Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կառավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ իրականացնել միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման համար
15/02/2018 15:18
Կիսվել

Կառավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ իրականացնել միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրների վերաբերյալ էր: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։ Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցների՝ ներկայումս գործող կարգավորումները, ինչպես նաև նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են։ Մասնավորապես՝ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը», – նշել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։

«Այն, ինչ առաջարկում են աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարությունները սահմանելու է խաղի նոր կանոններ և սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծելու»,- ընդգծել է վարչապետը:

Կարեն Կարապետյանի մյուս հանձնարարականը թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշների և գործողությունների վերաբերյալ էր: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։ Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», – նշել է վարչապետը։ Այդ նպատակով հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին 2-ամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Վերջիններս 1-ամսյա ժամկետում կամփոփեն և կարձանագրեն առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվել է ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը: Վարչապետն Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկել է 1-ամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:

«Այս վարկանիշում մենք անտրամաբանորեն հետ ենք ոչ միայն առկա վիճակի, այլև պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով», – ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ամփոփել նման վարկանիշները, կոնկրետ պատասխանատու նշանակել. «Որպեսզի վաղը չէ մյուս օրը հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում»:

Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին: «Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ», – նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումն ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

«Մենք բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելու ժամանակ արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, դրա պատճառը որն է: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է՝ կրկին ֆիքսում ենք: Հանձնարարականի երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի առաջին կետը լինի հաշվելի, հասկանալի», – ասել է Կարեն Կարապետյանը՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով խնդիրը հստակ ձևակերպել:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98