիան բախվում է արտադրական դժվարությունների։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն էլ պետք է այդպիսի ուղի որդեգրի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Ավելի վաղ Չեկունկովը կոչ էր արել զարգացնել Հեռավոր Արևելքը ոչ թե բիզնեսի հաշվին, որը տարածաշրջանում չի կայացել, այլ հայրենասեր ծառայողների և ստեղծարարների միջոցով, որոնց աշխատանքը մոտիվացված կլինի ոչ թե շահույթով, այլ՝ հպարտությամբ։ Նա նշել էր, որ պետք է վերականգնել պատմականորեն ձևավորված «ծառայություն թագավորին, հայրենիքին, եկեղեցուն» սկզբունքը և վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի պաշտոնյաների մեծամասնությունը, ի տարբերություն ձեռներեցների, անկեղծորեն ցանկանում է լուծել ժողովրդի խնդիրները։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52