Հայաստանում առավել պահանջված են ֆինանսական ծառայությունները
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում բնակչությանը մատուցվել են շուրջ 583 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները:
Հաշվետու ամիսներին հանրապետությունում մատուցվել են 118.5 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա առաջին կեսի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 2%-ով:
Արդյունքում, ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 20%: