Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դավիթ Հարությունյան․ մենք շարունակում ենք բախվել կոռուպցիայի լուրջ մարտահրավերների
17/03/2016 16:49
Կիսվել

Դավիթ Հարությունյան․ մենք շարունակում ենք բախվել կոռուպցիայի լուրջ մարտահրավերների

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` իրականացնելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ նպատակների իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 2016թ. փետրվարի 5- 2017թ. ապրիլի 4-ը` 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլար, իսկ 2017թ.` 143.229 ԱՄՆ դոլար:

Հարցի առնչությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է. «Չնայած կառավարությունը ձեռնարկում է քայլեր՝ օրենսդրական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների ուղղությամբ, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք բախվել կոռուպցիայի լուրջ մարտահրավերների, և այդ իսկ պատճառով կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար շարունակում է մնալ առաջնահերթություն: Այս հրատապության գիտակցումից ելնելով և անցած երկու ռազմավարություններից քաղած դասերի հիման վրա՝ մշակվել է 2015-2018թթ. ռազմավարությունը: Այդ ռազմավարության շրջանակներում է, որ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԱՄՆ կառավարությանն իրենց Միջազգային զարգացման գործակալության աջակցության միջոցով՝ հնարավորություն ընձեռել մեզ ներգրավելու կոռուպցիայի դեմ պայքարի գործում նաև միջազգային փորձագետների, ովքեր իրենց գործունեությամբ այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել երկրներին՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Ավելին, մեզանում ինչքան էլ լայնորեն չի խոսվում, որ կան մարդիկ, որ ունեն հավակնություններ՝ մասնագետ կոչվելու կոռուպցիայի դեմ պայքարում, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ մենք իսկապես ունենք այդ ոլորտում փորձագետներ: Միջազգային փորձագետների երկրորդ կարևորագույն խնդիրն է նախապատրաստել անկախ փորձագետների դպրոց, այսինքն՝ կրթել մեր տեղական փորձագետներին, որոնք կշարունակեն իրենց աշխատանքը՝ աջակցելով ռազմավարության իրականացմանը: ԱՄՆ կառավարությունն այդ առումով համաձայնություն էր տվել և հատկացրել էր գումար՝ մոտ 750 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ Հայաստանի կառավարությունը ևս կունենա իր նյութական աջակցությունը ծրագրին, և Հայաստանի կառավարությունը ևս գումարներ է հատկացրել այդ ծրագրի համար: Այս ծրագրի շրջանակում պետք է վարձվեն կարճաժամկետ միջազգային փորձագետներ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են արդյունավետությունը, և հիմնական խնդիրն է լինելու տեղական փորձագետների հետ միասին իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև մշակել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Գումարի հետ կապված. այս որոշման նախագծի հիմնական նպատակն է հաստատել արտաբյուջետային հաշվի ծախսման նախահաշիվը, այսինքն՝ չնայած մամուլում շրջանառվող լուրերի, որոնք բացարձակ ապատեղեկատվություն են, իրականում այս ծրագրի բուն նպատակն աշխատավարձերն են, տեղափոխումների ծախսերն են, ինչպես նաև թարգմանչական ծախսերը, որոնք, ըստ ֆինանսական դասակարգման, կոչվում են ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ այս ամենի մեջ նրանք, ովքեր փորձում են փնտրել թաքնված, դարձյալ նոր կոռուպցիոն ռիսկ, ուղղակի սխալվում են: Միջազգային փորձագետները, բնականաբար, ՀՀ-ում կառավարչական մարմինների, հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատելուց պետք է օգտվեն թարգմանչական ծառայություններից, ինչն, ըստ ֆինանսական դասակարգման, անվանվում է ներկայացուցչական ծախսեր: Այնպես որ ձեր դատին եմ ներկայացնում այդ արտաբյուջետային հաշվի ծախսման նախահաշիվը»:

Անդրադառնալով ռազմավարության հետ կապված որոշ քաղաքական գործիչների քննադատական ելույթներին, որոնց մի մասը վերաբերել են դպրոցներում ուսուցմանը, Դ. Հարությունյանը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ ծրագրի մասին, որը ևս կառավարության կողմից համարվել է առաջնահերթ: «Բանն այն է, որ Հայաստանում իրականացվում է 46 դպրոցների ենթակառուցվածքների բարելավում, որի բուն նպատակն է այդ դպրոցները դարձնել սեյսմակայուն: Աշխարհում բազում երկրների փորձ կա, երբ շահագրգիռ համայնքի, այսինքն՝ դպրոցների պարագայում ուսուցիչների, ծնողների և աշակերտների, մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերին տալիս է շատ լուրջ արդյունք: Այդ իսկ պատճառով մենք գտել և հրավիրել ենք այն կազմակերպությանը, որն այդ հաջողությանը հասել է մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայի կազմակերպություն է, ի դեպ, գործում է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում և ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը»,-նշել է Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ այն լրջագույն ծրագիր է, երբ շահագրգիռ համայնքը մասնակցելու է հակակոռուպցիոն ծրագրերին, հետևելու, իրականացնելու է մշտադիտարկում, որի համար ստեղծվելու են հասարակական կազմակերպություններ: Ըստ նրա՝ ծրագիրը լրջագույն փորձաքննության է ենթարկվել նաև Ասիական զարգացման բանկի կողմից և համարվել շատ արդյունավետ և նպատակահարմար:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98