Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Վախթանգ Միրումյան. Արտոնագրային վճարով հարկումն անպայմանորեն հարկային բեռի ավելացում չի ենթադրում
23/01/2018 17:18
Կիսվել

Վախթանգ Միրումյան. Արտոնագրային վճարով հարկումն անպայմանորեն հարկային բեռի ավելացում չի ենթադրում

Հարկային օրենսգրքում հաստատագրված վճարից արտոնագրային վճարի հարկատեսակին անցում կատարելը հարկային բեռի վերաբաշխման է բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային ժողովում գնաճը մեղմելու հնարավորությունները քննարկող խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հարցին:

«2018 թվականի հունվարի 1-ից հաստատագրված վճարից անցում ենք կատարում արտոնագրային հարկի վճարին, նախկինում ուղղիչ գործակիցներ կային, որոնք Հարկային օրենսգրքով վերացվել են, ու դա հաշվի չենք առել: Երբ համեմատում ենք արտոնագրային հարկի դրույքաչափը հաստատագրված վճարի դրույքաչափի հետ, ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ ակնհայտորեն հարկային բեռի ավելացում կա: Դուք սա ինչպե՞ս եք մեկնաբանում, դա չի կարո՞ղ որևէ ազդեցություն թողնել թե ներքաղաքային, թե միջքաղաքային ուղևորափոխադրումների արժեքի վրա», – հարցրեց Խոսրով Հարությունյանը:

«Ասել, որ կատարվել է հարկային բեռի ավելացում, միանշանակ այդպես չէ, որոշակի երթուղիների համար կարող են որոշակի բարձրացումներ լինել, մյուսների դեպքում` նվազում կատարվել: Ընդհանուր առմամբ` տեղի է ունեցել հարկային բեռի վերաբաշխում»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը: Նրա տեղեկացմամբ` Հարկային օրենսգրքով, մյուս կողմից, տրվում են հնարավորություններ նվազեցնելու արտոնագրային վճարը: «Կախված ժամանակահատվածից, մասնավորապես, մեկից ավելի ամիս վճարելու դեպքում, յուրաքանչյուր ամիս արտոնագրային վճարը հնարավորություն է տրված նվազեցնել 2 տոկոսով: Տարեկան կտրվածքով, քանի որ թույլատրված է տնտեսվարողին արտոնագրիր ստանալ մեկ տարվա համար և առհասարակ յուրաքանչյուր ամիս չշփվել հարկային մարմիների հետ, նվազեցում կատարել ևս 22 տոկոսի չափով: Մենք կարծում ենք, որ այդ հնարավորությունները առավել քան բավարար են, որ այդ մեղմացումները տեղի ունենան»,-եզրափակեց Վախթանգ Միրումյանը:

Ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84