2014թ.-ին մեր երկիրն ադամանդագործության ոլորտում գրանցել է 37% անկում
2014 թվականին Հայաստանում արտադրվել է 59 հազար 712 կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 37%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նշենք, որ մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:
Հայաստանում մշակվող ադամանդի հումքը մեծամասամբ ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:
Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Նշենք, որ 2013 թվականին մեր երկրում արտադրվել էր ավելի քան 94 հազար կարատ ադամանդ: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 41%-ով: