Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները
29/01/2016 16:38
Կիսվել

Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Այսպիսով՝ դիմումատուները կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ առաջարկվում է «[email protected]» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն: Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի վարչարարության կրճատմանը:

Կառավարությունը սահմանել է սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն` իրացվող համապատասխան արտադրանքի շուկայահանման կարգի սահմանման և, համապատասխանաբար, դրա անվտանգության ապահովման միջոցով: Որոշման նպատակն է ապահովել շուկայում առկա չափման միջոցների ճշգրտությունը, ինչը կհանգեցնի սպառողի կողմից ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող արտադրանքի օգտագործման բացառմանը: Արդյունքում՝ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները շուկայահանումից առաջ կենթարկվեն առաջնային ստուգաչափման և/կամ տեսակի հաստատման:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59