12/11/2014 22:47
Հայաստանից թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը աճել է շուրջ 23%-ով
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին ինն ամսվա համար մեր երկրի արտահանման և ներմուծման ծավալների հիմնական ցուցանիշներն` ըստ ապրանքային խմբերի:
Ներկայացված ամփոփ տվյալների համաձայն` հաշվետու ամիսներին հանրապետությունից արտահանվել են 167,95 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 23%-ով:
Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է մոտ 4%-ով և կազմել 227,21 մլն դոլար:
Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 15,5%, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը՝ մոտ 21%:
24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
Արծաթ
761.55
-5.39
