Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Հայ-կանադական գործարար համաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտին
14/03/2016 21:43
Կիսվել

Հայ-կանադական գործարար համաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ, մարտի 14-ին, Երևանում կազմակերպել էր հայ-կանադական գործարար համաժողով՝ նվիրված հանքարդյունաբերության ոլորտում երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալի, օրենսդրական դաշտի ներկայացմանը, նոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկմանը, համագործակցության ընդլայնման ու խորացման համար պայմանների ստեղծմանը։

Հանքարդյունաբերության ոլորտում հայ-կանադական համագործակցությունը թեև նոր չէ, այնուհանդերձ, ծավալները հեռու են բավարար լինելուց։ Այստեղ բավական լուրջ պոտենցիալ կա՝ հաշվի առնելով մի կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի հնարավորությունները, մյուս կողմից՝ կանադական ընկերությունների հետաքրքրությունները։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ նման ներկայացուցչական համաժողովի անցկացումը խթան կհանդիսանա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման համար։

Ընդերքօգտագործման, հանքարդյունաբերության, հանքաքարի մշակման և պատրաստի արտադրանքի ստացման ոլորտները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ճյուղերից մեկը: Հայաստանն աշխարհին հայտնի է իր հանքային հարստությամբ,-հայտարարել է Լ.Յոլյանը։

Կարևորելով միջոցառման անցկացումը՝ նախարարը հավաստիացրեց, որ ի դեմս ՀՀ կառավարության,  համաժողովի մասնակիցներն ունեն հուսալի գործընկեր։ Լ.Յոլյանը հույս հայտնեց, որ համաժողովը կդառնա հարթակ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար:

Նախարարը միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ընդերքի և բնական պաշարների բնագավառում վարվող քաղաքականությունն ուղղված է բնագավառը կարգավորող իրավական դաշտի բարելավմանը և կատարելագործմանը, հարկային դաշտի պարզեցմանը,  բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև, հանքարդյունաբերության ոլորտում ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ արդիականացնում է մեր երկրում օրենսդրական դաշտի բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում: Այդ քայլը կօգնի ներգրավել պատասխանատու ներդրողներին, ովքեր կարևոր դեր կխաղան Հայաստանի կայուն զարգացման համար:  ՀԲ փորձագետների հետ իրականացվում են աշխատանքներ նաև Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) Հայաստանի անդամակցելու նպատակով:

Համաժողովի շրջանակներում կանադական ընկերություններին կներկայացվի հանքարդյունաբերության ոլորտի հայաստանյան շուկան, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությունը, Հայաստանի ներդրումային միջավայրը։ Կկազմակերպվեն առանձին հանդիպումներ հայկական և կանադական ընկերությունների միջև՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:

Հանքարդյունաբերության ոլորտի հայ-կանադական գործարար համաժողովին մասնակցում են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հրավիրված են ընդերքի բնագավառում գործունեություն ծավալող հայկական և կանադական գրեթե երեք տասնյակ ընկերություններ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93