Տնտեսական

USD BUY - 382.50-0.50 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.49+0.18 WTI - 68.57-0.26
COMEX:  GOLD - 3375.20+0.15 SILVER - 39.35+0.69
COMEX:  PLATINUM - 1445.40-1.85
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.00 EUR/GBP - 1.1676-0.11
FOREX:  EUR/USD - 1.1676-0.11 GBP/USD - 1.3475-0.18
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39459.62-0.28 TOPIX - 2822.81-0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 24203.32+0.26 SSEC - 3519.65+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
14/07/2025  CBA:  USD - 384.14+0.23 GBP - 518.09-1.15
14/07/2025  CBA:  EURO - 449.25+0.34
14/07/2025  CBA:  GOLD - 41400+513 SILVER - 463.14+8.79
Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է
14/07/2025 20:21
Կիսվել

Մեկնարկում է Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է

Հայաստանի մշակութային անցուդարձին, արդեն 22-րդ անգամ, յուրահատուկ շունչ կհաղորդի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Իրադարձություն, որն անկախ մշակույթից, կինոյի լեզվով կներկայացնի կյանքի փիլիսոփայությունը՝   հաճելի ժամանցը համադրելով հետաքրքիր քննարկումների հետ: Մեկ շաբաթ շարունակ՝ հուլիսի 13-20-ը, կցուցադրվեն մրցութային ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում ամենահեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի և այլ կինոփառատոններից: Արտերկից Երևան ժամանած հյուրերին, կարմիր գորգից մինչև կինոդահլիճ և դրանցի բացվող կինոպատուհան, հերթական փառատոնը կներկայանա նոր, հետաքրիր և բազմաբովանդակ շերտերով: Տեսանյութ

22-րդ «Ոսկե ծիրանի» պաշտոնական բացմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, փառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը, արտերկրից ժամանած պատվավոր հյուրեր և այլք:

«Որքան մոտենում էր հերթական փառատոնի ժամանակը, այնքան աշխարհում ահագնանում էր աշխարհաքաղաքական վիճակը, որն անմիջականորեն կապված էր մեր տարածաշրջանի հետ: Կարելի է ենթադրել այդ դժվարությունները, որոնք կապված էին միջազգային տարբեր իրողությունների հետ: «Ոսկե ծիրանն» ամենասերտ ձևով առնչվում է համաշխարհային անցուդարձին: Այդ առումով, կարծում եմ մեծ հաջողություն ենք գրանցել. հերթական «Ոսկե ծիրանն» իրականացնում ենք թե´ ժյուրիի, թե´ պատվավոր հյուրերի ամենաբարձր կազմով: Ի դեպ, մենք կենտրոնացել ենք ոչ թե ժամանցային, այլ մեզ և աշխարհին առնչվող իրականությունը ներկայացնող ֆիլմերի վրա: Փորձելու ենք ավելի ցայտուն ձևով մատնացույց անել  առավել զգայուն, խոցելի և ցավոտ հարցերն ու առերեսվել դրանց հետ»,-ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Արդեն 14-րդ անգամ, հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր գործընկերը Viva-ն է:

«Միջազգային այս կինոտոնը՝ «Ոսկե ծիրանը», անգնահատելի դեր ունի Հայաստանի համար: Այն մեր երկիրը փայլուն կերպով ներկայացնում է աշխարհի մշակութային քարտեզում և ընդգծում է  հայ կինեմատոգրաֆի ուրույն տեղը արվեստի այս ժանրում:  Գիտակցելով դա և գնահատելով տարիների ձեռքբերումները՝ հեղինակավոր կինոփառատոնի հաղթարշավի համար, Viva-ն իր գործունեության 20 տարվա ընթացքում արդեն 14 տարի, ստանձնում է միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերը լինելու պատվավոր դերը: Մենք վստահ ենք, որ կինոն հրաշալի միջոց է՝ մարդկային ճակատագրերի խառնարանում աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ ներկայացնելու և անսահման սեր սերմանելու առաքելությամբ: Միասնությունն ու սերն այսօր առավել քան անհրաժեշտ են աշխարհին», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Հերթական փառատոնի բացումն ազդարարվել է Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով: Այն, ի դեպ, մայիսին Կաննում արժանացել է գլխավոր մրցանակի՝դառնալով «Ոսկե Արմեվանու ճյուղի» դափնեկիր:

Ինչպես միշտ, այս անգամ ևս, փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն համաշխարհային կինոդեմքեր՝ իրենց փորձն ու արվեստը կինոսերներին ներկայացնելու պատրաստակամությամբ: Իսկ հայկական կինեմատոգրաֆն իր կարևոր խոսքը պատվով հրամցնելու, և Հայաստանի վարկանիշն արժանի հարթակում ներկայացնելու 22-րդ հնարավորությունը կունենա:

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ իսկ մինչև այդ, առջևում սպասվում են հետաքրքիր դիտումներ, մշակութային եռուզեռ, միջազզգային ժյուրիի հագեցած աշխատանք և հանդիսատեսի բուռն քննարկումներ:

14/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.14
+0.23
Եվրո (EUR)
449.25
+0.34
Ռուբլի (RUR)
4.8972
-0.0285
Լարի (GEL)
141.45
+0.06
41400
+513
Արծաթ
463.14
+8.79