Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
SWOT վերլուծություն. Հայաստանի ՓՄԶ ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու մարտահրավերները
11/05/2016 21:56
Կիսվել

SWOT վերլուծություն. Հայաստանի ՓՄԶ ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու մարտահրավերները

Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացումը դիտարկվում է որպես Հայաստանի տնտեսական մրցունակության ապահովման հիմնական գործոններից մեկը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության համաձայն՝ վերջին տարիներին մեր երկրում շարունակական քայլեր են ձեռնարկվում ՓՄՁ քաղաքականության բարելավման ուղղությամբ՝  նպատակ ունենալով պարզեցնել ոլորտի կարգավորումները, կրճատվել գործունեություն սկսելու խոչընդոտներն ու գործառնական ծախսերը:

Չնայած արձանագրված դրական փոփոխություններին` որոշ ոլորտներում դեռևս առկա են մարտահրավերներ, որոնցից, մասնավորապես, կարելի է առանձնացնել արտահանման հետագա խթանումը և ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսավորման հասանելիության ապահովումը:

ՓՄՁ ոլորտի ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու մարտահրավերները առավել ամբողջական և համակարգված տեսանելի է SWOT վերլուծության միջոցով: Այն ունի հետևյալ տեսքը.

Հայաստանի ՓՄՁ ոլորտի ուժեղ կողմերը.

1) զգալի առաջընթաց գործարար միջավայրի բարելավման մեջ (Ըստ Համաշխարհային Բանկի «Գործարարությամբ զբաղվելը» 2015թ. զեկույցի` Արևելյան Գործընկերության անդամ երկրների ցանկում իրականացրած բարեփոխումների քանակով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը), բարելավված էլեկտրոնային կառավարում և կազմակերպության գրանցում մեկ պատուհանի կանգառի սկզբունքով,

2) արտահանման ուղղվածությունն ու ՓՄՁ զարգացումը տնտեսական քաղաքականության գերակայություններից են,

3) օրենսդրության պարզեցման և կարգավորման ազդեցության գնահատման ներդրման հաջողված փորձ,

4) ՓՄՁ ուղղվածություն ունեցող ֆինանսական աջակցությունների լայն շրջանակ (ներառյալ վարկային երաշխիքներ),

5) ՓՄՁ-ների կողմից նորարարության մեջ լավ արդյունքներ, լավ մշակված քաղաքականության շրջանակ, այդ թվում` ֆինանսական խթաններ,

6) աջակցության չափանիշները հիմնված են մոնիտորինգի և գնահատման կայուն համակարգի վրա, առկա է ֆինանսական աջակցությանն շահառուների թափանցիկություն,

7) ձեռներեցության բարձր ակտիվություն և խորաթափանցություն:

Հայաստանի ՓՄՁ ոլորտի հնարավորությունները.

1) մարդկային կապիտալ,

2) աճող արտահանումը (նախաճգնաժամային մակարադակ) հնարավոր է խթանել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ և Եվրամիության հետ առևտրի ընդլայնմամբ,

3) որոշակի կառուցվածքային փոփոխություններ տնտեսությունում. մշակող արդյունաբերության և ծառայությունների չափաբաժնի ավելացում ՀՆԱ-ում, զբաղվածության տեղաշարժեր, զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ,

4) ՓՄՁ զարգացմանն ուղղված դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր,

5) մեծ ներուժ ունեցող հայկական սփյուռքի առկայություն,

6) ոչ բանկային աղբյուրներից ֆինանսավորման նախնական զարգացում,

7) օտարերկրյա ուղղակի ներդրումների համեմատական բարձր մակարդակը կարող է ուղղվել ՓՄՁ զարգացման ծրագրերին,

8) Եվրամիության ծրագրերին մասնակցությունը (Ձեռնարկությունների Եվրոպական ցանցին և COSME ծրագրին անդամակցությունը):

Հայաստանի ՓՄՁ ոլորտի թույլ կողմերը.

1) հարկային վարչարարությունը դեռևս խոչընդոտ է ՓՄՁ սուբյեկտների համար,

2) մաքսային ընթացակարգերն ու առևտրի կարգավորումները շարունակում են խոչընդոտ հանդիսանալ արտահանման ծավալների ավելացման համար,

3) ՓՄՁ սուբյեկտների սահմանման համեմատ վիճակագրական տվյալների հավաքագրման անհամատեղելիություն,

4) պետություն-մասնավոր հատված երկխոսության թերացում,

5) ՓՄՁ սուբյետկենրի ֆինանսավորման հասանելիության դժվարություններ,

6) գործազրկության բարձր մակարդակ:

Հայաստանի ՓՄՁ ոլորտի մարտահրավերները.

1) փոքր ներքին շուկա, ոչ բարենպաստ աշխարհագրական դիրք, ենթակառուցվածքներում առկա բացթողումները խոչընդոտ են արտահանման զարգացման համար,

2) զգալի ցնցում տարածաշրջանային զարգացումներից և կախվածություն դրամական փոխանցումներից,

3) արտահանման ֆինանսավորմանն ուղղված միջոցառումների բացակայություն,

4) դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերից կախվածություն,

5) ստվերային տնտեսության մեծ ծավալների առկայություն,

6) Երևանից դուրս տարածքային զարգացման նախաձեռնությունների սակավություն,

7) որոշակի ապրանքային շուկաներում մրցակցության ցածր մակարդակի առկայություն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98