Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Վերջին 12 ամսում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
25/05/2015 13:13
Կիսվել

Վերջին 12 ամսում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ

1. ՀՀ գյուղատնտեսությունում իրականացված պետական քաղաքականության, աջակցության ծրագրերի և ոլորտում տնտեսավարողների ջանքերի արդյունքում վերջին 12 ամիսներին գրանցվել են դրական տեղաշարժեր:

2. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2014 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 993.37 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 7.2 %-ով: 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 120.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.8 %-ով: Նշված ժամանակահատվածում դրական տեղաշարժեր են գրանցվել նաև ձկնաբուծության և անտառային տնտեսության ոլորտներում:

3. 2014 թվականին շարունակվել են դրական տեղաշարժերը հողային ռեսուրսների, մասնավորապես վարելահողերի օգտագործման բնագավառում։ Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 %, նախորդ տարվա 71.0 %-ի դիմաց: 2015 թվականին նույնպես նախադրյալներ են ստեղծվել վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացման ուղղությամբ: 2015 թվականի բերքի համար աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 4.0 %-ով:

4. Գյուղատնտեսության արտադրության ծավալների ավելացումը հանգեցրել է երկրի համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության ոլորտի տեսակարար կշռի որոշակի ավելացման։ 2014 թվականին այն կազմել է 19.7 %, 2013 թվականի 19.6 %-ի դիմաց: 2014 թվականի 3.4 % ՀՆԱ-ի հավելաճի նպաստման 1.5 տոկոսային կետը (44.1 %-ը) բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին:

Ըստ առանձին ոլորտների կատարված աշխատանքների արդյունքներն են:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88