Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Երկրաշարժից հետո 4 օրվա ընթացքում փլատակներից դուրս բերվեց 35.5 հազար փրկված
07/12/2016 12:37
Կիսվել

Երկրաշարժից հետո 4 օրվա ընթացքում փլատակներից դուրս բերվեց 35.5 հազար փրկված

Հայաստանում փրկարական ծառայությունը կայացավ ու զարգացավ Սպիտակի երկրաշարժից հետո: Մինչ այդ հենց երկրաշարժի առաջին օրերին չկային որոշակի կազմակերպվածություն ու փրկարարական ուժեր: Փրկարարական աշխատանքների հիմնական ծանրությունը իր վրա վերցրեց չպատրաստված բնակչությունը: Այդ օրերին աղետի գոտում կատարված փրկարարական գործողությունների ուսումնասիրություն իրականացվել է սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության կողմից՝ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի նախաձեռնությամբ՝ բոլոր տվյալների ու փաստերի հիման վրա:

Ըստ այդ տվյալների` սեփական ուժերը նվազագույն տեխնիկայով առաջին օրը փորձել են փլատակներից հանել կենդանի մնացածներին. փրկվել է 20 հազար մարդ: Հենց դեկտեմբերի 7-ին դուրս է բերվել 3900 զոհվածի մարմին: Երկրոդ օրը կենդանի հանված մարդկանց թիվը կտրուկ նվազել է՝ 5000 մարդ և 6000 զոհված: Հիմնական պատճառը տեխնիկայի բացակայություն էր՝ հիմնականում աշխատում էին ձեռքով ու ունեցած տեխնիկայով: Երրորդ օրը համարվում է փրկարարական աշխատանքների կազմակերպման սկիզբը՝ պրոֆեսիոնալ փրկարարների օգնությամբ դեկտեմբերի 9-ին փլատակների տակից դուրս բերեցին 4800 կենդանի մնացած և 3400 զոհ: Դեկտեմբերի 10-ին վիճակն արդեն վերահսկելի էր, իսկ աշխատաքներն ավելի քան համակարգված. արդյունքում 5700 կենդանի մնացած, մահացած 750 մահացած: Փրկարարական օպերատիվ գործողությունները նաև դեկտեմբերի 11-ին շարունակվեցին 38 000 փրկարարով և 3150 միավոր տեխնիկայով՝ 1800 կենդանի մնացած, 2600 զոհ: Փրկարարական գործողությունները շարունակվեցին մինչև դեկտեմբերի 21-ը՝ դեկտեմբերի 12-21-ն ընկած հատվածում, թեև փլատակներում մնացածների ապրելու կարողության կտրուկ անկում էր, փրկվեց 1000 մարդ, փլատակների տակից դուրս բերվեց 8350 դի: Առաջին օգնությունը ԽՍՀՄ հանրապետություններից էր՝ քաղաքացիական պաշտպանության բանակով, ապա առաջիններից Հայաստան եկան նաև փրկարարական ջոկատներ ֆրանսիայից ու Շվեցարիայից:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01